ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԿԱՆԽԱԶԳԱՑՈՒՄԸ ՑԱՎԱԼԻՈՐԵՆ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ. ՊԱՏԱՍԽԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Արտատպելով ‹‹Ժողովուրդ›› օրարթերթում զետեղված ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ‹‹Պատասխանատուն միայն սփյուռքի նախարարությունը չէ›› վերտառությամբ հարցազրույցը, ‹‹DILOMAT.AM››-ը հարկ է համարում նշել:

Այնտեղ նկարագրվող իրադարձությունները՝ XXI-րդ լուսավոր դարում հայ ժողովրդի մի կարևոր հատվածի` սիրիահայության նկատմամբ իսլամական ծայրահեղականների կողմից  իրագործվող բռնարարքներն ու վայրագություններն են, որոնք ցավալիորեն հիշեցնում են  1915 թվականի Հայոց Մեծ եղեռնը, որի 100-րդ տարելիցը ներկայումս նշվում է  ողջ աշխարհում, և, ասես, այդ ողբերգության տարատեսակ շարունակությունն են:

Իհարկե, ինչպես նշում է մեծարգո նախարարը, կատարվածի պատասխանատուն միայն սփյուռքի նախարարությունը չէ: Պատասխանատու են Հայաստանի կառավարությունը, ողջ հանրապետությունը, սփյուռքը, մեզանից յուրաքանչյուրը` վերջապես: Պատասխանատու ենք այն բանի համար, որ հենց սկզբից չըմբռնեցինք սպասվելիք արհավիրքի մասշտաբներն ու անուղղելի հետևանքները, կամ էլ չուզեցինք հասկանալ:   Թերևս հուսացինք, որ վտանգը կանցնի, և ամեն ինչ լավ կլինի…

Իսկապես որ հույսը վերջինն է  մեռնում: Մինչդեռ, Նոստրադամուս պետք չէր լինել հասկանալու համար, թե ինչ կարող է տեղի ունենալ: Եվ ոչ միայն հասկանալ, այլև անել հնարավորն ու անհնարը սիրահայերին ամեն գնով և միջոցներով դուրս բերելու կրակի ամենակուլ  օղակից:   Իսկ երբ սակավաթիվ քաղաքագետները, այդ թվում, տողերիս հեղինակը, դեռևս իրադարձությունների սկզբին փորձեցին տագնապ հնչեցնել,  զգուշացնել, որ  ազգի այդ հատվածին սպառնում է ‹‹Բարդուղիմեոսյան գիշեր››  ու արեցին մի շարք կոնկրետ դիվանագիտական, հասարակական և համազգային առաջարկներ, ենթարկվեցին օբստրուկցիայի ու քննադատության տարբեր կուսակցությունների և անհատների կողմից, ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում: Նրանց հասցեին հնչեցին ‹‹խուճապ սերմանելու››, ‹‹իզուր տագնապ բարձրացնելու››,   ‹‹սիրահայության մարտունակությունն ու  դիմադրելու կամքը կասկածի տակ դնելու›› և նման իռացիոնալ այլ մեղադրանքներ:

Ստորև ներկայացնում ենք մի քանիսը այն բազմաթիվ հրապարակումներից, որոնք արվել են Diplomat.am-ում 2012-2015թթ. սիրիահայության ճակատագրի և նրանց անվտանգության անհապաղ ապահովման առումով.

ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՇԽՈՂ ԱԼԱՎԻԶՄԻ ԵՎ ՄԱՐՏՆՉՈՂ ԻՍԼԱՄԻԶՄԻ ՄԻՋԵՎ  (14.10.2013)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ «ՊԼԻՆՏՈՒՍԻՑ» ՑԱԾՐ Է (04.09.2013)
«ԻՆ-ՏԵՐ-ՆԱ-ՑԻՈ-ՆԱ-ԼԸ՜ ԱՇ-ԽԱՐ-ՀԸ՜ ԿԸ-ՓՐ-ԿԵ՜» ԿԱՄ ... ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ ՍԻՐԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ  (08.10.2013)
ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ (16.09.2013)

Դիվանագետի համար ամենամեծ պարգևը նրա կանխագուշակման իրականացումն է: Հազար ափսոս, որ այդ կանխագուշակումն այս դեպքում ճիշտ է դուրս գալիս: 
 
Արման Նավասարդյան
Արտակարգ և լիազոր դեսպան

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
2728 reads | 19.04.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com