ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆԻ ԹԵՎԵՐԸ ԿՏՐՎԵԼ ԵՆ. ՀՐԵԱ ԳՈՐԾՉԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ DIPLOMAT.AM-ԻՆ
Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանի ընտրության, դրան հետևած քաղաքական զարգացումների և ազգայնամոլների՝ իշխանության գալու հավանականության անհանգստությունների թեմայի վերաբերյալ Diplomat.am-ի հարցերին պատասխանել է հրեա հայտնի քաղաքական գործիչ, գրող Ավիգդոր Էսկինը:

Diplomat.am-Ի՞նչ եք կարծում, խորհրդարանի ընտրությունից հետո ի՞նչ կլինի Թուրքիայի հետագա քաղաքական ճակատագիրը:

Ավիգդոր Էսկին-2 տարի առաջ ես Ստամբուլում էի: Դա ժողովրդական զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ էր: Միանգամից պարզ դարձավ, որ այդ ակցիաները անարդյունավետ լինել չէին կարող: Ցուցարարներին չհաջողվեց միանգամից փոխել Էրդողանի իշխանությունը, բայց նրանք համակարգը խարխլեցին այն աստիճան, որ կառավարող կուսակցությունը ի վիճակի չէր ընտրության ժամանակ մեծամասնության ձայնն ստանալ:

Իշխող կուսակցության համար դա աղետալի էր: Թուրքիան եվրոպական երկիր չէ, որ կարողանա տարբեր
գաղափարախոսություններ ունեցող ուժերով կոալիցիա կազմել ու կառավարել երկիրը: Թուրքիայում իշխանությունը պետք է լինի բացարձակ: Քանի որ դա տեղի չունեցավ, Էրդողանը հայտնվեց կռնատի դերում:

Diplomat.am-Իսլամիստներն ու ազգայնամոլները արդյո՞ք կգան իշխանության կոալիցիայի կազմում: Եթե այո, ապա դրա հետևանքով ի՞նչ վտանգ եք տեսնում Իսրայելի համար:

Ավիգդոր Էսկին-Թուրքիայի ղեկին, վերջ ի վերջո, լինելու են իսլամիստներն ու ազգայնամոլները: Այս անգամ, սակայն, կլինի առանձնահատկություն, որ նրանք միմյանց թիկունք չեն պահի: Նրանք կգործեն կարապի, խեցգետնի և գայլաձկան սկզբունքով:
Էրդողանը նպատակ ունի ռևանշի հասնել այդ ուժերի ներքին խառնակչությունների շնորհիվ: Դա հնարավոր է, բայց այս պարագայում Թուրքիայի կողմից կարող ենք սպասել լոկալ պրովոկացիաներ, սակայն ոչ ռազմավարական ագրեսիայի մակարդակի:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1807 reads | 19.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com