ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՃԳՆԱԺԱՄԸ (մաս 2-րդ)
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ








Սադամ Հուսեյնը զորքեր կենտրոնացրեց Քուվեյթի սահմանների մոտ և այդ մասին առաջինը տեղեկացրեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին դրա մասին, ով հանդես էր եկել միջնորդ երկու պետությունների խնդիրը խաղաղ կարգավորելու համար: Մուբարաքի ջանքերով երկու կողմերը միասին նստեցին բանակցության սեղանի շուրջ: 

1990թ հուլիսի 30-ին կողմերը հանդիպեցին Ջիդա քաղաքում: Իրաքյան կողմի պահանջները այս դեպքերի ժամանակ շատ պարզ էր: Իրաքյան պատվիրակության ղեկավար Տարիք Ազիզը մեղադրեց Քուվեյթին, որ նրանք գողացել են նավթը, այդ իսկ գումարով ֆինանսավորել են իրենց պատերազմը Իրանի հետ և պահանջում են նաև գումար: Սակայն այդ ամենը հիանալի արկածախնդրություն էր Իրաքի ղեկավարության կողմից: Իսկ Քուվեյթի կողմը կտրուկ արտահայտվեցին իրենց հասցեին հասցված մեղադրանքներին և բացառեցին այն ամենը, ինչ ասվել էր՝ բացառելով Իրաքի պահանջները: Քուվեյթի ղեկավարությունը շատ լավ հասկանում էր ստեղծված միջազգային իրադարձություններն ու չցանկացավ ընդառաջ գնալ Իրաքի պահանջներին: Հաջորդ օրը իրաքյան պատվիրակությունը որոշեց չմասնակցել բանակցություններին: Երկու օր հետո իրաքյան հեռուստաընկերությունները հայտարարեցին Քուվեյթում տեղի ունեցած հեղափոխությունների մասին, ինչպես նաև այն մասին, որ «Ազատ Ժամանակավոր կառավարությունը» օգնություն է խնդրում Իրաքից: 

Իրաքի այդպիսի մեծ հետաքրքրությունը դեպի Քուվեյթ շատ ակնհայտ էր: Առաջին հերթին նա ամբողջովին կազատվի իր պարտքերից: Բացի այդ, պետության զարգացման, տարածաշրջանում հեգեմոն պետություն դառնալու համար նրան հարկավոր էր ավելի մեծ նավթային հարստություններ, ինչը նաև հնարավորություն կտա նրան միջազգային շուկայում նավթի գները հասցնել իր համար շատ օպտիմալ թվերի: Ինչպես նաև Քուվեյթը գրավելով՝ Իրաքը էլ ավելի կհաստատվի Պարսից ծոցում՝ ունենալով ծովային տարածք: Այն նաև մեծ փոփոխություններ կմտցներ առևտրի բնագավառում՝ թույլ տալով ավելի ինքնուրույն վարել առևտուրը նավահանգստային համակարգերը ընդլայնելու հաշվին: Այս ամենը հաշվի առնելով՝ Իրաքը որոշեց հարձակվել Քուվեյթի վրա, քանի որ այն հիանալի հնարավորություններ էր տալու էլ ավելի զարգանալու Իրաքին, ինչպես նաև տիրանալու քուվեյթյան նավթին, որը գնահատվել է 100 միլիարդ բարել: 

Իրաքում արտաքին քաղաքական իրավիճակը գնահատվում էր բարենպաստ, բացառվում էր միջազգային ասպարեզում որևէ ռիսկ և դժվարություն: Հուսեյնը կարծում էր, որ իր ռեժիմն ԱՄՆ-ի համար շարունակում էր մնալ որպես կարևորագույն գործընկեր տարածաշրջանում անվտանգություն ապահովելու հարցում: Նա եկել էր այդ կարծիքին այն պատճառով, որ ԱՄՆ-ը շարունակում էր նույն ոչ ադեկվատ քաղաքականությունը վարել և հստակ դիրքորոշում ցույց չէր տալիս այդ կամ այն խնդիրների շուրջ: ԽՍՀՄ-ի դիրքորոշումը գնահատվում էր չեզոք՝ հաշվի առնելով ներքին իրավիճակն ու աշխարհաքաղաքական դիրքորոշումը, իսկ միջազգային հարաբերություններում մյուս սուբյեկտներն առհասարակ չէին հետաքրքրում Հուսեյնին: Բացի այդ, Քուվեյթի բանակն իր սպառազինություններով չէր կազմում իր զորքի անգամ 40%-ը, և Հուսեյնը նպատակ ուներ շատ արագ հասնելու հաջողության: Այդ բոլոր գործոնները լրիվ հօգուտ Իրաքի էին, և նա հանգիստ կարող էր իրականացնել այդ մեծ արկածախնդրությունը՝ միանգամից հաջողության հասնելու ամեն առումներով: 

Սադամի և Քուվեյթի շեյխ Ջաբերի լեգենդար հեռախոսազրույցից հետո, որը նաև համարվում էր Սադամի կողմից պատերազմի նոտա շեյխին, Իրաքը սկսեց պատերազմը: 1990թ օգոստոսի 2-ին 120 հազարանոց իրաքյան զորքը, ջախջախելով քուվեյթյան 20 հազարանոց զորքին, գրավում է Քուվեյթը:
Օկուպացնելով Քուվեյթը, Սադամ Հուսեյնը հույս ուներ հետագայում լավ հարաբերությունների մեջ մտնել հարևանների հետ, կրճատել պետական տուրքերը, ավելի մեծացնել Իրաքի ծովային տարածքը: Բայց իրականում Իրաքը լրիվ ընկնում է շրջափակման մեջ:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝

ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՃԳՆԱԺԱՄԸ
2692 reads | 04.02.2013
|
avatar

avatar
1
spasum enq sharunakutyan@))

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com