ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՅԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԱԼԻ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)

ԼԵՆՍԵՐ ԱՂԱԼՈՎՅԱՆ
ՀԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


 
 
 
 

Լեռնային Ղարաբաղը - դա վաղնջնական ադրբեջանական հող է: Ադրբեջանցիները այդ երկրամասում ապրել են դարերով, իսկ հայերը եկել են այդտեղ որպես հյուր… Պարզապես XIX դարում հայերի վերաբնակեցումը ուրիշ շրջաններից Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է դեմոգրաֆիական իրավիճակի փոփոխությանը և ԽԱՀՄ փլուզման պահին հայերն այնտեղ կազմել են մեծամասնություն: 


Մենք աչք չենք տնկում ուրիշ երկրների տարածքների վրա: Չնայած նրան, որ այժմյան Հայաստանի Հանրապետությունը ստեղծված է ադրբեջանական պատմական տարածքների վրա,… ադրբեջանական ժողովրդի համբերությունը անսահման չէ: Մենք պետք է վերականգնենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը:

Վերևում բերված ռասիստական զառանցանքը վերցրված է Ադրբեջանի նախագահ Ալիևի` 2010թ. հունիսի 24-ին կայացած զինվորական զորավարժությունների մասնակիցների առաջ արտասանած ճառից:

Ահա այսպես, կարծես չեն եղել`
Վանի թագավորության սեպագիր արձանագրությունները, որտեղ առաջին անգամ հիշատակվում է Արցախը՝ որպես այդ թագավորության մեջ մտնող երկրամասերից մեկը.

Այնուհետև որպես Մեծ Հայաստանի տասերորդ նահանգ.

Արցախում նոր թվարկությունից առաջ Տիգրան Մեծի կողմից կառուցված Տիգրանակերտ քաղաքը, որի պեղումներն արդեն մի քանի տարի է, ինչ մեծ հաջողությամբ իրականացվում են.

IV դարում կառուցված Ամարասի վանքը ուր V դարի սկզբին հայկական գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը բացել է առաջին հայկական դպրոցը: Ամարասում է գտնվում Գրիգոր Լուսավորիչի թոռ` Գրիգորիսի գերեզմանը (338թ.), որը տարածել է քրիստոնեությունը Արցախում.

V դարում Վաչաgան Բարեպաշտի կողմից ստեզծված Արցախ-Ուտիքի թագավորությունը Պարտավ (այժմ Բարդա) մայրաքաղաքով. 

Առանշահիկների իշխանական տոհմը, որը Պարսկաստանի կողմից ճանաչվել է որպես թագավորական.

Խաչենի իշխանությունը, որի վերելքի տարիներին` 1216-1238 թթ. կառուցվել է հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը` Գանձասարի վանքը, որի քարե պատերին հայերենով փորագրված է հայկական երկրամասի հերոսական պատմությունը.

Հայկական ճարտարապետության այլ վեհաշուք կոթողները` Սուրբ Հակոբ, Դադիվանք, Երեք Մանկունք, Եղիշե Առաքյալ, Գտիչ, Քոլատուկ գյուղի շրջակայքի թավ անտառներում գտնվող Կոշիկ Անապատի վանքային վեհաշուք համալիրը և ուրիշներ:

Արցախում (հետագայում կոչվել է նաև Փոքր Սյունիք, Խաչեն, Ղարաբաղ) հայկական նախարարական-իշխանական գործունեությունը երբեք չի ընդհատվել, անգամ թաթար-մոնղոլական լծի ժամանակ: XVI դարից սկսած՝ հին նախարարական տներին փոխարինում են մելիքությունները (Մելիք` նշանակում է իշխան, տիրակալ) և Արցախ-Ղարաբաղում սկսում են իշխել Խամսայի հայկական Մելիքությունները («խամսա»-արաբերեն` հինգ): Դրանք են`

1. Գյուլիստան – տարածվում է Գանձակից (Գյանջա) մինչև Թարթառ գետը (ընդգրկում է մոտավորապես նախկին Ադր. ԽԱՀ Խանլար–Գետաշեն և Շահումյանի շրջանները): 

2. Ջրաբերդ – տարածվում է Թարթառ գետից մինչև Խաչեն գետը (ԼՂՀ Մարտակերտի շրջանի հյուսիսային և կենտրոնական մասերը):

3. Խաչեն - տարածվում է Խաչեն գետից մինչև Բալուջա գետը (ԼՂՀ Կենտրոնական մաս):

4. Վարանդա - տարածվում է այդ գետից մինչև Դիզափայտ լեռան շրջակայքը (ԼՂՀ Ասկերանի, Մարտունու, Շուշիի շրջանները):

5. Դիզակ - տարածվում է Դիզափայտից մինչև Արաքս գետը (ԼՂՀ Հադրութի, Կարյագինո-Ֆիզուլիի, Բերդաձորի, Կովսականի շրջաններ):

Այդ հինգ հայկական մելիքությունները, լինելով անմիջական հարևաններ, կազմել են մի ամբողջականություն և գոյատևել են մինչև ռուսական տիրապետության հաստատումը՝ միացումը 1813թ. Ռուսաստանին:

Խամսայի մելիքությունների բնակչությունը եղել է բաղկացած բացառապես հայերից: Ահա, օրինակ, ինչ է գրում Ռուսաստանին Ղարաբաղի միացման անմիջական ականատես Միրզա Յուսուֆը պարսկերեն գրված իր «Ճշմարիտ պատմություն» գրքում, որը նվիրված է Խամսայի Մելիքության պատմությանը` «Ղարաբաղի հինգ մահալները, որոնց բնակչությունը բացառապես քրիստոնյա է հայտնի են «Խամսա» անունով, քանի որ հինգ թիվը արաբերեն նշանակում է «խամսա»… Նրանցից առաջինը Դիզակն է, որը տարածվում է` արևմուտքից Հագարու գետից և լայնությամբ` Արաքս գետի երկայնքով»:

Այսպիսով, Միրզա Յուսուֆի գրքից հետևում է, որ Արցախի ինքնապաշտպանական բանակի կողմից Արաքսի երկայնքով ազատագրված տարածքները հանդիսացել են Դիզակի Մելիքության մի մասը և այնտեղ մինչև 19-րդ դարի սկիզբը ապրել են միայն հայեր:

Ստույգ հայտնի է, որ թուրքական քոչվոր ցեղերը ներթափանցել են ռեգիոն` հիմնականում դաշտային Ղարաբաղ, 18-րդ դարում պարսկական Նադիր շահի ջանքերով, որպեսզի թուլացվի Ղարաբաղի մելիքների հզորությունը: Քոչվորները զբաղվել են հիմնականում անասնապահությամբ և ավազակությամբ: Ուստի ապարդյուն ու ծիծաղելի են նեոբունյաթովների, ալիևների ջանքերը հիմնավորելու քոչվորների բնիկ լինելը, քանզի պատմությունը նույնքան ճշգրիտ գիտություն է, որքան մաթեմատիկան կամ ֆիզիկան:

Ասել, որ այդ չեն հասկանում նեոթուրք-ադրբեջանցիները և նեոպանթուրքիստները, կլինի ախալ: Պարզապես նրանց անհրաժեշտ է հերթական անգամ խաբել իսկական պատմությանը քիչ ծանոթ միջազգային հանրությանը, ստեղծել «պատմական հիմք» դարավոր երազանքը` հայկական էթնոսը արմատախիլ անելու ու հայկական սեպի ոչնչացման միջոցով ստեզծել Բալկաններից մինչև Ալթայ ու Չինական պարիսպ տարածվող գերհզոր թուրքալեզու պետություն, իրականություն դարձնելու համար:

Այդ նպատակով միանգամայն գիտակցաբար օգտագործում են սուտը, կեղծիքը, երկերեսությունը, կաշառելը, ռազմական միջամտությունը և այլն` քանզի նպատակին հասնելը արդարացնում է միջոցները: 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
 
 
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5106 reads | 31.10.2013
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com