ԲԱՔՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱԿ-Ի ԲԱԶՄԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր







Քաղաքական բանականության ճշտած օրինաչափություններին հաղորդակից մարդկանց համար տարօրինակ չի հնչում, իհարկե, ՄԱԿ-ի դատապարտումն ու արծարծած պահանջները Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական վերջին գործողությունների առումով։ ՄԱԿ ԱԽ-ը պահանջել է պատասխանատվության ենթարկել Թուրքիայի Ռեյհանլը քաղաքում իրականացված ահաբեկչության կազմակերպիչներին ու կատարողներին: ՄԱԿ ԱԽ-ի տարածած հաղորդագրությունում ընդգծվում է, որ անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք նախապատրաստել, կազմակերպել, ֆինանսավորել և հովանավորել են ամեն տեսակի դատապարտման արժանի ահաբեկչական այդ գործողությունները: Դրանում ասվում է, որ ՄԱԿ ԱԽ-ն ամենալուրջ ձևով դատապարտում է այդ սարսափելի գործողությունները: Փաստաթուղթը բոլոր երկրներին կոչ է անում Թուրքիայի հետ համագործակցել ահաբեկչությունների հետաքննման հարցում:

Բաքուն այստեղ ցուցադրել է փութկոտություն՝ հրապարակում կատարելով այն մասին, որ հենց ինքն է նախաձեռնել նման փաստաթղթի ձեւակերպումն ու որդեգրումը, հենվելով ՄԱԿ-ի ԱԽ-ի իր ժամանակավոր անդամի հանգամանքի վրա։

Բաքվի նախաձեռնությունը կարող էր օդում նմալ եւ փոշիանալ, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ի մնացյալ անդամները չհամաձայնեին նման դատապարտագրի վավերացմանը կամ էլ դրանցից որեւէ մնայուն անդամ օտագործեր իր վետոյի իրավունքը եւ տապալեր այս փաստաթղթի որդեգրումը։ Սա պարզապես այն բանի համար, որ Բաքվի ծառայությունը զուտ ինքնագնահատանքի սահմաններից դուրս գալու որեւէ հիմնավորում չունի։

Թե բոլոր ուժերը պիտի որ դատապարտեին մարդկանց կյանքեր խլած ահաբեկչական արարքը, սա եւս նույնքան ակնկալելի էր։ Գուցե օգտակար կլինի այստեղ երկու դիտարկում նշել։ Առաջինը այն, որ Սիրիայում եւ Իրաքում նման ահաբեկչական գործողությունները չեն արժանանում նման արագ եւ խիստ դատապարտումների, այն էլ ՄԱԿ-ի ԱԽ-ի մակարդակով։ Դրա համար էլ քաղաքական բանականության հետեւողի ըմբռնողության սահմաններում հեշտ կտեղավորվի ՄԱԿ-ի ԱԽ-ի արած այս քայլը։

Երկրորդ կետը գուցե ավելի դիտարժան է։ Փաստաղթում ասվում է, որ բոլոր երկրներին կոչ է անում Թուրքիայի հետ համագործակցել ահաբեկչությունների հետաքննման հարցում:

Պետությունների հակաահաբեկչական բաժանմունքների միջեւ համագործակցության մեքենականությունը նոր չէ, որ ճշտվել է։ ՆԱՏՕ-ն ունի համանուն բաժանմունք, իր ստորաբաժանումներով։ Այս բաժանմունքը ահաբեկչական կազմակերպությունների նորացված ցուցակ էր հրապարակել, որտեղ ջնջել էր քրդական կազմակերպությունը։

Ե՛վ նորացված ցուցակը և ահաբեկչական գործողությունների վայրը խոսում են քրդական ուղղվածության առումով վտանգազերծվածության մասին։
Հստակ է ամբաստանության ուղղությունը Անկարայի կողմից։ Թուրքիայի արտգործնախարարը պահանջում է միջազգային ընտանիքի միջամտությունը Սիրիայում։ Միջամտության ակնկալված բնույթը պարզ է այս դեպքում։ Ավելին, Դավութօղլուն ակնկալում է, որ միջազգային ընտանիքն անհապաղ միացյալ կեցվածք որդեգրի Սիրիայի վարչակարգի դեմ։

Ի դեպ, Անկարան խնամքով անուշադրության է մատնում իր ռազմական օդանավի ջախջախումը Սիրիայի սահմանի մոտակայքում։
Այս բոլորը տեղի են ունենում այն պահին, երբ Վաշինգտոնն ու Մոսկվան փորձում են համադրել ժամացույցի սլաքները Սիրիայի հարցի լուծման համար միջազգային ժողովի թվականի ճշտման համար։

Երևի կանխահաս է նկատել, որ Սիրիայի հարցի ուղղությամբ համաձայնության միտող ժողովների կազմակերպման գործընթացին զուգահեռ ահաբեկչական գործողություններ են ծավալում Թուրքիայում։
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1052 reads | 01.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com