ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՔՈՒՄ ԿԼԻՆԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՅՍԵՐԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը մշակել է Եվրամիության բանակ ստեղծելու նախագիծ, որը, հեղինակի խոսքով, պետք է լինի Ռուսաստանի առաջխաղացման զսպիչ:  Նախաձեռնությունը հարցեր ու անհանգստություն է առաջացրել ոչ միայն Եվրոպայում, այլև Միացյալ Նահանգներում և բազմաթիվ այլ երկրներում՝ իսկ ի՞նչ է անում ՆԱՏՕ-ն և ի՞նչ է լինելու դրա ճակատագիրը: Պարզվում է, սակայն, որ Եվրամիության բանակ ստեղծելու պատճառը ոչ թե Ռուսաստանն էլ, այլ եվրոպացիների ներքին պառակտումը և Ամերիկայի ռազմական գաղութից ազատագրվելու ձգտումը: Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի խոսքով, Գերմանիան անում է Եվրոպան կառավարելու իր հինավուրց ձիու քայլը, և հիմա դրա ամենահարմար ժամանակն է:

Դիվանագետը նախ բերում է պատմական փաստեր՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը ժամանակին եղել է Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարար և միաժամանակ Գերմանիայի հատուկ ծառայությունների դրածո: Նրա ձեռամբ այդ երկրում սկանդալային բացահայտումներ եղան անգլիական նույնատիպ ծառայությունների հավատարիմ գործընկեր դուքսի մասին: Եվրոպական կուլիսային քաղաքականությանը ներսից ծանոթ Արման Նավասարդյանը համոզված է՝ Յունկերի այսօրվա նախաձեռնության հետևում էլ Գերմանիան է՝ խնդիր դնելով տևական գործընթացի վերջին փուլում դառնալ Եվրոպայի աքսակալ. «Մենք գործ ունենք քաղաքական շատ խորը մտածված բլեֆի հետ: Ասում են, որ Եվրոպան պետք է պաշտպանվի Ռուսաստանից, բայց ես կարծում եմ, որ սա հեռու է իրականությունից կամ այդքան էլ մոտ չէ իրականությանը, որովհետև Գերմանիան այսօր շարուակում է իր քաղաքական գիծը, որը նա տարել է մեկ դար շարունակ: Անգելա Մերկելը դա շատ լավ կարող է անել, որովհետև ունի կոմունիստական դաստիարակություն և ԽՍՀՄ կառավարման ուղղահաաց կառուցվածքը նրան շատ լավ ծանոթ է: Նա կարող է կանգնել բուրգի գխին, ղեկավարել ամբողջ շարժումը»:

Իսկ ո՞ւր մնաց ռուսական վտանգը: Դեսպանը համոզված է, ռուսներից եվրոպացիները վտանգ կարող են սպասել տնտեսական առումով, իսկ բանը պատերազմի կհասնի այն դեպքում, եթե դրա նախաձեռնությունը լինի Արևմուտքից: Նույնիսկ լավ զինված եվրոպական բանակը չի կարողանա ոտք մեկնել ռուսների հետ, հետևաբար ոտք չի էլ մեկնի: Ամերիկան երկար ժամանակ հանգիստ չի թողնի Ուկրաինային՝ ստիպելով, որ շարունակ մխան այդ երկրի ավերակները: Վաշինգտոնին ձեռնտու է նաև եվրոպական բանակի ստեղծումը. դա լավ առիթ է՝ ՆԱՏՕ-ի վրա ծախսվող միլիարդավոր դոլարները խնայել ու միայն եվրոպացիների ոտքով անել աշխարհաքաղաքական քայլերը:

«Եվրոպայի հեղինակությունը շատ ընկած է և միաժամանակ պակասել է նաև սուվերենության ստատուսը, և Եվրոպան ինքնուրույն ոչ մի խնդիր այսօր չի կարողանում լուծել: Դրա լավագույն դրսևորումն այն է, որ հակառուսական պատժամիջոցները ինչպես կարողացան միահամուռ կերպով ընդունել: և աև Բուլղարիայի ձեռքով «Հարավային հոսք» նախագծից հրաժարվելն է, որի պատճառով Եվրոպան զրկվեց միլիարդավոր եվրոներից»,-նշում է Նավասարդյանը:

Գերմանիան կիրականացնի իր վաղուց նախատեսած ռազմավարությունը՝ համաեվրոպական բանակի միջոցով նախ ազատվելով ամերիկյան այսպես կոչված օկուպացիայից, ապա կյանքի կոչելով կայսերապաշտական վաղեմի նպատակը:

«Գերմանացիների մոտ ժամանակ առ ժամանակ խաղում է գենետիկական կոդը՝ Dracht nach Osten՝ արշավ դեպի արևելք»:

Փաստացի գերմանական նախաձեռնության կողքին կանգնած են Ֆինլանդիան, Ֆրանսիան, բազմաթիվ մեծ ու փոքր երկրներ, սկզբունքորեն դեմ են Մեծ Բրիտանիան ու Լեհաստանը: Արման Նավասարդյանը տեսնում է առաջիկայում Եվրոպական միության հնարավոր կազմալուծում, որի հետևանքով Եվրոպայում կառաջանան երկու բևեռներ: Դրանցից մեկը կշարունակի ամերիկյան ուղղությունը, իսկ Գերմանիայի ու Ֆրանսիայի գլխավորությամբ ստեղծվող մյուս բևեռը դեմ չի լինի ռուսների մեկնած ձեռքը սեղմելուն:

Նաիրի Հոխիկյան
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1046 reads | 17.03.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com