ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՅԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԱԼԻ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
ԼԵՆՍԵՐ ԱՂԱԼՈՎՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերը բերվածի լույսի ներքո կարելի է արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերաճել է գլոբալ խնդրի` հայկական պետականության լրիվ ոչնչացում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից: Ստեղծված իրադրության գնահատականը մեր կողմից կտրվի ստորև, բայց սկզբում ազերի-թուրքերի և նրանց պետության մասին: ![]() Այսպես, 1926թ. մարդահամարի տվյալների մեջ չի նշված ադրբեջանցի ազգ, այլ նշված է «կովկասյան թաթարներ»: Կովկասյան թաթար-թուրքերի առաջնորդներ մուսավաթիստները Թուրքիայի թելադրանքով այդ անվանումով են կոչել 1918-1920 թթ.: Անդրկովկասում ձևավորված երեք պետականություններից մեկին` հեռահար նպատակով-հարմար պահի ներկայացնել տարածքային պահանջներ Իրանին` հյուսիս-արևմտյան մասը որի կոչվում է Ադրբեջան (Ատրպատական) և որտեղ ապրում են որոշակի քանակությամբ թուրքեր: Նորաստեղծ մուսավաթական պետությունը միանգամից սկսեց տարածքային պահանջներ ներկայացնել իր հարևաններին` Հայաստանին ու Վրաստանին. այդ պատճառով նա չընդունվեց Ազգերի Լիգա: Լեռնային Ղարաբաղը համարվում էր Հայաստանի Հանրապետության բաղկացուցիչ մասը: Այն հայտնվեց խորհրդայնացված Ադրբեջանի կազմում ՌԿՊ (բ) Կովկասյան բյուրոյի որոշման հիման վրա, ընդ որում Կովբյուրոն 1921թ. հուլիսի 4-ին և 5-ին ընդունեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու իրարամերժ որոշումներ: Հուլիսի 4-ին Կովբյուրոյի Պլենումը, առանց արարողակարգային խախտումների ընդունել է որոշում Լեռնային Ղարաբաղը Սովետական Հայաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ: Սակայն, 1921թ. հուլիսի 5-ին` առանց քննարկման և քվեարկության դնելու, Մոսկվայի ներկայացուցիչ Ստալինը Պլենումի վզին է փաթաթում նոր որոշում՝ ի օգուտ Ադրբեջանի: Կովբյուրոյի հուլիսի 5-ի որոշման մեջ մասնավորապես ասված է` ա. Մուսուլմանների և հայերի միջև խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունից ելնելով՝ Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում՝ տալով նրան լայն մարզային ավտոնոմիա … բ. Հանձնարարել Ադրբեջանի Կենտկոմին որոշել ավտոնոմ մարզի սահմանները … գ. Հանձնարարել Ադրբեջանի Կենտկոմին որոշել Լեռնային Ղարաբաղի ավտոնոմ մարզի ծավալը … Հետագայում Արցախի հայերի համար առավել վտանգավոր և ճակատագրական եղան Կովբյուրոյի որոշման բ. և դ. կետերը: Օգտվելով նրանցից՝ Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղից կտրեցին և ավտոնոմ մարզի մեջ չմտցրեցին Դաղքեսանի, Շամքորի, Խանլար-Գետաշենի, Շահումյանի շրջանները հյուսիս-արևմուտքում, Քելբաջարի, Լաչինի շրջանները արևմուտքում և բոլոր, այժմ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կողմից ազատագրված տարածքները Մայր-Արաքսի երկայնքով, որը հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի տարածքի առաջին լուրջ տրոհումը: 300 ![]() Ավելին, կար պահ, երբ Ադրբեջանը հրաժարվեց մարզի կազմավորումից, սակայն ստիպեցին և 1923թ. հուլիսի 7-ին հատուկ դեկրետով ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի Ավտոնոմ մարզը (ԼՂԱՄ` հետագայում՝ ԼՂԻՄ): Բայց խաղաղություն այդպես էլ չհաստատվեց: Կավբյուրոյի որոշումից անմիջապես հետո Հայաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեն իր 16 հուլիսի 1921թ. նիստում իր անհամաձայնությունն է արտահայտել «ընդունված» որոշմանը: Արդարության վերականգնման համար պայքարը շարունակվեց ընդհուպ մինչև ԽՍՀՄ փլուզվելը: ԼՂԻՄ ժողպատգամավորների Խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի խաղաղ որոշմանը` «Միջնորդել Ադր. ԽԱՀ և ՀԽԱՀ Գերագույն Խորհուրդների առաջ ԼՂԻՄ-ը ԱԽՍՀ կազմից ՀԽՍՀ կազմ տեղափոխելու համար» Բաքուն պատասխանեց հատուկ կազմակերպված ջարդերով ու սպանություններով Սումգայիթում (27-29 փետրվարի 1988թ.), իսկ հետագայում՝ Կիրովաբադում (Գյանջա) (1989թ.), Բաքվում` (13-19 հունվարի 1990թ.) և հայաբնակ այլ վայրերում: Շնորհակալություն Մարինե Գրիգորյանին և Լարիսա Ալավերդյանին, որոնց ջանքերի շնորհիվ նկարահանվեցին փաստավավերագրական ֆիլմեր ![]() Գորբաչովյան Կենտրոնը միշտ «ուշանում» էր, կամ համարժեք ձևով չէր արձագանքում, որից առավել էին գազանանում վայրագները: Խորհրդային Բանակի և OMOH-ի ստորաբաժանումները 1991թ. ապրիլի 30-ին իրականացրին «Օղակ» գործողությունը, որի հետևանքով հայաթափվեցին Գետաշենը, Մարտունաշենը, ԼՂԻՄ Հադրութի շրջանի գյուղերի մեծ մասը: Կորցնելով ողջ ունեցվածքը, բարեկարգ բնակարանները՝ 550 հազար հայեր (միայն Բաքվից՝ 250 հազար) 1988-1990թ.թ. դարձան փախստականներ: 1991թ. օգոստոսի 30-ին ընդունվեց Ադրբեջանի Հռչակագիրը «Պետական անկախության վերականգնման մասին»: Հիմնվելով 1990թ. ապրիլի 3-ի «ԽԱՀՄ կազմից Միութենական Հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» ԽԱՀՄ Օրենքի վրա՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունվեց իրավաբանորեն անբասիր` ԼՂԻՄ Մարզային ժողպատգամավորների և Շահումյանի (գյուղական) շրջանային Խորհրդի համատեղ նստաշրջանի Հռչակագիրը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հռչակման մասին», այնուհետև դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվեց ԼՂՀ անկախության մասին հանրաքվե` միջազգային դիտորդների ներկայությամբ, իսկ ![]() Այսպիսով, ԽԱՀՄ փլուզման հետևանքով, ԽԱՀՄ դեռևս գործող օրենքներին և միջազգային իրավական նորմերին համապատասխան, ձևավորվեցին երկու անկախ պետություններ` Ադրբեջանական Հանրապետությունը (ԱՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ): ՄԱՍ ԵՐՐՈՐԴ | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
4349 reads | 08.11.2013
| |