ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՍԻՐԻԱ

 Ռուսաստանը ռազմական ավիացիա է ուղարկել Սիրիա՝ Դամասկոսի դիմումից հետո։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահի գրասենյակը, գրում է  Tert.am-ը՝ հղում անելով РИА Новости-ին։

 

«Ռուսական ռազմաօդային ուժերն ուղարկվել են Սիրիա՝ սիրիական կողմից ստացված դիմումից հետո, որտեղ առաջարկ էր պարունակվում ռուսական ռազմաօդային ուժերն ուղարկել՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցով նախագահ Պուտինի նախաձեռնության շրջանակում»,- ասված է Սիրիայի նախագահի գրասենյակի հայտարարությունում։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը դիմել է Ռուսաստանին՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով: Դրանից առաջ ՌԴ Դաշնային խորհուրդը միաձայն հավանություն է տվել երկրի սահմաններից դուրս ռուսական զինված ուժերի օգտագործմանը:

 

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը դիմել է մեր երկրի ղեկավարությանը՝ ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Այդկերպ, կարելի է ասել, ահաբեկչության դեմ պայքարել է պետք, պետք է միավորել ջանքերը՝ պահպանելով, սակայն, միջազգային իրավունքի անհրաժեշտ նորմերը»,-ասել է Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ եվրոպացի լրագրողներին առաջին անգամ հաջողվել է տեսանկարահանել ռուսական ռազմական տեխնիկան Սիրիայում։ Ֆրանսիական TF1 հեռռուստաընկերության թղթակիցներն առաջին անգամ տեսանյութ են նկարել, որում երևում է ռուսական զինտեխնիկան՝ Սիրիայի Լաթաքիա քաղաքի ավիաբազայում։

 

Կադրերում, մասնավորապես, երևում է ռազմական տրանսպորտային Ан-124 ինքնաթիռը՝ ՌԴ օդուժի տարբերանշանով, ինչպես նաև՝ Су-24 ռմբակոծիչները՝ քողարկված հատուկ կտորներով:


Պենտագոնի տվյալներով՝ Ռուսաստանը վերջին օրերին Սիրիա է ուղարկել 24 ռազմական ինքնաթիռ: Այժմ Սիրիայում են գտնվում նաև 15 հատ Ми-17 և Ми-24 ուղղաթիռներ։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
621 reads | 30.09.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com