ՓՈԹՈՐԻԿ ԱՆԱՊԱՏՈՒՄ. ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՃԳՆԱԺԱՄԸ 1990-1991ԹԹ.

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ








1990-1991թթ. Պարսից ծոցի ճգնաժամի հիմքը դրվել էր դեռևս 20-րդ դարի սկզբին, երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո սկսվեց Օսմանյան կայսրության անկումը: Մերձավոր Արևելքի տարածաշրջանում այդ ժամանակ մեծ դեր ուներ Անգլիան և նա էլ տարածքային բաժանումներ կատարեց այդ հատվածներում: Անգլիան, հավատարիմ իր բաժանիր և տիրիր հին և բարի դիվանագիտությանը, ամեն ինչ արեց, որ այս տարածաշրջանում միշտ էլ հակամարտություններ լինեն:

1922-ից հետո թուրքական նախկին երեք գաղութներից՝ քրդերով բնակեցված Մոսուլով, սուննիական Բաղդադով և շիադավան Բասրայով հիմնվեց Իրաքը: Դա արհեստական բաժանում էր՝ միացնելով էթնիկ և այլադավան բնակչությունն իրար հետ: Ամենասկզբից Իրաքը բավական հզոր և հարուստ պետություն էր, սակայն բրիտանացի դիվանագետների թեթև ձեռքով այնպես էր արվել, որ Իրաքը ելք չունենար դեպի ծով: Լոնդոնը ձգտում էր, որ Իրաքը ելք չունենա դեպի Պարսից ծոց, որպեսզի այն տարածաշրջանային գերտերության չվերածվի և միշտ լինի Մեծ Բրիտանիայից կախվածության մեջ: Այդ իսկ պատճառով ժամանակակից Քուվեյթի տարածքում տեղակայված էին անգլիական զորքերը, և գտնվում էր Անգլիայի վերահսկողության տակ:

Մի քանի անգամ Իրաքը տարբեր միջոցներով ցանկացել է լուծել Քուվեյթի միջոցով իր ելքը դեպի ծով: 1961-ին, երբ Քուվեյթն անկախացավ, իսկ անգլիական զորքերը դուրս հանվեցին Քուվեյթի տարածքից, Իրաքը զորքեր տեղակայեց Քուվեյթի սահմանի մոտ, հայտարարեց Քուվեյթն Իրաքի մի մաս՝ ցանկանալով օկուպացնել այն: Իրավիճակը փրկեցին անգլիական զորքերը՝ վերադառնալով տարածաշրջան: Նմանատիպ իրավիճակներ տեղի էին ունեցել նաև հետագայում: Քուվեյթը փոքր պետություն է Պարսից ծոցի ափին: Չնայած իր փոքր չափսերին՝ այն բավական հարուստ պետություն է, քանի որ ունի նավթ և գազ: Քուվեյթի տնտեսության մոտ 92%-ը հիմնված է նավթային եկամուտների վրա: 1960-1970-ական
թվականներին Քուվեյթը շատ արագ հարստացավ նավթի արտահանումից: Ստացված եկամուտներն ուղղվեցին տնտեսության զարգացմանն ու պետության սոցիալական ոլորտի վրա, արևմտյան պետություններում ներդրումներ կատարելով, ինչպես նաև իսլամական պետություններին օգնելով կամ օգնություն ցույց տալով այնպիսի արաբական ազգայնական կազմակերպությունների, ինչպիսիք էին, օրինակ, Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը: Նավթը այդ երկրների համար գլխավոր հարստությունն է և նավթի շնորհիվ են Մերձավոր Արևելքի պետությունները ծաղկում, սակայն այդ նույն նավթը հակամարտությունների, թշնամանքի, պատերազմի, նախանձի մեծ աղբյուր է արաբական պետություններում: Հենց նավթի պատճառով էր սկսվել Պարսից ծոցի ճգնաժամը, որն արտահայտվեց հզոր Իրաքի հարձակմամբ ավելի թույլ, սակայն շատ հարուստ Քուվեյթի վրա:

Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ, որը տևել է 1980-1988թթ., Քուվեյթը, ինչպես մյուս Պարսից ծոցի պետությունները, մեծ օգնություն էին ցույց տալիս Իրաքին: Միայն Քուվեյթն Իրաքին ցույց է տվել պատերազմի ժամանակ 15 միլիարդ դոլարի օգնություն: Իսկ Իրաքի ընդհանուր պարտքը կազմում էր 80 միլիարդ դոլար: Իրաքը ցանկանում էր խաղալ նավթի միջազգային շուկայում գների հետ և նավթի մեկ բարելը ցանկանում էր պահել 20 դոլարից ավել, սակայն նրան չհաջողվեց դա, և միջազգային գները ավելի ցածր էին, իսկ Իրաքի տնտեսությունը դրանից ավելի վատացավ: Մայիսի 30-ին, արաբական պետությունների վեհաժողովի վերջին օրը, Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնը հայտարարեց, որ Պարսից ծոցի մի քանի պետություններ սկսել են պայմանավորվածից ավելի շատ նավթ հանել, որի պատճատով նավթի մեկ բարելի գինն ընկել է մինչև 7 դոլար, այն ժամանակ, երբ մեկ բարելի պայմանավորված գինը պետք է լինի 18 դոլար: Սադամը նշեց, որ անգամ 1 դոլարի անկումն իր վրա նստում է մի միլիարդ դոլար օրական վնաս: Այդ նավթային քաղաքականությունը հավասար էր Իրաքի դեմ պատերազմի: Հանդիպման այդ օրը Սադամը չնշեց այն պետությունների անունները, որոնց մեղադրում էր իր դեմ վարած այդպիսի ապաշնորհ տնտեսական քաղաքականության մեջ: Բայց նշեց, որ այլևս հնարավոր չէ դիմանալ այդ ճնշումներին: Սադամն ակնարկեց, որ դեռ հնարավոր է ընդհանուր հայտարարի գալ, եթե նավթի գները բարձրացվեն մինչև 25 դոլար:

Հուլիսի 15-ին Իրաքի արտաքին գործերի նախարար Տարիք Ազիզը Արաբական պետությունների Լիգայի գլխավոր քարտուղարին ուղարկեց 37 էջից բաղկացած նյութեր, որտեղ հստակ մեղադրվում էին Քուվեյթն ու Արաբական Միացյալ Էմիրությունները նավթի արդյունաբերության ծավալները մեծացնելու մեջ, ինչը մեծ տնտեսական վնաս է Իրաքի համար:
Այդ իրավիճակում Սադամ Հուսեյնը հանկարծակի 1990-ի հուլիսի 18-ին մեղադրեց Քուվեյթին այն բանում, որ վերջին 10 տարիների ընթացքում յուրացրել է Իրաքի նավթը սահմանային գոտիներից: Այդ պատճառով Քուվեյթը պետք է 2.5 միլիարդ դոլարի փոխհատում տա Իրաքին պատճառված տնտեսական վնասների համար, ինչպես նաև չեղյալ հայտարարի Իրաքի 15 միլիարդ դոլարի պարտքը, որը կուտակվել էր պատերազմի ժամանակ: Իսկ Քուվեյթի շեյխ Էմիր Ջաբեր ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը մերժեց Իրաքի այդ պահանջները, սակայն առաջարկեց բանակցել ստեղծված իրավիաժակի շուրջ:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝

ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՃԳՆԱԺԱՄԸ
2983 reads | 28.01.2013
|
avatar

avatar
1
Hetaqrqir nyut e. Spasum enq sharunakutyan@.
avatar
2
David jan lav hodvac es grel, isk sharunakutyun u urish hodvacner spasvum en?
avatar
3
Shnorhakal em Arsen jan. Sharunakutyun@ shutov kdrvi, isk nor hodvacner anpayman klinen.
avatar
4
shnorhakalutyun hodvacneri hamar.hetaqrqir er

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com