ԼԵՆՍԵՐ ԱՂԱԼՈՎՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԶԳԻ» ՊՆԴՈՒՄՆԵՐԻՆ
Խնդրում եմ ուշադիր կարդալ իմ գրածները, այնտեղ բերված են միայն փաստեր: ![]() Այո´, չկա ադրբեջանական ազգ, նրանք նույն թուրքերն են, որոնց Թուրքիայի նախաձեռնությամբ վերագրվել է տեղանվան (Ատրպատական-Ադրբատական) անվանում հեռահար նպատակով` հարմար պահի տարածքային պահանջներ ներկայացնել Իրանին (այսօր արդեն նրանք այդ կատարում են): Թուրքիայի հայտնի ձեռագիրն է` այստեղ-այնտեղ ստեղծել թուրքական կղզյակներ` հարմար պահի միավորելու հեռահար նպատակով:
Հիշեք մեր Նախիջևանի օրինակը` չկարողանալով միանգամից մտցնել նորաստեղծ Ադրբեջանի կազմի մեջ, նրան ենթարկել տվեց որպես պրոտեկտորատ և ի՞նչ ստացվեց…
Դուք պնդում եք, որ կա ադրբեջանական ժողովուրդ, որը կարող է դառնալ ազգ մի քանի հարյուրամյակ հետո: Հետաքրքիր է` թուրքերենը դադարելո՞ւ է նրանց ազգային լեզուն լինելուց: Արցախցիները միշտ նրանց անվանել են թորք (թուրք) և տվել նրանց բնութագրող գնահատականը` «թորքեն որ թակես աշնա կդառնա» (թուրքին որ ծեծես բարեկամ կդառնա): Իմ գրածներում չկա ոչ թերագնահատում, ոչ էլ գերագնահատում: Ձեր գրածն ակամա ռեկլամում է մեր հարևաններին, իսկ այդ „արժանապատվություն” ունեցող ժողովրդի ներկայացուցիչները հետևողականորեն ավերում կամ յուրացնում են հայերի կողմից ստեղծածը, «սրբագրում» նրա դարավոր պատմությունը, մտածում թե ինչպես վերացնել Թուրքիայից իրենց բաժանող «հայկական այդ չարաբաստիկ սեպը», իսկ այդ սեպը հայկական պետականության և ընդհանրապես հայ ժողովրդի հարատևման միակ գրավականն է և այն ամեն կերպ պետք է ամրացվի: Խորհեք այս ուղղությամբ… »: Հիշեցնենք, որ Լենսեր Աղալովյանի հեղինակած ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՅԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՆԱԼԻ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ) հոդվածին ՏԻԿՈ անունով ընթերցողը պատասխանել էր, թե.
Պարոն ԱՂԱԼՈՎՅԱՆ, իմ կարծիքով հարցը սխալ է դրված: Այո, ադրբեջանիցիներին անվանել են կովկասյան թաթարներ: Եթե չեմ սխալվում, երբ ռուսները մտել են անդրկովկաս, նմանություն են տեսել ներկայիս ադրբեջանցիների լեզվի և Ղրիմի թաթարների ու այլ վայրերի թաթարների լեզվի միջև և նրանց անվանել են կովկասյան թաթարներ: Կենցաղային մակարդակում մենք ադրբեջանցիներին անվանում ենք թուրք: Դեռևս 19-րդ դարից թուրքահայաստանից ռուսահայաստան գաղթած հայերը նմանություն են տեսել ադրբեջանական լեզվի և թուրքերենի միջև և նրանց ևս անվանել են թուրք: Ինչ վերաբերվում է ադրբեջանցիներին, ապա նրանք որպես ժողովուրդ ձևավոևվել են եթե չեմ սխալվում 20-րդ դարի սկզբներին: Արդեն այդ ժամանակ թաթարները չէին բաժանվում առանձին ցեղերի և իրենց իդենտիֆիկացնում էին որպես մեկ ժողովուրդ: Այո, համաձայն եմ, որ ադրբեջանցի ազգ չկա, բայց կարծում եմ, որ ադրբեջանցիները որպես ժողովուրդ արդեն ձևավորվել են: Ազգ դառնալու համար նրանցից դեռ մի քանի հարյուրամյակ կարող է պահանջվել: Այ, օրինակ, որպես ժողովուրդ դեռևս չեն ձևավորվել Լիբիայի արաբները, այնտեղ մինչև հիմա կան տարբեր ցեղախմբեր: Ընդհանրապես, արաբների մեջ առաջինը որպես ժողովուրդ ձևավորվել են Եգիպտոսի արաբները և Եգիպտոսն էլ 19-րդ դարի առաջին կեսին դարձել է առաջին արաբական անկախ պետությունը: Սա համեմատության համար: Իմ կարծիքով, չկա ադրբեջանական ազգ և նմանատիպ փաստարկները տեղին չեն մի քանի պատճառով` 1. ադրբեջանցիները, ինչպես ցանկացած ժողովուրդ ունեն արժանապատվության զգացում, 2. չի կարելի արհամարհել կամ թերագնահատել մեր հարևան պետության դոմինանտ էթնոսին 3. մենք նպատակ չենք հետապնդում միֆեր ստեղծել ադրբեջանցիների մասին, մեզ պետք է հստակ և ՕԲՅԵԿՏԻՎ տեղեկատվություն հաղորդել մեր հասարակությանը, թե ովքեր են մեր այսօրվա թշնամիները, 4. նման փաստարկները արդյունավետ չեն, քանի որ հոգեբանական պատերազմ վարելու կանոնների համաձայն <<չկա ադրբեջանական ազգ>> դատողությունը կարող է միայն համախմբել ադրբեջանցիներին, իսկ մեզ վնասից բացի ոչ մի օգուտ չի տալու: Հիմա էսպիսի փաստարկ կարդալով ներքին լսարանը սկսում է թերագնահատել թշնամուն, իսկ արտաքին լսարանը` ադրբեջանցիները, ավելի են համախմբվում: | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
2255 reads | 21.11.2013
| |