ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԱՄԵՐԻԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹԵԼԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՉՈՒՂԱՐԿԻ ՍԻՐԻԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԼՂՀ) ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԿԱ ԱՆԿԱՍԵԼԻ ՀԻՄՔԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՆՑ ՀԱՅ ԶԻՆՈՒԺԻ ԴՐՈՇԱԿԸ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԿՈՆՏԱԿՏ ԿԱ․ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԱԱ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՅՐՑԱՄԱՔ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ

ՕԲԱՄԱՆ ԷԼ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԻԶՈՒՐ ԺԱՄԱՆԱԿ Է ԿՈՐՑՐԵԼ
Հունիսի 22-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ի վերջո խոստովանեց, որ Սիրիայում գոյություն չունի չափավոր ընդդիմություն, որն ի վիճակի կլինի հեռացնելու նախագահ Բաշար ալ-Ասադին, իսկ իր երկիրն իզուր ժամանակ է ծախսել՝ ուղղակի տուրք տալով ֆանտազիային:

Իրականում, այսպես կոչված, «արաբական գարնան» սկզբից ի վեր էլ պարզ էր, որ ո՛չ Եգիպտոսում, ո՛չ էլ առավել ևս Լիբիայում և Սիրիայում չկան այնպիսի չափավորական ուժեր, որոնք ունակ են լիարժեք այլընտրանք հանդիսանալու այդ երկրների իշխող վարչակարգերին, և եթե «թռիչքազերծ գոտու» պատրվակով չլիներ արևմտյան ռազմական ներխուժումն, ապա գնդապետ Մուամմար Կադդաֆին ևս հաջողությամբ կհաղթահարեր Լիբիային պարտադրված քաոսը:

Մերձավոր Արևելքի վզին փաթաթված «արաբական գարնան» հիմնական արդյունքը փաստացիորեն «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն» ահաբեկչական կես կազմակերպության և կես պետության ի հայտ գալն էր, որի շոշափուկներն աստիճանաբար հասնում են նաև Հորդանան, ինչը չեն կարող չտեսնել նաև Արևմուտքում:

Հենց այս համատեքստում է, որ հավանաբար ԱՄՆ-ի նախագահը հնարավորին մեղմ ձևակերպմամբ ստիպված է ընդունելու սեփական երկրի քաղաքականության տապալումն առնվազն սիրիական ուղղությամբ և անուղղակի ուղերձ հղելու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, ում բանակն, ինչքան էլ պարադոքսալ թվա, «ԻԱԻՊ»-ի դեմ ընթացող պայքարում սակավաթիվ տարածաշրջանային իրական ուժերից է, ընդ որում՝ ինչպես սիրիական պատերազմի ընթացքն է ցույց տալիս, քանիցս ավելի արդյունավետ, քան նույնիսկ հենց ամերիկացիների վարժեցրած և զինած իրաքյան զորամիավորումները:

ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1315 reads | 25.06.2014
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com