ԻՆՔՆԱԹԻՌ ԽՓԵԼԸ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋ ԲԵՐՈՒՄ. ԴԵՍՊԱՆ
Lragir.am-ը զրուցել է ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

Պարոն Նավասարդյան, Ադրբեջանը ԼՂՀ օդայինտարածքը հայտարարել է ոչ թռիչքային գոտի,այսինքն՝ Ադրբեջանը հայտարարում է, որ խոցելու էյուրաքանչյուր օդանավ ու ուղղաթիռ, որը կլինի ԼՂՀօդային տարածքում: Սա կարծեք թե նոր իրավիճակ էհակամարտության ողջ ժամանակահատվածում:Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը,ի՞նչ պետք է անի Ղարաբաղը այս պարագայում:

Միջազգային իրավունքի տառի համաձայն՝ եթե ինքնաթիռը խփված է իր տարածքում, իրավական տեսակետից շատ դժվար է այնտեղ որևէ բան գտնել, քանի որ իր օդային տարածքն է խախտել: Ինչ վերաբերում է նրան, որ Ղարաբաղն իրենց օդային տարածքն է, այստեղ մեծ հարց է բացվում, քանի որ 94 թվականին, երբ զինադադարի պայմանագիր ստորագրվեց, այնտեղ չէր ասվում, որ Ղարաբաղի օդային տարածքում ոչ մի ինքնաթիռ չպետք է թռչի, այնպես որ, սա նրանց մեծ բացն է: Եթե խփված ուղղաթիռը չեզոք տարածքում է կամ Ղարաբաղի օդային տարածքում է, այդ դեպքում որևէ արդարացում գոյություն չունի: 

Եվ ընդհանրապես, իրավական տեսանկյունից, որևէ ինքնաթիռ օդում խփելը դա մեծ խնդիր, մեծ պատասխանատվություն է առաջ բերում: Որոշ պետություններ, այդ թվում նաև Ռուսաստանը, Միացյալ Նահանգները ունեն ընդունված օրենքներ. Եթե, օրինակ, Կրեմլի վրա կամ Սպիտակ տան հայտնվի օտար մարմին, խփելու իրավունք կա: 82 թվականին ես աշխատում էի Խորհրդային Միության դեսպանություններից մեկում՝ որպես առաջին խորհրդական: Դեսպանը սեպտեմբերի մեկից առաջ արձակուրդ գնաց, սեպտեմբերի 1-ին հարավ-կորեական Բոինգը Խորհրդային Միության տարածքի վրա խփեցին: 200-ից ավելի մարդ զոհվեց, անմիջապես ինձ հրավիրեցին նախագահի մոտ բացատրություն տալու, թե ինչ է կատարվում, քանի որ իրենց հինգ քաղաքացի գտնվում էր այդ ինքնաթիռի մեջ, դիվանագետներ, որոնք թռչում էին Հարավային Կորեա Խորհրդային Միության տարածքի վրայով: Եվ մենք կանգնեցինք գրեթե դիվանագիտական հարաբերությունները խզելու եզրին: Երկար ժամանակ սա մնաց Խորհրդային Միության սև կետերից մեկը, որին հետո հաջորդեց աֆղանական պատերազմը: Այս երկու դեպքը շատ մեծ ազդեցություն ունեցավ Խորհրդային Միության հեղինակության վրա:

Ինչ վերաբերում է այս դեպքին, ասում են՝ մի վայրենի երջանկության մեջ են ընկել, կարծես խուժանների հավաքածու լինեն, մեծ ոգևորություն են ապրում, որ խփել են: Սա պարզապես արհեստականորեն Ալիևի կողմից սարքված քայլ էր, որ, ըստ երևույթին, փորձեց փարիզյան ռևանշ վերցնել, բայց բոլոր դեպքերում փարիզյան հանդիպումը մեր դիվանագիտության հաջողություններից մեկն էր: Կարծում եմ՝ սա ճեղքում էր այս տարվա համար, քանի որ օգոստոսյան դեպքերը կային, Սոչիից հետո ամերիկացիները հանդիպում ունեցան, հետո Ֆրանսիայի հանդիպումը: Սա դրական երևույթ էր, բայց ինչպես տեսնում եք՝ ադրբեջանցիները փչացրին այդ ամենը: Թե ինչով կվերջանա այս ամենը, դժվարանում եմ ասել, բայց կարող եմ ասել, որ հիմա մեր արտաքին քաղաքականությունը և քարոզչական մեքենան պիտի ամենակտրուկ և ամենակազմակերպված ձևով արձագանքեն: Պետք է պարզապես տագնապ բարձրացնել ողջ միջազգային հանրության առջև՝ ներգրավելով բոլոր կազմակերպություններին:

Ինչո՞վ է պայմանավորված, որ միջազգային դիվանագիտական միտքը շատ զուսպ է, չկան կոշտ ձևակերպումներ ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ոչ Ուորլիքի առանձին հայտարարություններում:

Նախ նկատենք, որ դիվանագիտական լեզուն, ընդհանուր առմամբ, կոպիտ չէ: Բացի այդ, իմ կարծիքով վերջին 10 տարիների ընթացքում տեղեկատվական և քարոզչական հարթություններում մենք պարտություն ենք կրում: Պարտություն ենք կրում այն առումով, որ նախ Ղարաբաղը դադարել է լինել բանակցային կողմ, որը մեր ամենամեծ բացթողումներից է եղել: Հիմա փորձում ենք դա շտկել, բայց դժվար է ասել, թե երբ և որքանով դա մեզ կհաջողվի: Փաստն այն է, որ այսօրվա դրությամբ շատ միջազգային կազմակերպություններ ու գերտերություններ ունեն գործողությունների իրենց ալգորիթմը, որի համաձայն գրաված հողերը պետք է ազատել: Տարիներ առաջ, երբ նոր սկսվեց ղարաբաղյան այս ողջ պատմությունը, ես աշխատում էի Վիեննայում, ԵԱՀԿ Հայաստանի առաջին ներկայացուցիչն էի, գործում էր Հելսինկյան եզրափակիչ բանաձևը, ըստ որի՝ երկու սեգմենտներ հավասար հարթության վրա էին դրված. Մեկը տարածքային ամբողջականությունն էր, մյուսը՝ ազգերի ինքնորոշման իրավունքը: Այս երկրորդ սեգմենտն աստիճանաբար մղվեց երկրորդ պլան: Այսինքն՝ ադրբեջանցիները, նաև Թուրքիայի աջակցությամբ ու միջազգային տնտեսական որոշ իրավիճակներ հաշվի առնելով, հարձակողական ու ագրեսիվ քաղաքականություն են վարում: Ես ագրեսիվ քաղաքականության կոչ չեմ անում, բայց կոչ եմ անում չափազանց ակտիվ դիվանագիտական գործողությունների դիմել՝ օգտագործելով այն հսկայական ռեզերվը, որի անունն է սփյուռք:

Ըստ Ձեզ, որքանո՞վ այս միջադեպը կարող էր պայմանավորված լինել արտաքին գործոնով, այն դեպքում, երբ Փարիզում կայացած հանդիպումը հաջող է անցել, ինչը նաև դուք նշեցիք: Կարծիք կա, որ այստեղ առկա է նաև ՀՀ ներքին անկայունության գործոնը:

Չեմ կարծում, որ այս միջադեպը կարող է կապ ունենալ Հայաստանի ներքին կյանքի հետ: Ավելի շուտ Ադրբեջանը փորձում է այդկերպ իր խնդիրները լուծել: Եթե Հայաստանում 5-րդ շարասյուն է գործում, դա ուրիշ բան, բայց եթե մտածենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն վերցնի և մեր սահմանադրական խնդիրներն օգտագործի, որ ուղղաթիռ խփվի, պիտի մեծ երևակայություն ունենալ՝ նման եզրահանգման գալու համար: Ադրբեջանի այս գործողություններն ավելի կոշտ արձագանքի՞ կարժանանան: Արդեն կարծիքներ են հնչում, որ Հայաստանն անպատասխան չի թողնի այս քայլը: Ձեր կարծիքով ,ո՞րն է ճիշտ դիվանագիտական մոտեցումն այս պահին:

Բոլոր դեպքերում, զգացմունքային բոլոր մոտեցումները պետք է դնել մի կողմ, կշռադատել բոլոր պլյուսներն ու մինուսները և հապճեպ ոչ մի քայլ չանել: Այսպիսի դեպքերում է, որ դիվանագիտական սխալը կամ սայթաքումը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ: Ժողովրդի զգացմունքային մոտեցումները՝ գնանք ջարդենք, փշրենք, հարցի լուծում չեն: Հիմա մենք հայտարարում ենք, որ ուզում ենք հակամարտությունը լուծել հնարավորինս խաղաղ ճանապարհով, բացի այդ, հայկական կողմն ապացուցել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է համարժեք քայլերով կանխել հակառակորդին ու դաս տալ: Վերջին հաշվով, ռեալ իրադրությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարողանում է արժանապատիվ կերպով արձագանքել: Ես մտածում եմ, որ եթե մեր արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունն ունենար նույնքան մեծություն, որքան մեր ռազմական քաղաքականությունը, մենք ավելի շահած կլինեինք:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
851 reads | 18.11.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com