«ԱՐՏՈՆՅԱԼ» ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ





Տարածաշրջանային թեժ իրադարձությունների նորագույն զարգացումները դիտարկելիս անպայման պետք է նկատի ունենալ գետնի վրա արձանագրվող կարեւորագույն տեղաշարժերը՝ ընդհանուր ուղղության մասին կանխատեսման որևէ փորձ կատարելու համար:

Ամերիկյան մասնահատուկ ուժերը Սիրիայում հազվադեպ ցամաքային գործողության ընթացքում սպանեցին ԻՊ-ի բարձրաստիճան ղեկավարներից Աբու Սայաֆին: Աբու Սայաֆը ԻՊ-ի նաւթի, գազի, ֆինանսական հարցերի եւ կապի  պատասխանատուն էր:

Պենտագոնը հայտարարեց, որ ամերիկյան ուժերը փորձել են ձերբակալել նրան, սակայն նա հրաձգության ընթացքում սպանվել է։ ԱՄՆ-ը  հայտնել է, որ գործողությունը կատարվել էր իրաքյան իշխանությունների «ամբողջական համաձայնությամբ», սակայն սիրիական կառավարությունը նախօրոք տեղյակ չէր պահվել, որովհետեւ Ասադի վարչակարգը չի կարող ԱՄՆ-ի գործընկերը լինել:

Մինչ լիբանանյան բանակը մարտեր է մղում Արսալի բարձունքներում  ԻՊ-ի մոտ կանգնած եւ նրանց կողմից սնվող ծայրահեղականների դեմ:

Սիրիայի Քալամուն շրջանում մի կողմից Հեզբոլլահի եւ սիրիական բանակի, իսկ մյուս կողմից ԻՊ-ի զինյալների միջեւ պայքարը եւ ընդհարումները շարունակվում են:

Իրաքյան ուղղությամբ,  վարչապետն առաջին անգամ ճգնաժամի ողջ ընթացքում օգնության համար դիմել է նաև շիայական ցեղերին՝ կոչ անելով նրանց կանգնել սրբավայրերի պաշտպանության համար: Սա նշանակում է, որ ընդառաջելու դեպքում, իրաքյան գործընթացներում Իրանը կարող է առավել ակտիվ դերակատարություն ստանձնել, քանի որ Իսլամական հանրապետության իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ պատասխանատվություն են ստանձնում շիայական սրբավայրերի պաշտպանության համար: Ստացվում է այն, որ սիրական բանակն ու Հեզբոլլահը (իմա Իրանը) կռվում են ԻՊ-ի դեմ, նույնպես իրաքյան բանակը ու իրանյան ուժերը կռվելու են դարձեալ ԻՊ-ի դեմ։ ԱՄՆ-ը սահմանափակ գործողություն է իրականացնում ԻՊ-ի ղեկավարների դեմ եւ «արտոնում» իրանյան միջամտությունը հակա-ԻՊ պատերազմին։ Մինչ, սուննի-շիա պատերազմի եմենյան դրսեւորումը պատերազմական սերիալի արարներն է ամբողջացնում:
 
Թվում էր, որ Թեհրան-Վաշինգտոն մերձեցման առաջին քայլերին զուգահեռ աստիճանաբար կթուլանար իրանյան միջամտությունը տարածաշրջանային պատերազմներին։ Հեզբոլլահը իբրեւ իրանյան բանակի լիբանանյան ստորաբաժանում, որոշակի ժամանակահատվածի համար երեւութապես դադարեցնելուց հետո իր աշխուժությունը, վերստին բուռն կերպով մասնակցում է պատերազմին։ Նախադրյալները այնպես են հուշում, որ լուռ համաձայնություն կա արեւմտյան ուժերի կողմից համաձայնություն տալու իրանյան ազդեցության ներքո գործող Հեզբոլլահին ներգրաւվելու իսլամական պետության բանակների դեմ մղվող պատերազմին:
 
Եւ թեեւ ամերիկյան հարվածը իսլամական ահաբեկչության դեմ մինչ այժմ շատ սահմանափակ գործողության սահմաններում է, այսուհանդերձ ցուցանիշ է զինվորական որոշակի վարքագծի։ Լուռ համաձայնությունը Իրանի եւ իր զինակիցների ներգրաւվելուն, Եմենում, Իրաքում եւ Սիրիայում ու դեռեվս Լիբանանում խոսում է աշխարհաքաղաքական մակարդակների վրա որոշվող օրակարգերի մասին, որոնց ներառած են բաժանարար ծրագրեր շիա-սուննի ընդհարումների ծաւալման շրջանների բաժանման, իրողական եւ նաեւ իրաւական սահմանագծումների առաջադրանքներով:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
666 reads | 19.05.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com