ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ (ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ)
ԼՅՈՒԴՄԻԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 
ԵՊՀ պրոֆեսոր, սոցիոլոգ 






Թուրքական հասարակության մեջ չճանաչված ցեղասպանությունը հող ստեղծեց սեփական ինքնության վերաիմաստավորման համար և կասկածանքի տակ դրեց հեռավոր 1915 թվին կատարվածը:

Կարելի է ենթադրել, որ շուտով հարց կծագի, թե այնուամենայնիվ ի՞նչ է կատարվել անցյալում: Իր ողբերգական մահով Հրանտ Դինքը օժանդակեց պատմական հիշողության կորստի հաղթահարմանը:

Թուրք հասարակությունը մեծ մասնակցություն ունեցավ Դինքի թաղման արարողության ժամանակ և հայտարարեց, որ Դինքին կհաջորդեն թուրքերի նոր սերունդներ, որոնց պետք կլինի պատմական ճշմարտության իմացությունը:

Ցեղասպանության ճանաչման գործընթացի և սեփական ներքին փոփոխությունների ճնշման ներքո թուրք հասարակությունը անցել է իր ճանապարհաբաժինը, նա հաղթահարել է կասկածանքների փուլը և ցանկանում է իմանալ ճշմարտությունը ցեղասպանության մասին:

Բայց թուրք հասարականությունը շարժվում է իր հետագծով, իսկ թուրքական իշխանությունները մեկ այլ: Իշխանությունները ցեղասպանության ճանաչման հարցում չեմ շտապում: Երկյուղելով ինքնության ճանաչման խորացող ճգնաժամից՝ նրանք համարում են, որ Թուրքիան այսօր պատրաստ չէ պատմական ճշմարտությունն ընդունելու և բարոյական գնահատական տալու տոտալիտար կայսրության կողմից կատարված հանցագործության համար:

Թուրքական իշխանությունները չեն շտապում, քանի որ նրանց ժամանակ է պետք` գտնելու համար այնպիսի եղանակներ, որոնց միջոցով նրանք կկարողանան սեփական ժողովրդին հոգեբանորեն նախապատրաստել "մեծ” կայսրության կերպարի և նրա սահմռկեցուցիչ գործողությունների անհամատեղելիությունը:

Թուրքիայի իշխանություններին ժամանակ է պետք, որպեսզի նոր առասպելներ կառուցեն տապալված հների փոխարեն: Ժամանակ շահելու նպատակով Թուրքիան հետաձգում է ցեղասպանության ճանաչումը և նոր փուլ է բացում ժխտման գործընթացում:

Իրոք, ցեղասպանության ժխտման ոլորտում տեղի ունեցող դեպքերի հետազոտությունը ցույց է տալիս, որ Թուրքիան մտել է նոր` ժխտման երրորդ փուլը, որտեղ հիմնական զենք պետք է ծառայի փաստերի և թվերի մանիպուլյացան:

Հասարակագիտության տեսակետից դա այդպես է: Թուրքիան հաղթահարել է պատմական հիշողության կորստի և ցեղասպանության փաստի կտրականապես մերժման շրջանը: Իսկ դրանից հետո պետք է սկսվեր հանցագործության էության ժխտման փուլը: Այլ կերպ ասած` սոցիոլոգիայի կանոնների համաձայն, հանցագործության ժխտման մերկ փաստերին պետք է փոխարինելու գար նրա էության ժխտման փուլը: 

Նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ Թուրքիան այդ փուլում ոչ թե կառարկի հանցագործության կատարման, այլ այն ցեղասպանություն որակելու փաստի դեմ: 

Հետևելով այդ տրամաբանությանը` մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ մերժման այդ փուլում Թուրքիան նույնիսկ կարող է ընդունել, որ այն խռովահույզ պատերազմական տարիներին երկրում իրոք սպանել են մարդկանց, այսինքն ինչ-որ մի բան կատարվել է, բայց դա ցեղասպանություն չէր:

Այդ վարկածի ապացույցին պետք չեղավ երկար սպասել. «Մենք պետք է հասկանանք հայերի հետ կատարվածի զգայական տեսակետը, վերջերս հայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, բայց նրանք ևս պետք է հարգեն մեր անցյալը: Օսմանյան կայսրությունը ծնկի էր եկել, բոլոր ռազմաճակատներում տեղի էին ունենում ցավագին իրադարձություններ: Դա վերաբերում է ոչ միայն հայերին, այլ նաև մյուս էթնիկ փոքրամասնություններին»:

Կարծում եմ այդ խոսքերն արտասանվել են 1915 թվի հանցագործության ցեղասպանական էությունը կասկածի տակ դնելու նպատակով, և այն ներկայացնելով որպես պատերազմական ժամանակին բնորոշ մի սովորական երևույթ: Հենց նրա համար, որպեսզի թույլ չտրվի 1915 թ. դեպքերը որակել որպես ցեղասպանություն, Թուրքիան որպես դատավոր դիմում է պատմաբանների օգնությանը:

Բայց ինչպես նշում է Պիտիրիմ Սորոկինը իր 
«Հեղափոխությունների սոցիոլոգիա» գրքում, «Պատմության լավագույն դատավորներն ու դիտորդները ոչ թե հետնորդներն են, այլ ժամանակակից մարդիկ», իսկ ողբերգության ժամանակակիցների`այսինքն նրա զոհերի և ականատեսների վկայությունները լրիվ բավարար են, որպեսզի «Ցեղասպանություն կատարած հանցագործության կանխման և նրա պատժման Կոնվենցիայի» համաձայն՝ 1915 թվականի դեպքերը որակել որպես ցեղասպանություն և նրան տալ համապատասխան իրավական գնահատական: 

Հետևաբար, եթե Թուրքիան իրոք ուզում է «պաշտպանել իր երկրում ապրող ներկա սերնդի` առանց մեղքի ապրելու իրավունքը և իր վրա չվերցնելու մինչև իրենց և ոչ իրենց կողմից կատարված հանցանքը», ապա պետք է դիմի ոչ թե պատմաբաններին, այլ միջազգային իրավունքի դատարան:

Բայց հիմա Թուրքիան դա չի անում այն հույսով, որ շուտով կլրանա դեպքերի 100 տարին, կհեռանան այն մարդկանց սերունդները, որոնք տարել են ցաղասպանության ողբերգությունը և ցավը կմեղմանա: Սակայն այդ հույսերն ապարդյուն են, հայերի հաջորդ սերունդները չեն մոռանա իրենց պապերի և հայրերի տառապանքները, իսկ ցեղասպանության ճանաչման ժամանակը երբեք չի սպառվի, քանի որ «Ցեղասպանություն կատարած հանցագործության կանխման և նրա պատժման Կոնվենցիան» նման հանցագործությունների համար վաղեմության ժամկետ չի ճանաչում:

ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ
2857 reads | 01.11.2013
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com