ԴԱՍԱԿԱՆԻՑ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԹՇՆԱՄԻ. ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԻԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ
Deutschlandfunk ռադիոկայանը դեկտեմբերի 1-ի էլեկտրոնային իր  էջում պատմում է, թե ինչպես է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին գործող դասականից վերածվել ժողովրդի թշնամու:

Ռադիոեթերում ներկայացվում է, որ ընդամենը մի նովելը փոխել է նրա ամբողջ կյանքը. նա քննադատել է դատապարտված մի զինվորականի՝ տուն վերադարձից հետո մեծարումը. «Այս ամենից հետո նա կովկասյան երկրի ժողովրդի թիվ մեկ թշնամին է»:

Հեղինակը համառոտ ներկայացնում է Ռամիլ Սաֆարովի հայտնի ոճրի մասին պատմությունը եւ թե ինչպես է նա Հունգարիայից Ադրբեջան վերադարձից հետո արժանացել մեծարանքի:

Ադրբեջանցի մտավորականի համար սա, սակայն, անընդունելի էր. նա հրատարակում է մի նովել՝ պատմելով Թուրքիայում հայերի ոչնչացման, ինչպես նաեւ՝ 1980-ականներին Ադրբեջանում հակահայկական ծրագրի մասին. «Այսպիսով, նա մի գիշերվա ընթացում դարձավ ժողովրդի թիվ մեկ թշնամին»:

Հեղինակը նաեւ պատմում է, որ գրողի կինն ու երեխաները կորցրեցին աշխատանքը, իսկ խորհրդարանում նախաձեռնություն առաջ քաշվեց՝ ստուգելու նրա գեները՝ «հայկական անմաքրությունից»:

Նովելը հունիսին արժանացավ "n-ost" ռադիոմրցանակին:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
576 reads | 09.12.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com