ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԵՏ Է ԲԵՐԵԼ ԶՈՀՎԱԾ ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հայկական զինված ուժերի հատուկ գործողության շնորհիվ նոյեմբերի 21 լույս 22-ի գիշերը հնարավոր է եղել դուրս բերել Արցախի ու Ադրբեջանի սահմանին զոհված հայ օդաչուների մարմինները: ԼՂՀ Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում նշվել է, որ հատուկ գործողության ժամանակ սպանվել է ադրբեջանցի երկու զինվոր: Հակառակորդ երկրի պաշտոնական կառույցները առայժմ հերքում են հայ օդաչուների տարհանման լուրը՝ խոստովանելով, որ իրենք զոհեր ունեն:

«Մարտական խնդրի կատարման շնորհիվ դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել»,-հայտարարեց Արցախի ՊՆ-ն:

Ընդամենը մեկ օր առաջ ուղղաթիռի մասին աղաղակող ադրբեջանցի պաշտոնյաներն ու լրատվամիջոցները հանկարծ լռեցին: Չկար որևէ տեղեկություն գիշերվա բախման ու հայ օդաչուների մարմինները տարհանելու մասին: Օրվա կեսին միայն ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ գրեցին, թե սահմանին բախում է եղել, և հայերը հաղորդում են օդաչուների մարմինները հետ բերելու մասին: Ադրբեջանում անկասելի դարձած տեղեկատվական արտահոսքը ստիպեց այդ երկրի պաշտպանության նախարարությանը խոստովանել, որ բախման հետևանքով զոհվել են ադրբեջանցի զինծառայողներ, իսկ հայ օդաչուների մարմինների դուրսբերմանը տեղյակ չեն:

«Հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային և այլ հակազդեցությունները, այս գործողությունը բնույթով և բարդությամբ աննախադեպ էր: Կատարողականությունը ուղղակի փայլուն է՝ հաշվի առնելով նաև հակառակորդի ոչ փոքր կորուստները, որոնք ծուղակ էին սարքել: Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, որոնք բնականաբար մահացած կլինեն տարբեր դժբախտություններից: ԼՂՀ հատուկ նշանակության ուժերը իրենց տոնի օրը փայլեցին, փառք նրանց: Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն»,-նշված էր ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հայտարարության մեջ:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
950 reads | 22.11.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com