ԷՐԴՈՂԱՆԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ. ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Ինչպես գրում է «ՄԵԴԻԱՄԱՔՍԸ»՝ հղում անելով թուրքական Today’s Zaman թերթին, Էրդողանն ասել է, որ աշխարհի մի շարք առաջնորդներ պարզապես նախանձում են իրեն: 

Թուրքիայի առաջնորդն ասել է, որ խիզախում է բարձրաձայն խոսել աշխարհում առկա բարդ խնդիրների մասին և հենց այդ խիզախության հետևանքով էլ դարձել է քննադատությունների թիրախը:  

«Ես բնավ էլ չեմ անհանգստանում միայնակ լինելու մեջ: Ինձ համար կարևոր է, թե ինչպես են մարդիկ, ժողովուրդը տեսնում ինձ: Մենք տեսանք նախագահական ընտրություններում, որ ժողովուրդն աջակցում է ինձ: Այս իմաստով որևէ մեկուսացվածություն չկա: Գուցե կարելի է խոսել առաջնորդների մակարդակով մեկուսացված լինելու մասին, բայց դա պարզապես նախանձ է, ոչինչ ավելին»,- ասել է Էրդողանը: 

Էրդողանը նաև հայտարարել է, որ հիասթափված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից:  Նրա խոսքով, Օբամայի հետ իր հարաբերությունները սկզբնական շրջանում լավ էին, բայց որոշ ժամանակ անց դրանք փոխվեցին: 

«Ես շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Օբամայի հետ, երբ վերջինս նոր էր ստանձնել նախագահի պաշտոնը: Մեզ լավ հյուրընկալել էին Սպիտակ տանը: Մենք դեմ առ դեմ հանդիպումներ ենք ունեցել: Դրանից հետո մենք որոշակի փոփոխություններ տեսանք, ինչը ես չեմ կարող բացատրել»,- ասել է Թուրքիայի նախագահը: 

Նա քննադատել է ԱՄՆ-ին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնից հեռացնելը՝ որպես առաջնահերթություն չդիտարկելու համար: 

Էրդողանը խոսել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամների թիվն ավելացնելու անհրաժեշտության մասին: Նրա կարծիքով, ՄԱԿ ԱԽ-ում իսլամական երկրներին ավելի մեծ ներգրավվածություն տրամադրելը կօգնի բացառել միաբևեռ և բացառապես արևմտյան արժեհամակարգի վրա հիմնված աշխարհի ձևավորմանը:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
744 reads | 16.02.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com