ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՄԻԵԴ-Ի ՎՃԻՌԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
ՄԻԵԴ-ի վճիռը Հայաստանի և Ադրբեջանի փախստականների համար անպայման պետք է կատարվի, այստեղ առկա է միայն փոխհատուցման մեխանիզմներիի մշակման խնդիրը: «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը այս հարցին են անդրադարձել «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը և հայ փախստական Մինաս Սարգսյանի որդին՝ Վլադիմիր Սարգսյանը: Քննարկումը կազմակերպվել է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի և Հանրային լրագրության ակումբի Մեդիա կենտրոն նախագծի նախաձեռնությամբ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2015-ի  հունիսի 16-ին բավարարել է Մինաս Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի ու Էլխան Չիրագովի և այլոց հայցն ընդդեմ Հայաստանի՝ առաջարկելով երկու երկրների կառավարություններին ստեղծել մի մեխանիզմ, որի օգնությամբ ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեզրկված այդ անձինք կկարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը և փոխհատուցում ստանալ:

ՄԻԵԴ-ը 1 տարի է տրամադրել երկու պետություններին մեխանիզմների մշակման և փոխհատուցման համար:

«Չեմ կարծում, որ մեկ տարի հետո գումարները կստանան, դա եկարատև գործընթաց է  լինելու: Եվ նշանակություն չունի միասին կտան, թե առանձին-առանձին, որովհետև խնդիրը այլ հարթության մեջ է: Երկու կողմը նախ պետք է փոխհատուցման ձևը որոշի»,-ասում է Ալավերդյանը:

Նա նշում է, որ չնայած այս երկար սպասված վճռին, ադրբեջանական ԶԼՄ-ներում արձագանքները բացարձակապես համաչափ չեն ուղղված ՄԻԵԴ-ի որոշմանը:

«Ադրբեջանը շեշտը դնում է մեկ այլ բանի վրա, որ տեսեք Հայաստանից են դա պահանջում, ուրեմն Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի տարածքները: ՄԻԵԴ-ը իրապես դրան անդրադարձել է և կարող ենք ասել, որ լավ վիճակում ենք պատասխանի  դեպքում, որովհետև ԵԽԽՎ-ում էլ հարցեր բարձրացվեցին այս որոշումից ոգևորված, որ գրվեր, թե Հայաստանը օկուպացրել է ԼՂԻՄ-ը, բայց դա չմտավ և չի կարող մտնել ԵԽԽՎ-ի կողմից»,-ասում է Ալավերդյանը:

Նա ընդգծում է, որ ՄԻԵԴ-ը աշխատում է միայն ճանաչված պետությունների հետ, և դրանից ելնելով էլ Հայաստանին է ուղղված այս վճիռը:

Ալավերդյանը հղում է կատարում նաև փորձագիտական հաշվարկներին, որոնք դեռ 1990-ականներին կատարվել են Ադրբեջանում և նշում, որ հայերը  Ադրբեջանում թողել են ավելի շատ սեփականություն  (գույքային և ոչ գույքային արժեքներ), քան ադրբեջանցիները ՀՀ ԼՂՀ տարածքում:

«1994-1996 թթ-ին ես արել եմ հետազոտություն և հայերը Ադրբեջանի շենքային պայմաններում թողել են մեկ հազար բնակարան ավելի շատ, քան ադրբեջանցիները: Ինչքան շատ են փաստաթղթեր ներկայացնում, այնքան  հավաստի է ՄԻԵԴ-ի համար լինում, իսկ փոխհատուցման ձևը  պետությունը պետք  է որոշի, լինի դա նյութական փոխհատուցում, թե անձի վերադարձ այդ տարածք: Հասկանալով, թե  ինչքան դժվար և խճճված խնդիր է, դրա համար տրվել է մեկ տարի Ադրբեջանին և Հայաստանին, որպեսզի հնարքներ գտնեն և իրականացնեն  փոխհատուցման հարցը»,-նշում է Ալավերդյանը:

Նա առաջարկում է ստեղծել ազգային մակարդակով փորձագիտական մի խումբ, որը կուսումնասիրի , թե ինչ պատճառներով են թողել մարդիկ իրենց բնակավայրերը, որն է ավելի մեծ գումարային փոխհատուցում պահանջում, որը քիչ, և այդ եզրակացությունները հիմք կծառայեն իշխանությունների համար: Այդ ամենից հետո, ըստ Ալավերդյանի, կարող է ստեղծվել նաև միջազգային, կամ Հայաստանի ու Ադրբեջանի միջպետական մի հանձնախումբ:

2006-ին Ադրբեջանի դեմ ներկայացրած Մինաս Սարգսյանի հայցում ասված է, որ 1992-ին նա իր ընտանիքի հետ ստիպված թողել է Ղարաբաղի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում գտնվող իր երկհարկանի տունը՝ ռազմական գործողությունների հետևանքով: Նույն ձևակերպմանը հանդիպում ենք Ադրբեջանի քաղաքացիների՝ ազգությամբ քուրդ Չիրագովների, Ջեբրայիլովների ու այլոց, Հայաստանի դեմ 2005-ին ներկայացրած հայցում՝ 1992-ին ստիպված թողել են Լաչինում գտնվող իրենց անշարժ գույքը՝ ռազմական գործողությունների պատճառով:

Եվ ահա 10 տարի անց հայցը բավարարվեց ՄԻԵԴ-ի կողմից, ինչը նախադեպային որոշում է:

Քննարկման մասնակից  Վլադիմիր Սարգսյանը, ով Մինաս Սարգսյանի որդին է, պատմում է, որ հայրը միշտ երազում էր վերադառնալ Գյուլիստան, ուր թողել էին իրենց ողջ ունեցվածքը:

«Ուզում էր պայքարած լիներ, դրա համար էլ դիմեց դատարան: Գյուղում ինչպես բոլորը, այնպես էլ մենք ունեինք տուն, անասուն, այգի:  Փոխհատուցումը չեմ պատկերացնում ինչպես պետք է անեն, բայց մեզ համար ուրախալին այն է, որ հաղթանակ ունեցանք՝ ընդդեմ Ադրբեջանի: Կցանկանայի մեր ժողովուրդը միասնական լինի, որ հաջողության հասնի, քանի որ այս դեպքում թե պետությունը, թե մեր իրավաբանները , բոլորս միասնական էինք ու արդյունքը արդեն կա»,-նշում է Սարգսյանը:

Ալավերդյանը հավելում է, որ այս հարցով 600 դիմում կա Հայաստանից և 400 դիմում Ադրբեջանից, որոնք ուղարկվել են ՄԻԵԴ:

«Ընդհանուր առմամբ ՄԻԵԴ-ը ստացել է հազարից ավել դիմումներ երկու կողմից: Բայց այդ նախադեպային որոշումը ունենալուց հետո պետք չէ, որ մյուս բոլորն էլ դիմեն ՄԻԵԴ: Դա արդեն կարող են ազգային դատական ատյաններում այդ հարցերը լուծել»,-նշեց Ալավերդյանը:

Անդրադառնալով Ղարաբաղյան հարցում  Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացին, Ալավերդյանը նկատեց, որ. «ՄԻԵԴ-ի դերակատարությունը այնքան հզոր է, որ նա չի նայում լարվա՞ծ են  հարաբերությունները պետությունների միջև, թե՞ ոչ, պատերազմ կա՞, թե՞ չկա: Նա դիտարկում է, որ խաղաղ բնակչության հանդեպ պետությունները ունեն իրենց պարտավորությունները և պետք է կատարեն»,-եզրափակեց Ալավերդյանը:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
985 reads | 04.07.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com