ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ (ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ)
![]() ԵՊՀ պրոֆեսոր, սոցիոլոգ Հայաստանի հետ հարաբերություններում կայսերական անցյալի քաղաքական տեխնոլոգիաներին հետևելը ձեռք է բերում ավելի տեսանելի ուրվագծեր: "Ուժի իրավունքն” այստեղ ձեռք է բերում հատուկ նշանակություն, որն արտահայտվում է ինչպես անկողմնակալ, այնպես էլ կողմնակալ պատկերով: Նշեմ, որ ժամանակակից միջազգային հարաբերությունների էթիկան բռնություն է համարում "ոչ միայն այն հանցագործությունները, որոնք բերում են` կյանքի, գույքի և իրավունքների զրկման, առողջությանը հասցրած վնասի, այլ նաև այն գործողությունները, որոնք բերում են ինքնության քայքայմանը և խախտմանը”: Հետևաբար, ելնելով ժամանակակից բարոյականության սկզբունքներից, ուժային ճնշում պետք է ճանաչել Թուրքիայի այն գործողությունները, որոնց նպատակն է սահմանները փակելով թուլացնել մեր պետությունը, և նաև մեր փոխհարաբերությունները ուրիշ երկրների և սփյուռքի հետ: Ուժային ճնշման այդ բոլոր տարատեսակները գործնականում բռնություն են մեր ինքնության նկատմամբ: Կասկած չկա, որ Հայաստանի թուլությունը էական դեր է խաղում այն բանում, որ Թուրքիան մեր նկատմամբ ընտրել է վարքագծի այդ ձևաչափը, իսկ նրա կողմից մեր ինքնության նկատմամբ բացահայտ ուժային ճնշումը նման է զոհի հնազանդեցմանը և զուգորդվում է հեռավոր 1915 թվի ցրտաշունչ ձմռան կանչի հետ: ![]() Կյանքը ցույց տվեց, որ ցեղասպանության ճանաչման գործընթացի ետ շուռ տալու փորձերը անպտուղ են: Այդ ճնշումներն էլ ավելի ամրապնդեցին ճանաչման դիրքերը և զայրացրին արգենտինյան հասարակությանը: Կարելի է հավաստել, որ ընդհանուր առմամբ աշխարհին հիշողության կորստի մատնելու Թուրքիայի ջանքերը չեն հասնում իրենց նպատակին: Այդ ջանքերը և ժխտման ընթացքը առանց հետևանք չեն մնում նաև թուրք հասարակության համար: Նրանք, ըստ էության, քայքայել են թուրքական հասարակարգի միասնականությունը և ձևավորել են ինքնությունը ճանաչելու ճգնաժամ: Այդ ճգնաժամի մասին են վկայում հենց թուրքերի կողմից կատարված ինքնությունը հաստատող հասարագիտական հետազոտությունների արդյունքները: Հետազոտությունների տվյալների համաձայն այդ երկրի բնակչության մոտ կեսը առ այսօր իրեն չի նույնականացնում թուրք ազգի հետ: Այդ փաստը վկայում է այն մասին, որ Թուրքիայում տեղի է ունենում սեփական ինքնության վերաիմաստավորում: ![]() Այդ գործընթացի սկիզբը դրեցին մտավորականները, որոնք դիմեցին պատմության էջերին`հասկանալու համար այդ ողբերգական ժամանակաշրջանի տրամաբանությունը: Սակայն այդ էլիտային գործընթացը չմնաց վերևներում և իր արձագանքը գտավ նաև թուրք հասարակության ավելի ցածր շերտերում, որտեղ «հայտնաբերվեցին» ցեղասպանության զոհերի ծպտյալ ժառանգները: Հասարակ թուրքերը անսպասելիորեն հայտնաբերեցին, որ իրենց տատիկները, որոշ դեպքերում նաև մայրերը և մյուս հարազատ բարեկամները փութաջանորեն թաքնված այլ հավատի և ազգության մեջ են եղել (Ինքնության ճգնաժամի վկայությունների համապատկերում ուշագրավ են այն «մեղադրանքները», որոնք ներկայացվում են այս կամ այն հայտնի քաղաքական և հասարակական գործիչներին առ այն, որ նրանց մայրերը հայուհիներ են): Թուրք հասարակության մեջ ինքնության վերաիմաստավորման ընթացքն ավելի է ուժգնանում, որն իր մեջ միավորում է իսլամ ընդունած հայերի ժառանգներին: Նրանք դատարաններին են դիմում իրենց նախկին անունները և դավանանքը վերադարձնելու պահանջով: ![]() | |
ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ | |
1730 reads | 25.10.2013
| |