«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՆԱՎԹԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԵՎ ՇՈՒԿԱ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ





Իրանական հետախուզությունը բացահայտել է Սիրիայի և Իրաքի ահաբեկչական խմբավորումների իրական գործունեության և նրանց հովանավորների մանրամասները: 2014-ի կեսին միանգամից ակտիվացած իսլամական պետությունը առաջին հերթին հսկողության տակ վերցրեց նավթով հարուստ տարածքները՝ նախ այդ երկրներին զրկելով լրացուցիչ ռեսուրսներից, հետո կատարելով պատվիրատուների պահանջները: Փաստերը հերքել չի կարողացել նույնիսկ թուրքական կողմը:

Քաղաքական վերլուծաբան Ռուդիկ Յարալյանը նշում է. «Իսլամական հսկողության տակ գտնվող նավթահանքերից նավթը տեղափոխվում է Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ, իսկ այնտեղից ադրբեջանցի միլիարդատեր Մուբարիզ Մանսիմովին պատկանող Palmali Shipping & Agency ընկերության տանկերներով տեղափոխվում է իսրայելական Աշկելոն նավահանգիստ, որտեղից էլ փաթեթավորվելով և համապատասխան պիտակավորում ստանալով՝ տեղափոխվում է եվրոպական որոշ երկրներ»:

Ադրբեջանցի օլիգարխի ընկերությունը գրանցված է Ստամբուլում, բայց հիմնական գործունեություն ծավալում է Իսրայելի ու եվրոպական երկրների միջև բեռնափոխադրումների ոլորտում: Ֆրանսիական Voltairenet պարբերականում հրապարակված տեղեկությունը եվրոպական շուկաներում դարձել է սկանդալների պատճառ, քանի որ Իրաքից ու Սիրիայից արտահանվող նավթը փաստացի ստվերային ճանապարհ է անցնում՝ անմիջականորեն հարվածելով խոշոր արդյունահանողների բիզնեսին: Իրողությունը փաստացի չհերքեց նաև Palmali Shipping & Agency ընկերության ներկայացուցիչը՝ պատասխանելով մեր ուղարկած նամակին:

«Մեր ընկերությունը զբաղվում է միայն օրինական գործերով: Մենք աշխատում ենք տարբեր երկրներում: Իսրայելը ևս մեր գործընկերն է, իսկ Սիրիայում հիմա քաղաքացիական պատերազմ է, հետևաբար մենք աշխատում ենք այն ուժերի հետ, որոնք փաստացի ղեկավարում են»:
 
Վերլուծաբան Ռուդիկ Յարալյանը նշում է՝ չնայած ադրբեջանաթուրքական փողերը մտել են մեծ քաղաքականություն և կարող են դառնալ միջազգային սկանդալի պատճառ, բայց մեր հարևան երկու պետությունները ունեն մեկ այլ նպատակ՝ օգտագործել Իսլամական պետության ահաբեկիչներին՝ խանգարելով քրդական շարժմանը:

Մեկ զարկով ոչ թե 2, այլ երեք նապաստակ: Թուրքական ու ադրբեջանական նավթադոլարներով զինվող իսլամական պետությունը հայտարարել է նաև Իրանը թիրախ ընտրելու մասին:

«Ես ենթադրում եմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կարող է լինել պայմանավորվածություն, որ որոշ ժամանակ անց իսլամական ծայրահեղականության ալիքը պետք է շրջել դեպի Հայաստան, Արցախ, ինչու չէ նաև Իրանի հյուսիսային շրջաններ». Ռուդիկ Յարալյան:
 
Իրանական հետախուզության մեկ այլ բացահայտումով վերևում հիշատակված ադրբեջանական կազմակերպությունը նավթի անվան տակ Միջերկրական ծովով զենք է տեղափոխում Թուրքիա, հետո ցամաքային ճանապարհով հասցնում ահաբեկիչներին: Եվրոպական լրատվամիջոցները մի քանի օր առաջ հրապարակեցին թուրք զինծառայողների և իսլամական պետության զինյալների բարեկամական լուսանկարներ: Չնայած արևմտյան որոշ տերությունների ձեռնտու է սև շուկայից էժան գնով ձեռք բերել Իրաքից ու Սիրիայից ներկրվող նավթ, բայց Եվրոպան ու Միացյալ Նահանգները արդեն հայտարարել են ԻԼԻՊ-ի դեմ սկզբունքային պայքար մղելու մասին՝ Ջո Բայդենի բերանով զգուշացնելով Թուրքիային հեռու մնալ ահաբեկիչների հետ ընկերության արկածախնդիր մտքից: նոյեմբերի 24-ի վեցնյակի հետ բանակցությունից հետո հավանաբար Իրանը կմիանա արևմտյան կոալիցիային՝ ընդդեմ իսլամական պետության:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1227 reads | 18.10.2014
|
avatar

avatar
1
1
Պարոն Հոխիկյան, ես Ձեզ մի հարց ունեմ:Ասվածից կարելի է ենթադրել, որ թուրք-ադրբեջանական ուժերը համագործակցում են Իսրայելի հետ:Ինչ կնշանակի այդ ամենը Իսրայելի վերջին հայտարարությունից հետո Ադրբեջանի նկատմամբ կոշտ դիրքորոշման ու պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ:
avatar
0
2
շնորհակալ եմ հարցի համար:
Այն, որ թուրք-ադրբեջանական ուժերը համագործակցում են Իսրայելի հետ, ոչ ոքի համար գաղտնիք չէ և վաղուց գաղտնիք չէ: Սակայն պետք չէ ենթադրել, որ եթե համագործակցում են, ապա պետք է նաև սիրեն իրար մինչև վերջ: Կան խնդիրներ, որոնք հնարավոր չէ հարթել, իսկ երբ գլուխ է բարձրացնում իրար վրա ճնշում գործադրելու և իրար շանտաժի ենթարկելու հնարավորությունը, ապա դրանից ևս չեն հրաժարվում: Այն, որ Իսրայելը պարբերաբար օգտագործում է Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի վրա ազդելու համար, փաստ է, և մեծ քաղաքականության մեջ նորմալ երևույթ: Այդպես էլ պետք է լիներ: նույնն է նաև Ադրբեջանի դեպքում: Այստեղ գործի է դրվում մարդու իրավունքների խնդիրը: Նույնպիսի լծակներ էլ թուրքերն են օգտագործում հրեաների դեմ՝ կապված Գազայի բնակչության հետ:
avatar
0
3
Շնորհակալություն պատասխանի համար:

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com