ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ՝ ԳԱԲԱԼԱՅԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
թուրքագետ, քաղաքական վերլուծաբան







«Բաքվից հետո Ադրբեջանում տուրիստական երկրորդ կենտրոն հանդիսացող և երկրի ամենագեղեցիկ վայրերից մեկում 300 հեկտար տարածք զբաղեցնող Գաբալայի ռադիոլակացիոն կայանի վարձավճարի արժեքը կազմում է 7 մլն ԱՄՆ դոլար: Ծովի շրջակայքում ապրող կամ ծովային հանգիստ չցանկացողները ձգտում են լեռնային վայրերում անցկացնել իրենց հանգիստը: Դրա պատճառով էլ մենք ցանկանում ենք, որ այդ օբյեկտի արժեքը համապատասխան լինի»,-ասել է Իլհամ Ալիևը ռուսական "Rossiya 24” հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
 
«Մենք որևէ քայլով չենք ցանկանում ստիպել մեր ռազմավարական դաշնակցին: Եթե Ռուսաստանից ռազմական տեխնիկան համաշխարհային գնին համապատասխան արժեքով ենք վերցնում, Գաբալայի ռադիոլակացիոն կայանի վարձավճարն էլ համաշխարհային արժեքին համապատասծան պետք է լինի»,-հայտարարել է Իլհամ Ալիևը:

Ռուսաստանին վարձակալության սկզբունքով տրվող Գաբալայի կայանի գնի բարձրացումն այսպես է հիմնավորել Իլհամ Ալիևը. «Առաջինը` սա անցած տասը տարվա համար որևէ փոխհատուցման դեր կարող էր խաղալ, որովհետև անցած տասը տարվա ընթացքում Ադրբեջանը արժեքի վերանայման մասին որևէ ակնարկ չի արել, չնայած, Ռուսաստանն էլ է դա հասկանում, որ այդ գինը, մեղմ ասած, սիմվոլիկ է եղել: Կայանի գնի բարձրացումը հիմնավորում է նաև այն, որ վերջին 5- 6 տարվա ընթացքում Ադրբեջանը ռուսական զինամթերքի գնման մեջ մեծ տեղ է զբաղեցնում և միլիարդների զենք է գնում Ռուսաստանից: Մենք ռուսական զինամթերքը գնում ենք համաշխարհային շուկայական գներով, և կարծում եմ, որ եթե մենք զինամթերքը գնում ենք միջազգային գներով և բոլոր վճարումները կատարում ենք շուկայական արժեքով, Գաբալայի կայանի վարձավճարի գինը ևս պետք է համապատասխանի շուկայական գներին կամ պետք է մոտ լինի դրան: Գաբալայի ռադիոլակացիոն կայանը Ադրբեջանի համար ոչ մի էական նշանակություն չունի, նրանից ստացված տեղեկատվությունը մեզ պետք չէ և նրանից ստացված տեղեկատվության դիմաց միջոցներ չունենք: Դրա պատճառով էլ և բարեկամական հարաբերությունների և գործընկերային հարաբերությունների հիմքի վրա պետք է խնդիրը լուծվեր: Մենք ռուսական կողմին նոր արժեքով համագործակցությունը շարունակելու առաջարկ արեցինք, սակայն ռուսական կողմը չընդունեց այն: Ռուսաստանն արդեն Գաբալայի հնացած կայանից ավելի ժամանակակից կայան ունի: Կարճ ասած, սա է ամբողջ խնդիրը և այն երկկողմանի հարաբերությունների վատթարացման պատճառ չի եղել և չի լինի»:

Հարցին, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում ամերիկացիների հնարավոր միջնորդությունը Գաբալայից ռուսների հեռանալուն, Ալևը պատասխանել է. «Դա այդպես չէ, մեզ ոչ ոք չի կարող ստիպել: Վերջին շրջանում պատմությունն է ցույց տվել, որ մենք ոչ ոքի չենք լսում, մանավանդ մեր ռազմավարական ընկերոջ դեմ ոչ մի նման քայլ չենք կարող անել»:
Վերջին տարիներին Գաբալայի ռադիոլակացիոն կայանի վարձավճարի հարցը բազմիցս քննարկվել է երկու երկրների միջև: Ադրբեջանը մի քանի անգամ փոխել է վարձավճարի արժեքը` չցանկանալով շարունակել այդ համագործակցությունը: Գաբալայի կայանը ռազմավարական նշանակություն ուներ Ռուսաստանի համար, քանի որ հսկում էր գրեթե ամբողջ հարավային կիսագունդը և, բացի այդ, այդ կայանով Ռուսաստանն ապահովում էր իր ռազմական ներկայությունն Ադրբեջանում: Պարզ է, որ այդ կայանից Ադրբեջանի հրաժարվելը ձեռնտու էր ԱՄՆ-ին, և հավանաբար, հենց նրա ուղղորդմամբ Ադրբեջանը գնաց այդ քայլին: ԱՄՆ-ին ձեռնտու էր, քանի որ դրանով կսրվեին ռուս-ադրբեջանական հարաբերությունները, Ռուսաստանը կզրկվեր Ադրբեջանում ռազմական ներկայությունից, ինչպես նաև այդ կայանը կաշխատեր հօգուտ Ռուսաստանի՝ Իրանի դեմ կամ ընդհանրապես մերձավոր արևելքում ռազմական գործողությունների ժամանակ:

Սակայն Ռուսաստանը չցանկացավ այդ հարցում կախվածության մեջ լինել Ադրբեջանից և Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի մոտակայքում կառուցեց նոր, ավելի հզոր և ժամանակակից նմանատիպ կայան: Ռուսաստանն ուղղեց ԽՍՀՄ գործած սխալը և կայանը կառուցեց բուն Ռուսաստանի տարածքում: Այժմ Ռուսաստանը չի վճարի Ադրբեջանին այդ կայանի համար, սակայն ռուսական ռազմական տեխնիկան Ադրբեջանին կհասնի կրկին շուկայական գներով:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
986 reads | 15.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com