ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓ. ԱՄՆ-Ը ԳՐՈՂԻ ԾՈՑՆ Է ԳՆՈՒՄ
ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարություն է արել երկրի միգրացիոն քաղաքականության թեմայով:

«Մենք պետք է գործընթաց սկսենք, որը մեզ կվերադարձնի մեր երկիրը: Մեր երկիրը գրողի ծոցն է գնում»,-News.am-ի փոխանցմամբ, հայտարարել է միլիարդատեր թեկնածուն: Նրա կարծիքով, ԱՄՆ սահմանադրության 14-րդ լրացումը սխալ է, «պետությանը պետք են սահմաններ եւ օրենքներ»:

«Մենք պետք է մեծ, գեղեցիկ ու հզոր պատ կառուցենք»,-ասել է Թրամփը:

Միևնույն ժամանակ ԱՄՆ Սպիտակ տունն աշխատանքի է ընդունել հրապարակային կերպով իր սեռը փոխած մարդու: Րաֆֆի Ֆրիդման-Գարսփենը նշանակվել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի կադրերի բաժնի տեղեկատվության եւ անձնակազմի ընտրության հարցերի տնօրեն, հաղորդում է Associated Press-ը: Պաշտոնական Վաշինգտոնի տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ «Ֆրիդման-Գարսփենի նշանակումը կբարելավի ամերիկյան տրանսսեքսուալների կյանքը, որը Բարաք Օբամայի վարչակազմի գլխավոր արժեքներից մեկն է»:

Հիշեցնենք, որ Օբաման  այս տարվա հունիսի 26-ին ՄՆ ամբողջ տարածքում օրինականացրել է նույնասեռ ամուսնությունները:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
813 reads | 19.08.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com