ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՃԳՆԱԺԱՄԸ
ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
10.02.2020 \ 01:49 Reads: 1858
Միջուկային համաձայնագիրը համարվում է Իրանի նորագույն պատմության հետհեղափոխական շրջափուլի դիվանագիտական ամենամեծ ձեռքբերումը: Եթե ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի (2005-2013) նախագահության տարիներին միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները որևէ լուրջ արդյունք չկարողացան ապահովել, ապա Հասան Ռուհանիի նախագահության շրջանում, ի վերջո, հաջողվեց հասնել համաձայնության, որն Իրանին հնարավորություն տվեց չեզոքացնել ռազմական հարձակման վտանգը, չեղարկել միջազգային պատժամիջոցների մեծ մասը, որոնք երկրի տնտեսությունը կաթվածահար վիճակի էին հասցրել, և միջազգային ասպարեզում ու տարածաշրջանում Իրանը հայտնվել էր բավական խոցելի իրավիճակում:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՆԵՐԱԼ ՍՈԼԵՅՄԱՆԻԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ. Ի՞ՆՉ ԱՆԵԼ
09.01.2020 \ 11:06 Reads: 2096
Այն, ինչ տեղի ունեցավ Բաղդադի օդանավակայանում, լոկ ահաբեկչական գործողություն չէր, որի զոհը դարձավ գեներալ-լեյտենանտ  ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին՝ վերջին տասնամյակների Մեծ Մերձավոր Արևելքի ռազմա-քաղաքական լեգենդար դեմքերից մեկը, տարածաշրջանում իրանական  պլաների և ծրագրերի հիմնական կազմակերպիչն ու իրագործողը, Արևմուտքի, առաջին հերթին ԱՄՆ-ի հետ,  Թեհրանի հարաբերությունների առանցքային մոդերատորներից մեկը։
Ի՞ՆՉ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԽԱՌՆԱՐԱՆՈՒՄ
10.06.2017 \ 01:43 Reads: 2353
«Արաբական ՆԱՏՕ»-ի շրջանակներում Ադրբեջանը փորձելու է շահարկել մուսուլմանական երկրների, առաջին հերթին, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հնարավորությունները հակահայկական, հակաարցախյան գործունեություն ծավալելու համար։ Արաբական-մուսուլմանական  ֆորումներում Բաքուն ջանք չի խնայելու արցախյան հիմնահարցին կրոնական բնույթ հաղորդել։
ԽԵԼԱՄԻՏ, ԱՇԽՈՒՅԺ ԵՎ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԳԱՍԻՔԸ
22.01.2016 \ 10:44 Reads: 1804
Իրողություն, որը խոշոր տոկոսով արդյունավորվել է վերջին 2-3 տարիների իրանական դիվանագիտական համակարգի ու գերատեսչության խելամիտ, աշխույժ ու հետեւողական ջանքերի շնորհիվ:  Նախագահ Ռոհանիի՝ օրերս բարձրաձայնած միտքը այս առումով խիստ դիպուկ էր հնչում, երբ հայտարարում էր, թե. «Եթե պրն. Զարիֆը չլիներ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, ապա պատժամիջոցները չէին հաղթահարվի»:
ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԵՂԱՐԿՈՒՄԸ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ
21.01.2016 \ 23:47 Reads: 1598
Հարավային Կովկասի երկրներից հատկապես Հայաստանի համար Իրանի միջազգային մեկուսացման ավարտը հնարավորություն է տալիս ակտիվացնել տնտեսական և էներգետիկ համագործակցությունը Թեհրանի հետ: Հնարավորություն է բացվում նաև ակտիվացնել տուրիսատական հոսքերը Իրանից Հայաստան և հակառակը, ինչպես նաև միավորել երկու երկրների տուրիստական շուկաները:
ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
17.01.2016 \ 23:42 Reads: 1720
Եվ զարմանալի չէ Սաուդական Արաբիայի, Թուրքիայի, Իսրայելի եւ մյուս՝ մանր-մունր արբանյակների հակաիրան ջղաձիգ ու անթաքույց կեցվածքները՝ միջուկային հիմնախնդրի բարվոք լուծման հաշվին, քանզի քաջ գիտակցում են, որ տարածաշրջանի ավելի քան 30-ամյա վակուումը չարաշահելու իրենց ձախորդ միտումները հօդս են ցնդելու հզոր, խաղաղասեր և հատկապես հաղթական Իրանի  վերադարձով:
ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՃԳՆԱԺԱՄԸ (մաս 3-րդ)
11.02.2013 \ 16:04 Reads: 3904
Իրաքի ավիացիան չէր կարողանում կռվել կոալիցիոն ուժերի ավելի ժամանակակից տեղխնիկայի դեմ: Միայն առաջին օրը կոալիցիոն ուժերի 2000 ինքնաթիռների թռիչքի դեմ իրաքյան զորքերը կարողացան պատասխան տալ ընդամենը 100 ինքնաթիռներով: Միայն առաջին շաբաթվա ընթացքում Իրաքը կորցրել է 17 ինքնաթիռ՝ չվնասելով հակառակորդի ոչ մի ինքնաթռի: Դրանից հետո իրաքյան ինքնաթիռներն այլևս չթռչեցին: Իսկ կոալիցիայի ավիացիան սկսեց հարվածել ամրացված անգարների վրա, որտեղ գտնվում էին իրաքյան ինքնաթիռները: Մոտ 150 ինքնաթիռ օդաչուները ստիպված տեղափոխեցին Իրան: Իրաքի վերջին հույսը մնացել էին իր հրթիռները:
ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՃԳՆԱԺԱՄԸ (մաս 2-րդ)
04.02.2013 \ 15:58 Reads: 4076
Սադամ Հուսեյնը զորքեր կենտրոնացրեց Քուվեյթի սահմանների մոտ և այդ մասին առաջինը տեղեկացրեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին դրա մասին, ով հանդես էր եկել միջնորդ երկու պետությունների խնդիրը խաղաղ կարգավորելու համար:
ՓՈԹՈՐԻԿ ԱՆԱՊԱՏՈՒՄ. ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՃԳՆԱԺԱՄԸ 1990-1991ԹԹ.
28.01.2013 \ 16:00 Reads: 5041
1990-1991թթ. Պարսից ծոցի ճգնաժամի հիմքը դրվել էր դեռևս 20-րդ դարի սկզբին, երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո սկսվեց Օսմանյան կայսրության անկումը: Մերձավոր Արևելքի տարածաշրջանում այդ ժամանակ մեծ դեր ուներ Անգլիան և նա էլ տարածքային բաժանումներ կատարեց այդ հատվածներում: Անգլիան, հավատարիմ իր բաժանիր և տիրիր հին և բարի դիվանագիտությանը, ամեն ինչ արեց, որ այս տարածաշրջանում միշտ էլ հակամարտություններ լինեն:
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com