ԲԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԲԻՈՏԵՐՈՐԻԶՄ
ՄԱՐԻԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԱրՊՀ Պատմություն և իրավագիտություն ֆակուլտետի մագիստրոս, ԱՐՑԱԽ






Արդիական սպառազինության շարքում միկրոբային զենքներն ու դրանց հետ կապված տեխնոլոգիան ամենաշատն են արժանացել պետական ահաբեկչության և տիրակալ ու միջուկային զենք ունեցող երկրների ուշադրությանը, քանզի միջուկային զենքերը ակտիվ վտանգ չեն ներկայացնում, այլ առավելապես համարվում են կանխարգելիչ պոտենցիալ ուժ, նման զենքերի տիրացած երկրները չեն կարող դա հեշտությամբ կիրառել իրենց թշնամիների դեմ, քանզի նման զենքերի օգտագործման վտանգները չափազանց ծավալուն ու անվերահսկելի են:

Քիմիական զենքները նույնպես այնքան էլ լավ այլընտրանք չեն համարվում ահաբեկչական աշխատանքների համար, քանզի դրանց փոխադրման, պահպանության ու օգտագործման հետ կապված բարդությունները, նյութերի արտաթորման վտանգը և դրանց օգտագործողի հետապնդման հնարավորությունը որոշ սահմանափակումներ են ստեղծում: Այդ պատճառով էլ արդիական սպառազինության մեջ առավել ուշադրության արժանի է դարձել բիոտերորիզմը կամ բիոլոգիական պատերազմը:

Այսպես, բիոտերորիզմը իրականացվում է «կենսաբանական զենքերով», որոնց ստեղծումը իրենից ներկայացնում է ավելի հեշտ, ու, այսպես ասած, էժանագին արտադրություն քան քիմիական և ատոմային զենքերը, և, այդ զենքերը վերջին տասնամյակում առավել շատ են գործի դրվում, ինչի վառ ապացույցն են ամեն տարի նոր հիվանդությունների առաջացումը: Կենսաբանական զենքը ախտածին  միկրոօրգանիզմներ, բակտերիաներ, վարակված մարդիկ կամ կենդանիներ են, ինչպես նաև դրանց փոխադրման միջոցները, որոնք նախատեսած են մարդկանց զանգվածային ոչնչացման համար կամ պատերազմում օգտագործման համար:
 
Ընդհանրապես ահաբեկչությունը   քաղաքականություն է, հիմնված տերրորի (լատ. terror- վախ, սարսափ) սիստեմատիկ (համակարգային) օգտագործման վրա: Wւնի իր տեսակները` կախված գործունեության սուբյեկտից և նպատակաուղղվածությունից, սակայն, որպես առանձին տեսակ, կարելի է առանձնացնել նաև բիոահաբեկչությունը կամ բիոտերորիզմը:

Բիոտերորիզմը կապված է կենսաբանական գործոնների կանխամտածված ստեղծման և տարածման հետ. այդ գործոններն են վիրուսները, միկրոբները: Ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք օգտագործվում էին մարդկանց և բանակի դեմ, հայտնի էին դեռևս մ.թ.ա. 600թ.. դիակների և կեղտի օգտագործումը վիրուսի ուժեղ հարուցիչներ էին, և այդ կերպ թշնամուն թուլացնում էին:

Զորավարները հասկանում էին, որ վիրուսի հարուցիչ կարող է լինել հենց զենքը. Կարթագենի զորավար Հաննիբալը (մ.թ.ա. 3-րդ դար) կավե ամաններում թունավոր օձեր էր բաց թողնում թշնամու բանակի և քաղաքի պարիսպների վրա, այդպես իսկ վնաս հասցնում և բնակչությանը և թուլացնում բանակը: 1343թ. - մոնղոլական զորքերը փորձում են գրավել Կաֆա քաղաքը (այժմ Թեոդոսիա Ղրիմում), սակայն նրանց մեջ ժանտախտի վարակ է տարածվում, և, նրանք դադարեցնում են քաղաքի պաշարումը: Բայց նրանք իրենց դժբախտությունը օգտագործում են իրենց օգտին. ժանտախտից մահացածների դիակները նետում են քաղաք, և այդպես ժանտախտը տարածվում է քաղաքում: Այդպես ժանտախտը, կամ «Սև մահը» տարածվում է ամբողջ Եվրոպայում: Կաֆայի դեպքի մասին գրում է Գաբրիել դե Մուսսիսը, ով դրանից 2 հետևություն է կատարել. առաջինը, որ քաղաքը վարակվել է հենց դիակներից, և, երկրորդը, որ այն տարածվել է քաղաքից փախչողների «օգնությամբ», որոնք ևս վարակվել էին: Այդպես ամբողջ Եվրոպայում ժանտախտից մահանում է 25 միլիոնից ավելի մարդ:

Հիվանդությունը (հիվանդությունից մահացածների դիակները) որպես զենք օգտագործվել է նաև 1422թ. Կարոլշտեյնում, և 1710թ. ռուս-շվեյցարական պատերազմի ժամանակ Ռեվալում: Ներքևում բերված է վերջին 2000 տարվա ընթացքում կենսաբանական զենքի օգտագործման օրինակների աղյուսակ.



Այս ամենի հետևանքով և 1925թ. «Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող և այլ գազերի օգտագործման և մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» ժնևյան արձանագրությունները լրացնելու նպատակով 1972թ. ապրիլի 10-ին 22 պետություների միջև ստորագրվեց կոնվենցիա «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող գործոններ պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին», որն առավել հայտնի է Կենսաբանական զենքի կոնվենցիա անվանումով (այսուհետ՝ ԿԶԿ):

ԿԶԿ-ն զինաթափման մասին առաջին բազմակողմ պայմանագիրն էր, որն արգելում էր զենքի մի ամբողջ կատեգորիայի արտադրությունը և օգտագործումը: Այն ուժի մեջ մտավ 1975թ.: Վերջին քսանամյակում բազմաթիվ երկրներ, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը (1994թ. հունիսի 7-ին), միացել են սույն կոնվենցիային՝ կարևորելով կոնվենցիայի հետագա ամրապնդումը և դրա դրույթների ամբողջական իրագործումը, ինչպես նաև այն որակելով որպես զանգվածային ոչնչացման զենքի (այսուհետ ԶՈԶ) չտարածման նպատակների կենսական գործիք: Կոնվենցիան պահանջում է յուրաքանչյուր մասնակից պետության կողմից ձեռնարկել ցանկացած անհրաժեշտ միջոց` արգելելու և կանխելու իրենց իրավասության տակ գտնվող որևէ մեկի կողմից կենսաբանական զենքի զարգացումը, արտադրությունը, կուտակումը, ձեռքբերումը, պահպանումը, փոխանցումը կամ օգտագործումը, ինչպես նաև ձեռնարկել զուգահեռ միջոցներ` կանխելու թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման քաջալերումը, դրդումը և օժանդակումը:

Թեև Կոնվենցիան ստորագրած պետությունները դեմ են կենսաբանական զենքերի ստեղծմանն ու օգտագործմանը, շատ պետություններ հովանավոր են կանգնում նոր փորձերի կատարմանն, և, կարելի է ասել, որ վերջին 30 տարվա ընթացքում հիվանդությունների թիվը նորացել և մեծացել է (Խոզի գրպ, հավի գրիպ և այլն): 2005թ. Կոնվենցիայի անդամ էին 153 պետություն, իսկ 16 պետություն ստորագրեցին, սակայն չվավերացրեցին այն (Աֆրիկա, Լատինական Ամերիկա, Իսրայել):

Գիտականորեն ապացուցված չէ, սակայն փաստ է, որ Արցախում 80 երիտասարդ աղջիկներից 10-ը և տղաներից 5-ը տառապում են անպտղությամբ:  Սերնդատվության մեջ նկատվում է թերզարգացվածություն: Դրա մասին ոչ ոք չի խոսում, սակայն փաստը, որ Արցախը 70 տարի եղել է Ադրբեջանի «տիրապետության տակ», թույլ է տալիս ասել, որ արցախահայերի նկատմամբ օգտագործվել է կենսաբանական զենք:

Կոնվենցիայի ստորագրումից հետո, 1970-ական թթ., կենսաբանական զենքերը օգտագործվում էին վարձու սպանությունների համար: Այսպես, 1978թ. բուլղարացի աքսորյալ Գեորգիյ Մարկովը Լոնդոնում ավտոբուսի սպասելու ժամանակ իր պարանոցային հատվածում ցավ է զգում, որից հետո հիվանդանում է և 3 օր հետո մահանում: Դիահերձման ժամանակ նրա կաշվի տակից փոքրիկ գնդաձև իր են գտնում: Հետագայում պարզվում է, որ դա Սովետական Միության ստեղծածն է, որը վաճառվել էր Բուլղարիային:

Ի՞նչ է կատարվում աշխարհում. 2009թ. բռնկվեց և արագ տարածվեց Մեքսիկայում և ԱՄՆ-ում H1N1 վիրուսը, որը այլ կերպ անվանվում է «խոզի գրիպ», այն ի սկզբանե տարածվել էր խոզերի մեջ Մեքսիկայում, Ագրիկայում, ԱՄՆ-ում, Հվ. Ամերիկայում: Մահացության մակարդակը 5 բալից 4, գրանցվել է 2627 մահվան դեպք, տարածվում է օդակաթիլային ճանապարհով: 2013թ. Չինաստանում նկատվում է H7N9 վիրուսի կամ «թռչնի գրիպի» (թռչունների կլասիկ ժանտախտ) տարածում, մահանում է 175 մարդ: Այս հիվանդությունները մարդու կողմից ստեղծված և փորձարկված հիվանդություններ են, և ինչո՞ւ վստահաբար չասել, որ հենց սա է կենսաբանական զենք:

Ցավոք սրտի, մինչ օրս գնում են բիոլոգիական պատերազմներ՝ կենսաբանական զենքերի ստեղծմամբ, բիոտերորիզմի վառ դրսևորմամբ: Կենսաբանական զենքը յուրահատուկ է իր անտեսանելիությամբ և իր թողած հետքերով: Այս գործոնները թույլ են տալիս օգտագործողներին տարածել վախ, խառնաշփոթ ստեղծել և «ջրից չոր դուրս գալ»: Դրա օգտագործումը հենց բիոտերորիզմն է, և այն ոչ միայն մարդկանց մահացությունով ու վիրուսների տարածումով է պայմանավորված, այլև հոգեբանական ահռելի՝ վատ ազդեցությամբ: Կենսաբանական զենքի դիմելը կապված է պետության տնտեսական, սոցիալական, ֆինանսական միջոցներից:

Օսպայի հարուցիչը, Էբոլան և ուրիշներ կարող են ընտրվել այն հանգամանքից ելնելով, որ դրանք առավել վատ հետևանքներ ունեն: Դրանց դեմ պայքարելու համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր պետություն միջոցներ ձեռնարկի ամենազանազան ոլորտներում, սկսած առողջապահության ոլորտից մինչև ազգային անվտանգություն: Թերևս բիոտերորիզմի դեմ պայքարող մնում են խոշոր բժշկական կազմակերպությունները, յուրաքանչյուր երկրում՝ առողջապահական մարմինները, Կոնվենցիան, Առողջապահության միջազգային կազմակերպությունը և այլն:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3458 reads | 01.05.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com