ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՃԳՆԱԺԱՄԸ (մաս 3-րդ)
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ







ՍԿԻԶԲԸ՝

Նույն օրը, երբ իրաքյան բանակը ներխուժեց Քուվեյթ և մեծ քանակությամբ փախստականներ փախան Սաուդյան Արաբիա, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի N660 որոշման համաձայն Իրաքին կոչ էր արվում անհապաղ հանել զորքերը Քուվեյթից: Նույն օրը ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան իրենց բանկերում սառեցրեցին Իրաքի հաշիվները և դադարեցրին զենքի մատակարարումը դեպի Իրաք: Օգոստոսի 3-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջեյմս Բեյքերը գնաց Մոսկվա, որտեղ նրանց հավատացրին, որ ԽՍՀՄ-ը նույնպես մասկացում է էմբարգոյին, իսկ ամսի 4-ին Չինաստանը հայտարարեց, որ զենք չի ուղարկում Իրաք: 

Իրաքի հարձակման հենց հաջորդ օրը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարեց, որ պետք է զորք ուղարկվի Սաուդյան Արաբիա Իրաքի հնարավոր հարձակման դեպքում պաշտպանվելու համար: Բուշը շարունակեց, որ Իրաքի այդ քայլը անընդունելի է բոլորի համար, քանի որ նա այդ քայլով ունի շատ հեռուն տանող նպատակներ, որն անթույլատրելի կլինի և չի բխում ոչ մի պետության շահերից: Չի կարելի վարել այնպիսի քաղաքականություն, որը օգուտ լինի միայն մեկին՝ վնասելով բոլորին և ազդելով համաշխարհային տնտեսության վրա: Եթե ոչ ԱՄՆ-ն, ապա որևէ ուրիշ պետություն կամ պետություներ կարող են չհանդուրժել այդպիսի գործընթացներ: Բայց ԱՄՆ-ը որպես լավ դաշնակից պետություն ինչպես Քուվեյթին, այդպես էլ Սաուդյան Արաբիային, չի կարող թույլ տալ, որ Սադամն իր արկածախնդրությամբ վնասի իր դաշնակիցներին: 

Իրադարձությունները շատ արագ էին զարգանում: Օգոստոսի 5-ին Սադամ Հուսեյնը հայտարարում է, որ պատրաստ է զորքը հանել, բայց օգոստոսի 6-ին Քուվեյթի Ժամանակավոր Կառավարությունը խնդրում է միանալ Իրաքին: Արդեն զգացվում էր, որ Սադամը գնալու է վա-բանկ: Սադամը ուներ երկու ընտրություն. առաջին տարբերակի ժամանակ նա պետք է խաղաքարտերը վայր դնի ու ենթարկվելով ճնշումներին՝ դուրս հանի զորքերը: Իսկ երկրորդի դեպքում գնա ռիսկի և շարունակի այն խաղը, որը սկսել է: 

Օգոստոսի 8-ին ամերիկյան զորքերը հասան Սաուդյան Արաբիա: ԱՄՆ-ին պաշտպանեցին ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-պետությունները, ինչպես նաև արաբական երկրների Լիգան, բացի Հորդանանից և Պաղեսինի ազատագրման կազմակերպությունից, որոնք կանգնել էին Իրաքի կողքին: Օգոստոսի 25-ին, համաձայն ՄԱԿ-ի որոշման, սկսվեց իրականացվել Իրաքի ծովային շրջափակումը: Հուսեյնը խաղաղության պայմանագիր կնքեց Իրանի հետ, որ կարողանար իր զորքերը հետ կանչեր իրանական ճակատից և զիջեց վիճելի բոլոր տարածքները: 

Նույն ժամանակին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը ընդունեց 12 որոշում իրենց պահանջներով, որ Իրաքը հաներ իր զորքերը Քուվեյթից, բայց Սադամ Հուսեյնը այդ որոշումները մերժեց: Դրանից հետո 1990թ.-ի նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հատուկ որոշմամբ թույլ տվեց ՄԱԿ-ի անդամ պետություններին իրականացնել բոլոր գործողությունները, այդ թվում նաև ռազմական գործողություններ, որպեսզի ստիպեն Իրաքին իր զորքերը դուրս հանի Քուվեյթից: Վերջնաժամկետ դրվեց Իրաքի համար մինչև 1991թ.-ի հունվարի 15-ը: Մինչև այդ օրը Իրաքը պետք է իր զորքերը դուրս հաներ Քուվեյթի տարածքցից: Սակայն Հուսեյնը առհասարակ չէր պատասխանում վերջնաժամկետին: 

Հակաիրաքյան կոալիցիայի մեջ մտան 28 պետություն: Ամենաակտիվ դերակատարություններն ունեին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Եգիպտոսը, Սիրիան, ինչպես նաև Պարսից ծոցի պետություններ արաբական պետությունների Խորհուրդը՝ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանն ու Քաթարը: Թուրքիան տրամադրեց բազաներ, որոնք թույլ կտան Իրաքին հարվածել հյուսիսից: 

Միացյալ զինված ուժերը ՄԱԿ-ի որոշմամբ գլխավորեց ամերիկացի գեներալ Շվարցկոպֆը: Նա և շտաբի հրամանատար Պաուելը կազմեցին ռազմավարական ծրագիր Քուվեյթի ազատագրման համար: Ռազմական գործողությունները ստացան " Փոթորիկ անապատում” անվանումը: Մարտական գործողությունների սկզբում կոալիցիոն զորքերի կազմում կար 600 հազար զինվոր, 2 հազար մարտական ինքնաթիռ, 4 հազար տանկ և 3,7 հազար տարբեր տեսակի զինատեսակներ: Իսկ ծովից կար ավելի քան 100 մարտական նավ ԱՄՆ-ի 6-րդ և 7-րդ ֆլոտից, ինչպես նաև 2 լինկոր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները՝ "Վիսկոնսին” և "Միսսուրին”: Դրանք բաժանված էին երեք մասի: Պարսից ծոցում գործում էր ավելի քան 30 նավ, ինչպես նաև երկու լինքորներն ու երեք ավիակիրներ: Օմանի ծոցում կային 30 սուզանավ և 3 ատոմային սուզանավներ: Կարմիր ծովի հյուսիսային մասում գործում էին ավելի քան 20 նավ, 2 սուզանավ, ինչպես նաև 3 ավիակիրներ: Գրեթե բոլոր նավերը զինված էին հեռահար հրթիռներով: 

Իրաքի բանակը կազմում էր մոտ 900 հազար զինվոր, 5,5 հազար տանկ, 7,5 հազար տարբեր տեսակի զինատեսակներ և 700 ռազմական ինքնաթիռներ: Այդ թվից մոտ կես միլիոնը տեղակայվել էին Քուվեյթում: Իրաքը նույնպես շատ լավ զինված էր, ուներ շատ հզոր հեռահար հրթիռներ և ժամանակակից ռազմական սպառազինություններ: 

Հունվարի 15-ին, երբ վերջացավ Իրաքին տրված վերջնաժամկետը, սկսվեց Պարսից ծոցի հատվածում առանց լուսնի գիշերները: Հունվարի 17-ի առավոտյան ժամը 3-ին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի ինքնաթիռները ենթարկեցին զանգվածային ռմբակոծման Իրաքի զորքերին Իրաքում և Քուվեյթում: Ռմբակոծման օբյեկտներն էին առաջին հերթին կապի կենտրոնները, ՀՕՊ համակարգերը, օդանավակայաններն ու մյուս ռազմական կետերը: Մինչև ինքնաթիռների թռիչքները ամերիկյան նավերը հարվածներ էին հասցրել Բաղդադի, Բասրայի և մյուս իրաքյան քաղաքների վրա: Ամերիկացիներն առաջին անգամ կիրառեցին չերևացող ինքնաթիռներ F117A-ները, որոնք ոչնչացրին կամ վնասեցին իրաքյան ռազմական գործարանները, կառավարական շենքերն ու Բաղդադի մոտակայքում գտնվող ատոմային կենտրոնը: 

Իրաքի ավիացիան չէր կարողանում կռվել կոալիցիոն ուժերի ավելի ժամանակակից տեղխնիկայի դեմ: Միայն առաջին օրը կոալիցիոն ուժերի 2000 ինքնաթիռների թռիչքի դեմ իրաքյան զորքերը կարողացան պատասխան տալ ընդամենը 100 ինքնաթիռներով: Միայն առաջին շաբաթվա ընթացքում Իրաքը կորցրել է 17 ինքնաթիռ՝ չվնասելով հակառակորդի ոչ մի ինքնաթռի: Դրանից հետո իրաքյան ինքնաթիռներն այլևս չթռչեցին: Իսկ կոալիցիայի ավիացիան սկսեց հարվածել ամրացված անգարների վրա, որտեղ գտնվում էին իրաքյան ինքնաթիռները: Մոտ 150 ինքնաթիռ օդաչուները ստիպված տեղափոխեցին Իրան: Իրաքի վերջին հույսը մնացել էին իր հրթիռները: 

Հարձակման երկրորդ փուլը փետրվարից էր, երբ ամերիկյան զորքերը և դաշնակիցները լիովին պատրաստ էին սկսել ռազմական գործողությունները վերջնականապես ջախջախելու Իրաքը: Հենց այդ օրերին Սովետական Միությունը իրականացրեց վերջին ակցիան հարցի խաղաղ լուծման համար: ԽՍՀՄ արտաքին գործերին նախարար Բեսսմերտնիխը հանդիպեց իր իրաքյան գործընկեր Ազիզի հետ Մոսկվայում և հանդիպման պայմանով փետրվարի 22-ին ԽՍՀՄ-ը հանդես եկավ հերթական խաղաղության կոչով: Եվ պայմաններ դրվեցին Իրաքի դեմ, որը նա պետք է անվերապահորեն կատարի: Մասնավորապես, 21 օրվա ընթացքում իր զորքը դուրս հանի Քուվեյթից, վերջացնի ռազմական գործողությունները օդում և ցամաքում և այդ ամենն իրականացնելուց հետո ՄԱԿ-ի բոլոր սանկցիաները կդադարեցվեն գործել, քանի որ որևէ դրդապատճառ այլևս չկա: 

Վաշինգթոնը զարմացել էր դեպքերի այսպիսի զարգացումից: Իրաքի ճակատագիրն արդեն պարզ էր. օդային պատերազմն արդեն լրիվ թուլացրել էր Իրաքը, նրա սահմանների մոտ կանգնած է ամենաժամանակակից ու հզոր բանակ, իսկ Իրաքի առաջնորդը անվերապահորեն կապիտուլյացիայի ենթարկվելու փոխարեն, ցանկանում է Մոսկվայի օգնությամբ հարցին գեղեցիկ լուծում տալ: Ի պատասխան, փետրվարի 22-ին Ջորջ Բուշը հանդես եկավ ելույթով և շատ հանգիստ տոնով Սադամին իր տեղը դրեց: Նա ասաց, որ եթե չմտնեն Իրաք, ապա չեն իրականացնի ՄԱԿ-ի որոշումը, որն անթույլատրելի է:
1991թ.-ի փետրվարի 23-ի լույս 24-ի գիշերը ռազմական գործողությունները սկսվեցին 24-ի վաղ առավոտյան կոալիցիոն զորքերը 500 կիլոմետրանոց գծով անցան լայնամասշտաբ հարձակման իրաքյան զորքի վրա: Կոալիցիոն ուժերի առաջին ժամերի օդային հարձակումը աշխարհում եղել է ամենամեծն ու հզորը: Հենց առաջին հարձակումից իրաքյան կողմը կորցրեց իր ունեցածի արդեն 75%-ը: Երբ սկսվեցին կոալիցիոն զորքերի ցամաքային գործողությունները, Իրաքն արդեն չէր կարող իրականացնել որևէ ռազմական գործողություն: Գերի ընկան մոտ 30 հազար մարդ, իսկ Բաղդադը շարունակում էր մերժել այն փաստը, որ իր մարդկանցից որևէ մեկը գերի է ընկել: Եվ ավելին, Սադամը ելույթ էր ունենում ռադիոյով և հայտարարում, որ պետք է ոչնչացնել այդ սատանայի զորքը, որը հարձակում է գործում խաղաղ Իրաքի վրա և սպանում ու ավերում բնակչությանն ու քաղաքները: Սակայն փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը պաշտոնական Բաղդադը ռադիոյով հայտարարեց, որ իրաքյան զորքը կազմակերպված կերպով պետք է նահանջեն այն դիրքերը, որը գոյություն ուներ 1990թ.-ի օգոստոսի 1-ին: Վաշինգթոնը տեսավ, որ Սադամի զորքերի հանելու միտքը Քուվեյթի տարածքից շատ լավ կազմակերպված քաղաքական խաղ է, որը փորձ է փրկելու իրաքյան բանակը լրիվ շրջափակումից և ոչնչացումից: Եվ կոալիցիոն ուժերը շարունակեցին անապատի փոթորիկը ըստ նախատեսված ծրագրի: 

Սադամն արդեն գիտակցում էր, որ պարտվել էր և դա էր ցույց տալիս նրա արած հայտարարությունը փետրվարի 26-ին, որ այսօր մեր հերոսական բանակը կլքի Քուվեյթը, և նա ուրախ է իրենց հաղթանակի համար, քանի որ իրաքյան բանակը կռվում էր 30 պետությունների բանակի դեմ և այն չարի դեմ, որոնք եկել էին Իրաք: Նա շարունակում է, որ իրաքցիները իսկական ուժ են, որ ցույց տվեցին իրենց պայքարը այդ մեծ չարի դեմ, կարողացան դիմակայել այդքան երկար ժամանակ և դա իրական ու իսկական հաղթանակ է ողջ Իրաքի համար:
1991թ.-ի փետրվարի 27-ին Քուվեյթի մայրաքաղաք Էլ-Քուվեյթում բարձրացվեց Քուվեյթի դրոշն ու հնչեց ազգային հիմնը: Եվ սակայն ռազմական գործողությունները որոշակի տեղերում դեռ չէին վերջացել, պատերազմը փաստացի ավարտվեց: Կոալիցիոն ուժերը վերականգնեցին Քուվեյթի և Իրաքի միջև տարածքային սահմանները և չմտան Իրաքի տարածք պատերազմը շարունակելու համար: 

Մարտի 2-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը ընդունեց 686-րդ որոշումը, որտեղ ձևակերպվեցին պայմանները Պարսից ծոցում խաղաղություն հաստատելու համար: Համաձայն այդ որոշման, Իրաքը պետք է անվերապահորեն ընդուներ և կիրառեր այն բոլոր 12 որոշումները, որոնք ընդունվել են Անվտանգության Խորհրդի կողմից: Բացի այդ, Իրաքը պարտավոր էր հրաժարվել յուրաքանչյուր այն գործողությունից, որը դեմ է Քուվեյթին, ընդունել բոլոր վնասների պատասխանատվությունը, որը հասցվել է Քուվեյթին և երրորդ պետություններին, բաց թողնել քուվեյթցի և այլազգի գերիներին, միանգամից իրականացնել գողացված գույքի վերադարձը, որը գրավվել է Քուվեյթից, դադարեցնել թշնամությունը կոալիցիոն զորքերի նկատմամբ, ապահովել ռազմագերիների վերադարձը, ստեղծել շտաբ արագ վերացնելու ռազմական գործողությունները երկու կողմերի միջև, տալ այն կետերը, որտեղ դրված են իրաքյան տարբեր տեսակի պայթուցիկ սարքեր և այլն: 

Իրաքի և կոալիցիոն ուժերի միջև բանակցությունները սկսվեցին մարտի 3-ին Վաֆվանում: Բանակցություններին մասնակցում էին կոալիցիոն ուժերի հրամանատար Շվարցկոպֆը և Սաուդյան Արաբիակի արքայազն Հալեդ բեն Սուլթանը: Իսկ իրաքյան կողմը ներկայացնում էր գեներալ Սուլթան Հաշեմ Ահմեդը:
Իրաքն ընդունեց Անվտանգության Խորհրդի որոշումները առանց որևէ փոփոխման և իրեն ընդունեց պատերազմում պարտված կողմ: Պատերազմն Իրաքի դեմ ավարտվեց: Անապատի փոթորիկը հանդարտվեց:
ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՃԳՆԱԺԱՄԸ
2549 reads | 11.02.2013
|
avatar

avatar
1
Verjapes potorikner@ verjacan Davit jan. Hima nstem potorkod referats verjacnem. Shat shnorhakalutyun artakarg nyuti hamar.
avatar
2
Lav nyuter ein u shat texekutyun parunakox.

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com