ՕՋԱԼԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ԹՄՆ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ, թուրքական Իմրալը կղզում ցմահ ազատարկված Աբդուլլահ Օջալանը դարձել է Թուրքիայի քաղաքական ու լրատվական դաշտի գլխավոր հերոս: 2014-ի դեկտեմբերի 5-ին Օջալանին էին այցելել Մեջլիսի մի խումբ պատգամավորներ՝ առաջարկելով բանակցել և քրդական խնդրի վերաբերյալ համաձայնության գալ: Թուրքերի համար անսպասելի, Օջալանը ներկայացրել է հաշտության ճանապարհային քարտեզ, որը ներառում է 4 քայլ: Չնայած իշխանությունը դա համարել է դրական գործընթաց, բայց քաղաքագետները տեսնում են Թուրքիայի մասնատման հեռանկար: Մինչև 2019 թվականը այդ երկիրը կարող է դառնալ Թուրքիայի Միացյալ Նագանգներ:

Քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մշակած 4 կետանոց նախագծով կարծես վերջ է դրվում թուրք-քրդական 100-ամյա հակամարտությանը: Օջալանի պլանը գաղտնի էր պահվում այնքան ժամանակ, քանի դեռ չակերտավոր պատահաբար այն չհայտնվեց Milliyet թերթի խմբագրությունում:

«Եթե իմ առաջարկները ընդունվեն, առաջիկա 4-5 ամիս հետո ժողովրդավարական որոշում կընդունվի, և Մերձավոր Արևելքի համար կսկսվի նոր դարաշրջան: Եթե թուրքական իշխանությունը ընդառաջ չգնա իմ առաջարկներին, տարածաշրջանում կսկվի նոր քաոս, կրկին լայնամասշտաբ բախումներ կլինեն թուրքերի և քրդերի միջև, ինչը Թուրքիայի շահից չի բխում»,-ասել էր Աբդուլլահ Օջալանը:

Օջալանի սպառնալիքին հաջորդում են նրա պլանի 4 կետերը: Դրանք պետք է քրդերն ու թուրքական իշխանությունը համահունչ իրականացնեն, բայց առաջին քայլը նախատեսված է իշխանության համար: Անկարան դադարեցնում է քրդերի հետապնդումները, ներում է շնորհվում PKK-ի բոլոր ձերբակալված զինյալներին, քրդերը ստանում են լեզվի և մշակույթի տարածման լայն հնարավորություններ և 2015-ին սպասվող Մեջլիսի ընտրությունում առանցքային պատգամավորական տեղեր:

«Իմ պլանի եզրափակիչ՝ 4-րդ կետը փաստական նշանակություն ունի: Պետք է վերաշարադրվի թուրք-քրդական հարաբերությունների պատմությունը, քրդերը չպետք է ներկայացվեն որպես ահաբեկիչներ, իսկ ժամանակակից Թուրքիայի տարածքը չպետք է լինի միայն թուրքերի հայրենիք, որովհետև քրդերն էլ այստեղ պետք է ունենան իշխանություն և երկիրը կառավարելու հավասար լիազորություններ»:

Մինչև 2015-ի խորհրդարանի ընտրություն շատ ժամանակ չի մնացել: Թուրքերը կարծես հակված են ընդառաջ գնալ Օջալանին, բայց եթե բավարարվեն քրդերի բոլոր պահանջները, 2015-2019 թվականներին Թուրքիայի արևելյան շրջաններում, որ նույնն է, Արևմտյան Հայաստանում, քրդական փաստացի իշխանությունը կդառնա դե-յուրե: Թուրքիան հանրապետություն լինելու իրավունք չունի, Աբդուլլահ Օջալանի համոզմունքն է: Թուրքական ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըջդարօղլուի խոսքով, քրդերի առաջնորդի այս միտքը իրականություն դառնալու ամենամեծ հնարավորությունն ունի, քանի որ փոփոխության պատրաստվող թուրքական սահմանադրությունը թույլ է տալիս էթնիկ կազմի պահանջի հիման վրա երկրի կառավարման մոդելի փոփոխություն անել, այս դեպքում՝ ստեղծել Թուրքիայի Միացյալ Նահանգներ: Արևմտյան Հայաստանում այսօր ապրում է մոտ 12 մլն քուրդ, 3 մլն թուրք, այդքան ալևի զազա և մոտ 4մլն հայ: 
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2167 reads | 20.01.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com