ՄԻԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԸ. ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ
«Անցյալ ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կատարեց  քայլ, որը մեծ աղմուկ առաջացրեց: Հունվարի 12-ին, Էրդողանը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ լուսանկարվեց իր նոր մեգա-պալատի մեծ սանդուղքի ներքևի մասում: Նրանց հետևում կանգնած էր 16 տղամարդ, որոնք կրում էին մինչև Օսմանյան Թուրքիայի ու Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի ռազմիկների տոնական համազգեստներ: Լուսանկարից պարզ չէր արդյոք Աբասն իրեն սարսափելի անհարմար էր զգում, քանի որ նա  հանդիպում էր մեկի հետ, ով  իր հակառակորդ Համասի առաջատար հովանավորներից է: Թե այն պատճառով, որ իր շուրջը ձևավորված դիմակահանդեսում նրան առաջարկել էին կանգնել օսմանյան սուլթանների բնական իրավահաջորդի կողքին»: Սա մեջբերում է ամերիկյան հեղինակավոր Politico magazine պարբերականի հրապարակած հոդվածից: Ներկայացնում ենք հոդվածի ամբողջական տեքստը՝ Interpress-ի թարգմանությամբ:

Սոցիալական լրատվամիջոցները լավ ծաղրեցին Էրդողանին այդ նկարի համար, բայց իրականում լուսանկարը բացահայտում է թուրքական քաղաքականության անհանգստացնող ավտորիտար հետագիծը: Թայիփ Էրդողանը  Սադամ Հուսեյն և Բաշար Ասադ չի, բայց նա դարձել է արև, որի շուրջը պտտվում են բոլոր թուրք քաղաքական գործիչները:

Նա նույնիսկ ձևավորում է անձի պաշտամունք: 2013-ի ամռան համազգային հանրահավաքների ժամանակ  կոչ արվեց հակազդել Գեզի այգում անցկացվող բողոքի ակցիաներին: Նրա կողմնակիցներից  շատերը գալիս էին իրենց վերնաշապիկների ու շարֆերի վրա Էրդողանի դիմակներով:  40 թուրքական լիրայով կամ մոտ  16 դոլարով ցուցարարները կարող էին ձեռք բերել  Էրդողանի պատկերով հյուսված գորգ: Նրան խոնարհվող  մամուլը, որը կազմում է  թուրքական լրատվամիջոցների մեծ մասը, կազմակերպում է թերթերի հարկադիր վաճառք, Էրդողանի համախոհներին պատկանող հեռուստաընկերություններն էլ պարբերաբար նախագահին դիմում են որպես   Buyuk Usta կամ Մեծ վարպետ:

Նրա ղեկավարած Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավորները լաց ու կոծ էին դրել, երբ Էրդողանը 12 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո հրաժեշտի ելույթ ունեցավ, ինչը լրիվ հյուսիսկորեական ոճով էր և հիշեցնում էր ժամանակակից Թուրքիայի ավտորիտար հիմնադրին՝ Քեմալ Աթաթուրքին ուղղված բարձր գովասանքը:

Վերլուծաբանների և լրագրողների շրջանում  Թուրքիային անդրադառնալիս օգտագործվում են «ոչ ժողովրդավար» կամ երկրի «վերածնվող ավտորիտարիզմը» եզրույթները: Բայց դրանք  չեն կարող հաղորդել, թե Թուրքիան որքան հեռու է գնացել այդ ենթադրյալ մահմեդական ժողովրդավարության «մոդելից», ինչին շատ թուրքեր, արաբներ և ամերիկյան արտաքին քաղաքականության ձևավորողներ էին հավատում, հատկապես Իրաք ներխուժման ժամանակ և արաբական խռովություններից հետո, երբ Թուրքիան հանդես էր գալիս որպես լիբերալների և նեոպահպանողականների օրինակ:

Շատ առումներով, Էրդողանի կառավարման ոճը չի տարբերվում վերջերս պաշտոնանկ արված արաբ բռնապետերից, որը սոցիոլոգները կոչում են տոհմային կառավարում (patrimonialism), ինչը Մաքս Վեբերի գնահատմամբ սուլթանիզմի առավել ծայրահեղ ձևն է: Սա քաղաքական միջավայր է, որտեղ ոչ անհատները, ոչ պետական կազմակերպությունները, ինչպիսին ռազմական կամ դատական համակարգերն են, չեն կարող ստուգել ղեկավարի լիազորությունները:

Իսկ  իշխող համակարգին աջակցում է շատ նեղ շրջանակ՝ հիմնված ընտանեկան, էթնիկ խմբի կամ տարածաշրջանի աջակցության վրա:

Թուրքիայի կառավարման առավել սուլթանացված ձևը զգալի հետևանքներ է ունեցել նաև Թուրքիայի սահմաններից դուրս: Քանի որ ոչ ոք խորհուրդ չի տալիս Էրդողանին, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը գործում է այնպես, որ քաղաքականապես լավ լինի Էրդողանին: Վերցնենք, օրինակ, նրա անզիջում դիրքորոշումը, որ Ասադը պետք է հեռանա: Մի կողմից այն սկզբունքային է,  մյուս կողմից դա իր  նախկին ընկերոջ՝ Ասադի հանդեպ զայրույթն է: Էրդողանն այնքան անդրդվելի է  Դամասկոսում իշխանափոխության իրականացման հարցում , որ  չի կարողանում հրաժարվել այդ դիրքորոշումից, որովհետև թուլություն կցուցաբերի:

Անկարան համառորեն պահանջում է, որ իսլամական պետության դեմ պայքարը  ներառի Ասադի իշխանությանը վերջ դնելու պարտավորությունը, ինչը միայն բարդացնում է ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի պայքարը և  նվազեցնում  Թուրքիայի դիրքերը Մերձավոր Արևելքում, որտեղ Համասից բացի նա ունի ևս մի քանի ընկեր:

Բացի ծայրահեղականության դեմ պայքարից, Թուրքիան ժամանակին այն երկիրն էր, որը ոգեշնչում էր շատ երիտասարդ արաբների, ովքեր ցանկանում էին ապրել ավելի բաց ու բարեկեցիկ հասարակության մեջ: Այլևս այդպես չէ: Էրդողանի դաժան քաղաքականությունը հիշեցնում է բռնապետերին, ում դեմ դուրս եկան տարածաշրջանի հայտնի հրապարակներում: Ավելորդ է ասել, որ այդ զարգացումները խափանեցին Թուրքիայի հետ կապված Օբամայի վարչակազմի նպատակները:

Այն մի ժամանակ ապահովում էր Թուրքիայի աջակցությունը ԱՄՆ-ի ազգային անվտանգության խնդիրներին: Դա էլ օգնում էր Թուրքիային ամրապնդվել Արևմուտքում և երկիրը դարձնել  «մոդել» մուսուլմանական մյուս երկրների համար:

2007 -ից, երբ Էրդողանը կարողացավ առաջ տանել  իր առավել հայտնի գործընկեր և ԱԶԿ համահիմնադիր, Աբդուլլահ Գյուլին՝ սկսած արտգործնախարարությունից մինչև նախագահություն, որը բնույթով ոչ քաղաքական պաշտոն է,  Էրդողանը հարթեց իր ճանապարհը թուրքական քաղաքական ասպարեզում:

Նա համոզվեց, որ կուսակցության մեջ նախագահի համախոհները վտանգ չեն ներկայացնում և Գյուլը կամ որևէ այլ հավակնոտ քաղաքական գործիչ չի կարող  առանց Էրդողանի կուսակցության ներսում  իշխանության բազա հիմնել: Միակ երևացող կերպարը Գյուլի օգնական էկոնոմիկայի նախարար  Ալի Բաբաջանն էր, որի մասնագիտական ունակությունը կարևոր էր միջազգային ներդրողներին գրավելու համար:

ԱԶԿ-ի խորհրդարանական պատվիրակության մեջ չկա մեկը, ով  իր դիրքով պարտական չէ Էրդողանին: Նույնը կարելի է ասել նաև վարչապետ Ահմեդ Դավութօղլուին և նրա   կառավարությանը: Էրդողանին ընդդիմանալը շատ բարձր գին ունի: Չնայած չի կարելի նաև չհավատալ, որ  միասնական ԱԶԿ ստեղծելու Էրդողանի  ջանքերին զուգահեռ, կուսակցության ներսում կան տարակարծություններ և խմբավորումներ:

Դժգոհություններ են եղել, օրինակ, կադրերի հարցում: Պատգամավորները բողոքել են Դավութօղլուի թույլ ղեկավար լինելու համար,  բացի այդ, զարմանալիորեն շատ թվով  պատգամավորներ գաղտնի քվեարկությամբ դեմ արտահայտվեցին մի շարք հեղինակավոր նախկին նախարարների նկատմամբ կոռուպցիոն մեղադրանք ներկայացնելուն: Այս մի քանի դեպքերից բացի, կուսակցության ներսում  ոչ ոք ի վիճակի չէ մարտահրավեր նետել Էրդողանին՝ վախենալով, որ կարող է կորցնել իր պատգամավորական մանդատը, զրկվել անձեռնմխելիությունից:  Նրանց սպառնում է նախագահի ու նրա շրջապատի մարդկանց վրեժխնդրությունը:
Էրդողանի աջակցության ցանցը  դարձել է ավելի բարեպաշտ ևւ կենտրոնացված: Նա նաև   առավելություն ունի ոչ կոմպետենտ ընդդիմության նկատմամբ, որը չունի գաղափարներ ու ապագայի խորաթափանցություն:  Սակայն նվազել է նաև նախագահի խելացի ու փորձառու  խորհրդատուների թիվը, նախագահի կառավարումն ավելի  անձնական բնույթ է ստացել, Էրդողանի ընտանիքի անդամներն ավելի ազդեցիկ են դարձել:

Օգոստոսին նախագահ դառնալուց հետո Էրդողանը ստանձնել է նաև նախագահի  աննախադեպ լիազորություններ, ինչը դարձել է Արևմտյան ԶԼՄ-ների քննադատության թիրախ: Նա ընդունել է այնպիսի պարտավորություններ, ինչպիսիք են  օրենսդրությունն ընդունել կամ մերժելը , նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելը, ընդունել օրենքի ուժ ունեցող հրամաններ՝  զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար նշանակելը,  երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելը և այլն:

Չնայած Էրդողանը հրաժարվել է ԱԶԿ-ից, այն լրիվ իր հսկողության տակ է: Նույնը վերաբերում է կառավարությանը: Նշանակություն չունի, որ կառավարության ղեկավարը վարչապետն է, Էրդողանն է սահմանում առաջնահերթությունները և իրականացնում   թուրքական կառավարության քաղաքականությունը: Էրդողանը տեղափոխվել է Ak Saray կամ Սպիտակ պալատ, սակայն  նա շարունակում է ղեկավարել նախարարների կաբինետը:

Այս քաղաքական փոփոխությունները, հավանաբար, չեն ազդի  Էրդողանի Թուրքիայի նկատմամբ Միացյալ Նահանգների դիրքորոշման վրա: Սակայն Թուրքիայի ավտորիտարիզմը հստակ ցույց է տալիս, թե երկիրը որքան է հեռացել արևմտյան արժեքներից: Անկարան կարող է ինտեգրված մնալ Արևմուտքին տնտեսապես և ՆԱՏՕ-ի միջոցով, սակայն, հասկացությունը, որ Թուրքիայի կառավարությունը հարգում է նույն գաղափարներն ու սկզբունքները, որոնք Եվրոպայում և Միացյալ Նահանգներում ձևավորում են պետական կառավարման հիմքերը, ֆիկցիա է:

Ավելի  մտահոգիչ է այն, որ Էրդողանն իր կառավարումը համարում է  Թուրքիայի կայունություն: Քաղաքագետները որոշել են, որ տոհմական համակարգերը ավելի ամուր են, քան ռազմական դիկտատուրան,  բայց նրանք էլ, որպես օրենք տխուր ավարտ են ունենում, ինչը հաճախ հանգեցնում է զգալի անկայունության և արյունահեղության: Դժվար է նման բան պատկերացնել Թուրքիայում: Չնայած  1970-ականների վերջին մի խռովություն եղավ, որի ժամանակ 4500 մարդ զոհվեց:

Եթե Էրդողանի իշխանությունը աղետալի ավարտ ունենա կամ եթե նա մահանա պաշտոնավարելու ժամանակ, Թուրքիայի քաղաքականությունը չի կարող դառնալ այնքան արմատական, որ բռնություններ սկսվեն: Չնայած նրա տոհմական կառավարումը ժողովրդին լավ ապագա չի խոստանում:

Թուրքիայի ապագան այժմ կախված է Էրդողանի յուրաքանչյուր քմահաճույքից:  Տարիներ շարունակ որոշ դիտորդներ վախեցել են, որ Թուրքիան  ԱԶԿ-ի իշխանության ժամանակ կվերածվի մի տեսակ Անատոլիական իսլամիստական կրոնապետության:
Այդ մտավախություններն անտեղի էին: Երկիրն ավելի շուտ մեկուսացել է, դարձել փշոտ, ազգայնական մեկ մարդու շոու, որը օտարում է Թուրքիային իր ավանդական դաշնակիցներից՝ Միացյալ Նահանգներից և Եվրոպայից, ու Մերձավոր Արևելքում այն դարձնում անհեթեթ երկիր:  Կամ, ավելի վատ՝ վտանգավոր:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1605 reads | 10.02.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com