ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆ. Ի՞ՆՉ ԿԱՆԻ «ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ»
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ







Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման ժամանակաշրջանում Վրաստանի հարավն ամբողջությամբ ենթարկվեց թուրք-ադրբեջանական տնտեսական էքսպանսիայի: Բաթումից մինչև Ջավախք և Մառնեուլ թուրքական ապրանքները խեղդում էին վրացական արտադրությունը, բենզինի և նավթի բիզնեսն էլ ադրբեջանցիների ձեռքում էր: Վրաստանի նոր կառավարությունը բազմիցս անհանգստություն է հայտնել, որ բացի տնտեսությունից, հարևան երկու երկրները փոխում են նաև իրենց ժողովրդագրական պատկերը՝ տարածքը բնակեցնելով թուրքերով:

Վրաստանը չի կարող մեկ օրում և ձեռքի մեկ շարժումով ազատվել այն թակարդից, որը 10 տարվա ընթացքում հյուսել են հարևան երկու պետությունները: Այն, ինչը նախկին նախագահ Սահակաշվիլին անվանում էր Վրաստանի տնտեսության փրկօղակ, ժամանակի ընթացքում դարձավ պարան նրա ձեռքերը կապելու համար: Միայն Թուրքիան այսօր Վրաստանում ունի 1 մլրդ դոլարի ներդրում, որի կառավարումը ոչ թե վրացիների, այլ հենց թուրքերի ձեռքում է, աշխատուժը ևս թուրքեր են. Դա նախապայմաններից մեկն է:

Վրաստանում այսօր կա 28.000 թուրքական կազմակերպություն, իրականացվում է 16 համատեղ խոշոր նախագիծ էներգետիկայի ոլորտում: Հունվարի վերջին Թուրքիա այցի ժամանակ նախագահ Մարգվելաշվիլին տողերի արանքում շեշտեց, որ շնորհակալ է բարեկամ թուրքերից, բայց Վրաստանը ցանկություն ունի գործակցել նաև այլ պետությունների, հատկապես Ռուսաստանի հետ, ինչը նրան կտա տնտեսական անկախության հնարավորություն: Որպես պատասխան՝ Բաթումում Թուրքիայի հյուպատոսը հայտարարեց, որ ոչ մի պետություն Վրաստանում այնքան ներդրում չի արել, ինչքան Թուրքիան, ուստի վրացական կողմը պարտավոր է շարունակել գործակցությունը՝ հանուն սեփական տնտեսության պահպանման:

Վրաստանի կառավարությունը ամեն դեպքում արդեն արել է առաջին քայլերը՝ հարաբերություններ ստեղծելու Ռուսաստանի հետ: Եթե թուրքական կապիտալի հետ մրցեն նաև ռուս գործարարները, վրացիները կունենան հնարավորություն երբեմն նաև ոչ ասել թուրքական նախապայմաններին: Ջավախքում, օրինակ, թուրքական ու ադրբեջանական կազմակերպություններում աշխատելու իրավունք հայերը չունեն, ուստի պարտադրաբար այս տարածքում են վերաբնակեցվում մեծ թվով ադրբեջանցիներ: Տարիներ անց դա կտա նույն արդյունքը, ինչ եղավ Նախիջևանի դեպքում: Բաքու պաշտոնական այցի ժամանակ Գեորգի Մարգվելաշվիլին ակնարկեց նաև այս խնդիրը, բայց Իլհամ Ալիևը նրա առաջ դրեց միջպետական պայմանագրերի մի փաթեթ, որոնց մեջ քիչ չեն հակահայկական ու նույնիսկ եվրաինտեգրացիային հակասող քայլեր: Վրաստանում շթոփված են անակնկալից, իշխանության վերին էշելոններում արդեն քննարկվում է նույնիսկ Կարս-Ախալքալակ-Բաքու երկաթուղու նախագծից հրաժարվելու հարցը, այլապես իրենք նույնպիսի անակնկալ պայմանագրերով կկորցնեն նաև Աջարիան:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1549 reads | 15.02.2014
|
avatar

avatar
1
Նոյնը կանեն մեզ հետ-եթէ մեր Բարէմիտներ թոյլ տան սահմանաբացում(ԱՌԱՆՑ ԻՐԵՆՑ ՆԵՐՈՂՈՒԹԻՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ ԵՒ ԲԻԼԻՈՆՆԵՐ ՄԵԶ Ա Ր Ե Ա Ն Գ Ի Ն ՎՃԱՐԵԼՈՒ:

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com