ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՅԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԱԼԻ (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)
Նորաստեղծ Ադրբեջանական Հանրապետությունը (ԱՀ) անմիջապես ձեռնարկեց քայլեր Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ուղղությամբ: ![]() Չստացվեց … Հայերի աննախադեպ հերոսական ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել թշնամուն և հետագայում դուրս շպրտել նրան Արցախի տարածքի մեծ մասից: Թշնամուն չօգնեց իշխանափոխությունը և նոր նախագահ Հեյդար Ալիևի` իր զինվորներին ոգևորելու համար, ավտոմատից արձակած կրակահերթը ԼՂՀ-ի ինքնապաշտպանական ուժերի դիրքերի ուղղությամբ (նրա հայտնի լուսանկարը տարածվեց լրատվական բոլոր միջոցների կողմից): Սկսվեց ազերի-թուրքերի և նրանց պետության զավթողական քաղաքականության լիակատար տապալումը: Այսօրվա Ադրբեջանը ընդմիշտ պարտք է Ռուսաստանին, որի միջնորդությունը հարգելով՝ հայկական կողմը դադարեցրեց թշնամու հետագա հետապնդումը: Ստեղծված այժմյա իրավիճակը հետևանք է մինչև ատամները զինված Ադրբեջանի նախահարձակ լինելուն, որի արդյունքում, մի քանի հազար քաջարի հայ որդիների կյանքի գնով, ագրեսորը ստացավ արժանի պատիժ: Թվում էր, թե թշնամին կհամոզվեր Արցախի հայերի ձգտման արդարացիությանը` ապրելու իր բազմադարյան հայրենիքում ազատ ու անկախ, կհամակերպվեր իր իսկ մեղքով ստեղծված իրավիճակին և կձգտեր ստեղծել բարիդրացիական հարաբերություններ ԼՂՀ-ի և Հայաստանի հետ: Սակայն գործնականում ստացվեց, որ Բիշքեկյան արձանագրությունը լոկ փրկեց Ադրբեջանին աղետից, իսկ հետագայում միջնորդների թողտվության շնորհիվ ձգտել ռևանշի՝ դնելով առավել գլոբալ (պանթուրկական) խնդիր` վերադարձնել ոչ միայն Ղարաբաղը, այլ Թուրքիայի հետ տանդեմ կազմած ոչնչացնել Հայկական պետությունը: ![]() Օգտվելով հայկական կողմի անթույատրելի իներտությունից՝ թշնամին առ այսօր արցունքներ է թափում «Խոջալուի», «միլիոն փախստականների» վերաբերյալ՝ վարպետորեն թաքցնելով իր գայլի ժանիքները, ձգտելով ներկայանալ հանրությանը զոհի կարգավիճակով: Այս ամենին զուգահեռ անպատկառ ձևով խեղաթյուրում է իրողություններն ու տարածաշրջանի պատմությունը, ստեղծելով ռևանշի համար բարենպաստ միջազգային միջավայր: Վաղուց է անհրաժեշտ տալ պատճառաբանված գնահատականներ «Խոջալու», «Միլիոն ազերի –թուրք փախստականներ» հորինվածքներին, «վաստակաշատ» բունյաթովյան պատմաբան-կեղծարարներին: ![]() Գտնվելով Ստեփանակերտին մոտ՝ Խոջալուն 1989թ. դարձել է ադրբեջանական OMOH-ի հենակետ, որը խորհրդային բանակի ստորաբաժանումների հետ միասին ակտիվորեն իրականացրել է պատժիչ գործողություններ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Խոջալուն դարձել է արդեն հենակետ ադրբեջանական բանակի համար, որտեղից անընդհատ հրետանային հարձակումների էին ենթարկվում Ստեփանակերտը և հարևան հայկական գյուղերը: Հույժ անհրաժեշտություն էր Խոջալուի ազատագրումը, որը իրագործեցին ԼՂՀ-ի ինքնապաշտպանական բանակի ստորաբաժանումները 1992թ. փետրվարի 25-26-ին՝ նախօրոք թողնելով միջանցք խաղաղ բնակչության հեռանալու համար: Միջանցքի վերջում, որը վերահսկվում էր Ադրբեջանի Ազգային ճակատի (ԱԱՃ) կողմից, խաղաղ բնակիչներին դիմավորեցին փոթորկային կրակահերթով: Նախագահ Այազ Մութալիբովը անմիջապես նշեց, որ կատարվածը Ազգային ճակատի գործն է, որը ձգտում է իշխանության: Ուշագրավ է, որ ադրբեջանցի լրագրողը՝ Չինգիզ Մուստաֆաևը, որը հաստատել է Մութալիբովի կարծիքը, սպանվեց: ![]() Այն, որ միայն Խոջալուի դեպքում է հակառակորդը վայնասուն բարձրացրել, հաստատում է Մութալիբովի իրավացիությունը: Խոջալուից երկու ամիս հետո Մութալիբովը հեռացվեց, և իշխանության եկավ Ադրբեջանի Ազգային ճակատը, որն անմիջապես սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ ԼՂՀ-ի դեմ: | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
4291 reads | 18.12.2013
| |