ՋԻԲՐԱԼԹԱՐ՝ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԳԱՂՈՒԹ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ (ՏԵՂԵԿԱՆՔ)
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող







Անկրկնելի աշխարհագրական դիրք ունեցող Ջիբրալթարը կիսաանկլավ է Պիրենյան թերակղզու հարավում: Այն պատկանում է Մեծ Բրիտանիային, սակայն գտնվում է Իսպանիայի տարածքում:

1713 թվականին Ուտրեխտի պայմանագրով այդ տարածքն ու Բալերի կղզիներն անցնում են անգլիական տիրապետության տակ: Ըստ պայմանագրի, առանց որևէ իրավական հիմքի Անգլիային են տրվում միայն Ջիբրալթարի ժայռը` որպես ռազմական բազա, քաղաքը, ամրոցը, նավահանգիստը, պաշտպանական համակարգերը:

Խախտելով պայմանագրի կետերը՝ Մեծ Բրիտանիան սկսեց օգտագործել իսպանական հատվածը և բնակեցնել այն անգլիացիներով, իսկ 1935 թվականին այստեղ կառուցեց օդանավակայան: Իսպանիան չդիմադրեց այդ նվաճողական քաղաքականությանը, և Ջիբլարթարն աստիճանաբար դարձավ անգլիական:

Ժամանակի ընթացքում Ջիբրալթարի ղեկավար շրջանակներում բարձրացավ Ջիբրալթարի անկախություն ստանալու հարցը, որին, բնականաբար, դեմ արտահայտվեց Իսպանիան:

1956 թվականին այդ հարցը քննարկվեց ՄԱԿ-ում: Ընդունված որոշման մեջ նշվում էր, որ Ջիբրալթարը չի կարող անկախանալ և Իսպանիան իրավունք ունի վերականգնել տարածքային ամբողջականությունը` երկկողմանի բանակցությունների ճանապարհով:
1967 թվականի հանրաքվեում ջիբլարտացիները հանդես եկան գոյություն ունեցող ստատուսի պահպանման օգտին: Արդյունքում Ջիբրալթարն ընդունեց սահմանադրություն, համաձայն որի, ստեղծվեց օրենսդիր օրգան` պալատ, ընտրվեց նահանգապետ, նշանակվեցին վարչապետ և նախարարներ:

Կանոնակարգվեցին արտաքին կապերի հարցերը: Որոշվեց, օրինակ, որ Մեծ Բրիտանիան առանց տեղական իշխանությունների իրավասու չէ վարել բանակցություններ այլ երկրների հետ:

Բարենպաստ աշխարհագրական դիրքը և հատուկ հարկային քաղաքականությունը Ջիբլարթարը դարձրին օֆշորային «դրախտ» փողերի լվացման համար, ինչպես նաև մաքսանենգության լավագույն միջանցք:

Այնուհետև երկու երկրների հարաբերություններում տեղի ունեցան դրական շարժեր: 1985-ին ստորագրվեց պայմանագիր, ըստ որի, Իսպանիան և Ջիբրալթարը կարող են ունենալ ցամաքային շփում, Մեծ Բրիտանիան հանում է Իսպանիայի Եվրոմիությանն անդամակցելու արգելքը: Ձեռք բերվեց օդանավակայանից միասնաբար օգտվելու իրավունք (մինչ այդ ջիբրալթարցիները Եվրոպա մուտք էին գործում Լոնդոնից):

2000-ին ստորագրվեց նոր պայմանագիր, որը որոշում էր վիճելի տարածքի վարչական կարգավիճակը: Ներկայումս Ջիբրալթարում գործում են ԵՄ այն օրենքները, որոնք ձեռնտում են իրեն:

Այդուհանդերձ Ջիբրալթարի հարաբերությունները ԵՄ-ի հետ իրականացվում են Մեծ Բրիտանիայի հսկողության ներքո, այսինքն` Ջիբրալթարի շահերը ներկայացնում է Մեծ Բրիտանիան, այլ ոչ թե Ջիբրալթարի պետության ղեկավարությունը: Այսպիսով, Իսպանիան պետք է համակերպվի, որ իր տարածքում գոյություն ունի իրեն չպատկանող մի կարևոր քաղաքական և տնտեսական հատված:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2520 reads | 16.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com