ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ
ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ
Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի (SIAS) խորհրդական, ՀԱՅԱՍՏԱՆ





 
Վերջին տարիներին Թուրքիայում նաև Ադրբեջանի դեսպանության և հյուպատոսությունների աշխատանքների շնորհիվ բավական ակտիվացան զանազան հակահայկական միջոցառումները: Դրանցից ամենամասսայականը Խոջալուի դեպքերին նվիրված հակահայկական հավաքներն ու երթերն են:
 
2010թ. փետրվարի 23-ին Թուրքիայում սովորող ադրբեջանցի ուսանողների բողոքի երթը Ստամբուլի Թաքսիմ հրապարակից առաջին անգամ քայլեց դեպի Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչություն: Այդ օրն առավոտից Ներկայացուցչության շենքի շրջակայքում մի տեսակ անսովոր աշխուժություն էր տիրում: Շենքի ալևի պահակն ու թուրք ոստիկանը, որոնք սովորաբար մշտապես թեյ էին խմում իրենց  նկուղային պահակակետում, առավոտից կանգնել էին դռան մոտ և շատ աչալուրջ հսկում էին շուրջբոլորը, առանձնահատուկ հարգանք ցուցաբերելով Ներկայացուցչության փոքրաթիվ աշխատակազմի նկատմամբ: Աչքի էր զարնում ոստիկանի ցցված ատրճանակը: Ալևի պահակը Ներկայացուցչության վարորդին առաջարկեց հայկական դիվանագիտական համարներով ավտոմեքենան տեղափոխել շենքի հետնամասում գտնվող փակ ավտոկայանատեղին՝ շառից, փորձանքից հեռու: Նա հետաքրքրվեց՝ արդյո՞ք սովորական աշխատաժամանակով է գործելու Ներկայացուցչությունը և դրական պատասխան ստանալով մի տեսակ տխրեց: Շենքի շրջակայքում հայտնվեցին թուրք ոստիկանների փոքրիկ խմբեր:
 
Այդ ժամանակ Թաքսիմում տեղի էր ունենում Խոջալուի դեպքերին նվիրված հանրահավաք, որին մասնակցում և ելույթ էին ունենում Բաքվից հատուկ այդ նպատակով ժամանած պատգամավորներ: Հայտարարվեց, որ հրապարակից բողոքի երթ է տեղի ունենալու դեպի Հայաստանի Ներկայացուցչություն: Երբ  մեր պահակին հայտնեցի այդ մասին, փորձում էր իրեն անվրդով պահել, սակայն աչքի էր զարնում նրա անհանգստությունը և տեղեկացվածությունը այդ օրվա հնարավոր վտանգների մասին: Թուրք ոստիկանների և քաղաքացիական հագուստով ամրակազմ երիտասարդների թիվը Ներկայացուցչության շրջակայքում բազմապատկվեց: Մոտակայքում հայտնվեցին խորոված շագանակ և եգիպտացորեն վաճառողները, որոնք Ստամբուլում ավանդաբար համարվում են գաղտնի ոստիկանության աշխատակիցներ:
 
Թաքսիմի հանրահավաքի ավարտից հետո ես «դիրքավորվեցի» Ներկայացուցչության շենքի դիմաց գտնվող «Մակդոնալդս» սրճարանում, որպեսզի տեսադաշտից բաց չթողնեմ դեպքերի հնարավոր զարգացումները:
 
Հանրահավաքի ժամանակ թուրքական ոստիկանությունը շրջափակել էր հատկացված տարածքը և այդտեղից հեռանալն անհնար էր, իսկ հավաքի վերջում շրջափակումը հանվեց, ինչից շտապեցին օգտվել արդեն բավական ձանձրացած ադրբեջանցի ուսանողները, ծլկելով իրենց համար ավելի հետաքրքիր վայրեր: Հանրահավաքին մասնակցող ուսանողներն անմիջապես ձողափայտերից հանում էին ադրբեջանական դրոշները, խոթում գրպանները և չորս կողմ նայելով, արագորեն հեռանում: Մի քանի կազմակերպիչներ իզուր փորձում էին նրանց իրար գլխի հավաքել: Միայն մի փոքր խումբ՝ մոտ 50-60 հոգի, դատապարտվածի տեսքով, ձեռքերում մի քանի խոշոր դրոշ, երկու սև ծաղկեպսակ, մնացել էր փողոցում:
 
Այս ամենը հիշեցնում էին խորհրդային տարիները, երբ ուսանողությանը պարտադրվում էր մասնակցել մայիսմեկյան կամ նոյեմբերյան շքերթներին, և այն ժամանակ էլ բոլորը ձգտում էին խուսափել դրոշ բռնելուց, քանի որ ստիպված մինչև վերջ պետք է մասնակցեին շքերթին, որովհետև դրոշը պետք էր վերադարձնել կուսակցական և կոմերիտական կազմակերպիչներին:
 
Հանկարծ նկատեցի, որ սրճարանում իմ հարևան սեղանի մոտ նստեցին Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մի քանի աշխատակիցներ, որոնք պատրաստվում էին տեսախցիկով նկարահանել իրադարձությունը: Քիչ անց Ներկայացուցչության շենքին մոտեցան մի քանի տասնյակի հասնող ադրբեջանցի երիտասարդները, սև ծաղկեպսակները դրեցին Ներկայացուցչության մուտքի մոտ, մի քանի անգամ վանկարկեցին «Խոջալու» և արագ ցրվեցին: Նրանց նման փոքր քանակությամբ այդ ժամին այդտեղ հայտնվելը անսպասելի էր նույնիսկ հյուպատոսության աշխատակիցների համար, որոնցից հավանաբար ավագը սկսեց բարձրաձայն հայհոյել և հանդիմանել վատ կազմակերպված աշխատանքի համար և հրամայեց դադարեցնել նկարահանումը: Այդ պահին մուտքի մոտ հայտնվեց մեր Ներկայացուցչության շենքի քաջարի պահակը, վերցրեց ծաղկեպսակները և ցուցադրաբար նետեց շենքի նկուղը: Մի քանի րոպե անց ամեն ինչ ավարտված էր: Ադրբեջանցի դիվանագետները հիասթափված և միմյանց հետ վիճելով թողեցին իրենց դիտակետը: Ես էլ շտապեցի կատարվածի մասին լուր տալ Ներկայացուցչին, որը սովորականի նման իր աշխատասենյակում էր: Հաջորդ օրը ադրբեջանական թերթերում հաղորդագրություններ հայտնվեցին Ստամբուլում տեղի ունեցած «բազմահազարանոց» հանրահավաքի և երիտասարդության «հուժկու բողոքի երթի» մասին:
 
Հետագա տարիներին Խոջալուի «դեպքերին» նվիրված միջոցառումներն ավելի զանգվածային և կազմակերպված բնույթ սկսեցին կրել, բայց Հայաստանի ներկայացուցչությունը դուրս մնաց նրանց շրջանակից:
 
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
2732 reads | 12.04.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com