ԲԱՔՈՒ-ԱԽԱԼՔԱԼԱԿ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ՝ ՄԵՌԵԼԱԾԻՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






Մինչ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին բավական հետաքրքիր ու բարեկամական այց կատարեց Հայաստան, Թուրքիայում ու Ադրբեջանում անհանգստացնող մեկնաբանություններ եղան, թե վրացական քաղաքական կուրսը շրջադարձային ձևափոխությունների է ենթարկվում: Հայաստանը շրջանցող տարածաշրջանային հերթական նախագիծը, որը միաժամանակ տնտեսական լրացուցիչ մեկուսացում էր մեր երկրի համար, 3 տարուց ավելի իրականություն չի դառնում: Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթգիծը 2007-ին Նոր մետաքսի ճանապարհ էր անվանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահը դա համարում էր անփոխարինելի միջոց Հայաստանին ծնկի բերելու համար: 2010-ից հետո, սակայն, երկաթուղու շինարարությունը պարբերաբար դադարեցվում է տարբեր պատճառաբանություններով, ինչը վերլուծաբանների համոզմամբ, խոսում է նախագծի ձախողման մասին: 

2007-ի նոյեմբերի 21-ին տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի ղեկավարները այնքան էին ոգևորվել նոր ձեռքբերումով, որ մի պահ մոռացան դիվանագիտական էթիկայի մասին ու չկարողացան թաքցնել, որ 800 մլն դոլարանոց Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթուղին ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական նախագիծ է, դրանով մենք կկարողանանք լուծել Հայաստանի հարցերը, հայտարարեց Իլհամ Ալիևը, իսկ Միխայիլ Սաակաշվիլիի լուռ համաձայնությունը ապացուցեց շատերի համար աննկատ մնացած քարտեզը: Հայաստանից անջատված է ոչ միայն Արցախը, այլև Սյունիքի մարզի մի հատված: 

«Մենք ու Վրաստանն ավելի ենք ամրացնում մեր անկախությունը՝ միանալով համաշխարհային տնտեսությանը: Մենք այսուհետ համաշխարհային տնտեսությունում, ինչու ոչ, կարող ենք անգամ թելադրող լինել որոշ հարցերում: Մենք վերջնականապես կլուծենք Հայաստանի հետ կապված խնդիրները»,-հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 

Թուրքիայի նպատակն ավելի գլոբալ էր՝ երկաթուղու շնորհիվ քնել Ստամբուլում և զարթնել Պեկինում կամ Լոնդոնում: Թուրքական երկու պետությունների մեջտեղում Վրաստանի այն ժամանակվա առաջնորդը չէր թաքցնում, որ իր համար կարևոր չեն ապագայի ռազմավարության հետ կապված հաշվարկները, կարևորը այս պահն է, երբ ինքը Ադրբեջանից ստանում է 600մլն դոլարի չափ արտոնյալ վարկ, Վրաստանի տարածքով անցնելու է 29կմ-ոց նոր երկաթուղի, որը կդառնա ընտրանք ռուսական երկաթուղային ցանցին: Եղավ 2008-ի ռուս-վրացական քառօրյա պատերազմը, և Սահակաշվիլիի հաշվարկները, Ալիևի խոստացած վարկն ու կենարար երկաթուղու շինարարությունը մնացին օդում: 

Վրաստանի այն ժամանակվա նախագահը ստիպված էր նշել. «Ադրբեջանի նախագահ, իմ լավ բարեկամ Իլհամ Ալիևի հետ մենք քննարկեցինք Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթուղու շինարարությունը վերագործարկելու հարցը: Կան ֆինանսական խնդիրներ, բայց ամեն ինչ լուծելի է, եթե կա ցանկություն: Ես նպատակ ունեմ իմ նախագահության օրոք ավարտին հասցնել այս նախագիծը»: 

2013-ին հարևան երեք երկրների նախագահները կրկին հաշվեցին երկաթուղու կառուցման ծախսերն ու այս անգամ ստացան ոչ թե 800 մլն, այլ 1.5մլրդ դոլար: Ադրբեջանը նորից խոստացած վրացիներին անտոկոս վարկ տալ արդեն 775մլն դոլարի չափ, բայց նախապայմաններով՝ վրացական 29կմ-ոց հատվածը պետք է լինի Ադրբեջանի սեփականությունը, Վրաստանով անցնող տարանցիկ բոլոր բեռների մասին պետք է տեղեկացվի Ադրբեջանը, և Վրաստանը պետք է աջակցի Բաքվին միջազգային բոլոր հարթակներում: Սահակաշվիլին բնականաբար համաձայնեց, բայց վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ոչ միայն մերժեց, այլև ընդհանրապես կասկածի տակ դրեց նախագծի նպատակահարմարությունը, եթե կա Աբխազիայի գործող երկաթուղին, որը ունի ռեգիոնալ ոչ պակաս կարևորություն: 

«Մեղմ ասած` այդ երկաթուղու կառուցումը հարցեր է առաջացնում: Հնարավոր է՝ ես ստիպված լինեմ այս թեմայով հարցեր ուղղել, թե որ փուլում է գործընթացը: Հնարավոր է՝ դա շահավետ չէ մեզ համար, և կարգավորման կարիք ունի»,-2013-ի աշնանը հայտարարեց Իվանիշվիլին, իսկ նախագահի ընտրությունից հետո նորընտիր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Անկարայում ասաց. «Վրաստանը չի դադարեցնի Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթուղու շինարարությունը, բայց մենք անհանգստացած ենք այն հաշվարկներից, որոնք ժամանակին չի արել Սահակաշվիլիի իշխանությունը: Այս նախագիծը կվնասի Փոթիի նավահանգստի աշխատանքին, սա մեզ համար չի լինի առավել շահութաբեր, ի վերջո, մենք կընկնենք լրացուցիչ մոտ 1 մլրդ դոլար վարկի պատասխանատվության տակ: Մենք նաև չենք ուզում հարաբերություններ վատացնել մեր պատմական հարևանների հետ»: 

Վրաստանի նոր նախագահի վերջին նախադասության հասցեատերը Հայաստանն է: Վրացական երազանքի որդեգրած ռեգիոնալ նոր քաղաքականությունը լրջորեն անհանգստացրել է հատկապես թուրքերին: Էրդողանը 2014-ի հունվարին նույնիսկ չթաքցրեց դժգոհությունը, որ վրացական կողմը տեր չի կանգնում խոստումներին և հարաբերություններ է ստեղծում հատկապես Ռուսաստանի ու Հայաստանի հետ՝ անտեսելով Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը: Ռեջեփ Էրդողանը 2013-ի գարնանը խոստացել էր մինչև տարվա վերջ ավարտին հասցնել երկաթուղու շինարարությունը, բայց 2014-ի փետրվարի վերջին դեռևս կառուցված չէ երկաթուղու 50%-ը: 

Միացյալ Նահանգները լուրջ չի վերաբերվում, իսկ ԵՄ արտաքին կապերի հանձնակատարը բացահայտ հայտարարեց, որ այս նախագիծը աշխարհաքաղաքական ու տնտեսական որևէ օգուտ չի բերի Եվրոպային, բացի եղած հակամարտությունները սրելուց, ուստի արևմտյան գերտերություններն ու միջազգային կառույցները չեն աջակցի այդ երկաթուղու շինարարությանը: Նույն դիրքորոշումն ունի նաև ՌԴ-ն՝ նախագիծը դիտարկելով որպես իր ռեգիոնալ շահերին վնաս: Ստացվում է, որ թուրք-ադրբեջանական համատեղ նախագծի համար ջանքեր չեն խնայում միայն այս երկու պետությունները:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4616 reads | 01.03.2014
|
avatar

avatar
1
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:
ողջունում է փորձադրոշմ Loan Company մենք առաջարկում ենք վարկ ժողովրդի վատ է
վարկային, տուն բարելավման վարկ, անձնական եւ բիզնես վարկ, ուսանողական
փնտրում է ֆինանսական օգնություն եւ ընկերություններին
եւ այլն, ինչպես շատ ցածր տոկոսադրույքով եւ կամ առանց գրավի: ցանկացած
հետաքրքրում է մեկ պետք է դիմեք մեզ էլեկտրոնային փոստով
hallmarkloancompany2020@gmail.com է հետեւյալ
տեղեկատվություն, խնդրում ենք լրացնել եւ գագաթաժողովը այն տեղեկությունները ստորեւ.
************************************************** *****
Վարկառուի Տեղեկություն
լրիվ անվանումը:
Երկիր:
հասցե:
Տարիք:
0ccupation:
ամուսնական կարգավիճակը:
վայր աշխատանքի:
Սեռը:
Հեռախոս:
Բջջային հեռախոս համարը:
ամսական եկամուտը:
գումարը անհրաժեշտ է Եվրոյով կամ ԱՄՆ դոլարով:
վարկի նպատակը:
Վարկի տեւողությունը `
թե ինչպես Շտապ դուք պետք է վարկը:
դու անգլերեն հասկանում ես?:
որի Կայքի եք գտնել մեր գովազդը.
********************************
mr Rogers
EMAIL: hallmarkloancompany2020@gmail.com
avatar
2
Բարեւ Դիմորդները

Սա պրն Franklin Scott

Մենք առաջարկում ենք վարկեր տոկոսադրույքով 3%, մենք առաջարկում ենք բոլոր տեսակի վարկերի, դուք կարող է լինել կարիք.

Ցանկացած լուրջ դիմողը պետք է կիրառել շատ արագ, քանի որ մենք շատ լավ աշխատում, մեր ծառայությունները լավ են: Մենք արագ եւ արագ պատասխան, մեր ուղիները կապվելու հաճախորդների եւ արագ ու legit, այնպես որ մի հապաղեք կիրառել է մեզ համար հիմա, այնպես որ մենք կարող ենք սկսել բիզնեսը այսօր.

Լրացուցիչ տեղեկությունների համար, դիմեք մեզ այսօր միջոցով մեր ընկերության էլեկտրոնային փոստով եւ franklinscottloanfirm@gmail.com կամ franklinscottloanfirm1@outlook.com

Կապվեք մեզ հետ, այսօր, այնպես որ մենք կարող ենք օգնել ձեզ դուրս ձեր վարկի. + 15186361400

Մենք սպասում ենք Ձեր պատասխանը
Greetings
Franklin Scott

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com