ՕՍՄԱՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (մաս երրորդ)
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ
Թուրքագետ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն





Օսմանյան բեյերին և հետագայում՝ սուլթաններին հաջողվեց յուրյուկների ու թաթարների խոշոր զանգվածների առկայությունը օգտագործել, ինչպես նշում է
մեկ այլ թուրք պատմաբան, եպետության համար ամենաբարենպաստ ձևով»: Այդ եբարենպաստ» ձևերից էին նրանց օգտագործումը նվաճված հողերի գաղութացման համար, ինչպես նաև, որպես հիմնական զինուժ: Յուրյուկների և թաթարների մի մասին նվաճված տարածքներից հատկացվում էին ոչ մեծ հողակտորներ (չիֆթլիք ), նրանց վրա պարտավորություն էր դրվում մշակել այն և անհրաժեշտության դեպքում մասնակցել զինված գործողություններին յայաների ու մյուսելլեմների նորաստեղծ ջոկատներում, դրա փոխարեն նրանք ազատվում էին հարկերի վճարումից, իսկ ռազմական գործողություններին մասնակցելու ընթացքում՝ ստանում էին ռոճիկ: Այդ ստորաբաժանումները ստեղծվեցին համաձայն նախապես պատրաստված ծրագրի, որի հեղինակն էր ուլեմաների դասի ներկայացուցիչ Ջենդերելի Քարա Հալիլը, որը կապված էր ախիների եղբայրության հետ: 

Պատահական չէր նաև այն հանգամանքը, որ յայաները ու մյուսելլեմները ստացան հատուկ համազգեստ, որը կրկնօրինակում էր ախիների հագուստը: Այդ համազգեստը, գրում էր մեկ այլ ուլեմա` Հոջա Սադեդդինը, որը վկայում էր նրանց արտոնյալ դիրքի մասին: Վերը նշված ստորաբաժանումների ստեղծումը օսմանյան պետության ձևավորման պատմության վաղ շրջանի կարևոր և բազմանշանակ իրադարձություններից էր: Այն բարձրացրեց բանակի մարտունակությունը, հնարավորություն տվեց ներգրավելու քոչ-վորների մի մասին պետական կառույցների մեջ, նպաստեց նրանց՝ նստակյաց կյանքի անցմանը: Այդպիսով սկիզբ է դրվում օսմանյան գյուղացիությանը:
Մահմեդականացման քողի ներքո՝ քրիստոնյաների ստրկացման և թուրքացման քաղաքականություն օսմանյան բեյերը սկսեցին իրականացնել արդեն 14-րդ դարից: Այս ոլորտում օսմանյանների վաչկատուն տոհմը իր գոյության հենց սկզբից հանդես բերեց բացառիկ մոլեռանդություն ու հետևողականություն: Նա օգտագործում էր ջիհադի հայեցակարգը տեղաբնիկ նստակյաց, հողագործությամբ զբաղվող, քրիստոնյա ազգաբնակչության վրա իր իշխանությունը հաստատելու և պահպանելու նպատակով: 

Մուրադ I սուլթանության շրջանում մտցվեց փենչիքի համակարգը, համաձայն որի` քրիստոնյա գերիների ընդհանուր թվաքանակի մեկ հինգերորդին 23 տարով ուղարկում էին փոքրասիական թյուրքական ցեղերի մոտ, որտեղ նրանց դավանափոխ էին անում, սովորեցնում թուրքերեն եվ օգտագործում էին ծանր ֆիզիկական աշխատանքների հա-մար: Դրանից հետո նրանք վերադարձվում էին սուլթանի արքունիք՝ համալրելով նրա անձնական ծառաների և նոր ստեղծված ենիչերիական զորքի կազմը : Փենչիքը համա-պատասխանում էր Ղուրանի պատգամին. «Եվ իմացեք, եթե դուք վերցրել եք ավար, ա-պա Ալլահինն է հինգերորդ մասը, և նրա կողմից ուղարկվածինը...»: 

Շարիաթի հարկային համակարգում նա մահմեդականներից պետության կողմից գանձվող ամենակար-ևոր հարկերից մեկն էր: Այն գանձվում էր նաև Փոքր Ասիայի այլ թյուրքական բեյութ-յուններում: Սակայն օսմանցիները հարմարեցրին այն ռազմական պահանջներին, ինչը նրանց տվեց հսկայական առավելություն մնացած բեյությունների նկատմամբ: 

Հետագայում, երբ պակասեց ռազմագերիների հոսքը, մոտավորապես 14րդ դարի կեսերից սկսվեց կիրարռվել դևշիրմեի (մանկահավաքի) համակարգը, որի իրականաց-ման ընթացքում ծնողներից խլում և ստրկացնում ու թուրքացնում էին օսմանյան իշխա-նության տակ գտնվող քրիստոնյաների արու զավակներին: Դևշիրմեն, ինչպես նշվել է մասնագետների կողմից, հակասում էր շարիաթին: Դիմելով Դեվշիրմեյին առաջին թուրք սուլթանները լուծում էին կարևորագույն խնդիր. ոչ միայն հզորացնել բանակը, այլ նաև պահպանել իրենց իշխանությունը քրիստոնյա բնակչության վրա: Նույն նպատա-կին էին ծառայում հենց իրենք՝ ենիչերիները, որոնք օգտագործվում էին նաև Բալկան-ների մահմեդականացման գործընթացում: Քրիստոնյաների բռնի մահմեդականացումը կազմում էր հպատակ ժողովուրդների նկատմամբ օսմանյան իշխանությունների կող-մից իրականացվող քաղաքականության բաղկացուցիչ մասը, որը իր վերջնական տես-քով հանդես եկավ ավելի ուշ, Կոնստանդնուպոլսի գրավումից հետո, երբ, ինչպես նշում էր ժամանակին օսմանյան Թուրքիայի լավ գիտակներից մեկը, այն վերաճեց «կազմակերպված մոլեռանդության» համակարգի: 

Ի տարբերություն ավելի ուշ շրջանի Օսմանյան կայսրության` բեյության բնակչության կազմը ավելի միատարր էր: Վերնախավը կազմում էին թյուրքական տարբեր ցեղերի ներկայացուցիչները՝ ղազիները, օսմանյան տոհմի և հոգևոր զանազան եղբայ-րությունների ու թարիքաթների անդամները: Նրանց ձեռքում էր կենտրոնանում ռազ-մավարի հինական մասը: Նրանք էին տիրապետում անըդհատ ընդլայնվող երկրի հիմ-նական հողային և մարդկային ռեսուրսներին՝ իքթաների միջոցով, նրանք էլ ձևավոր-վող պետության ռազմական ու հոգևոր ղեկավարներն էին: Կարելի է համաձայնվել Քյոփրյուլյուի հետ, երբ նա գրում է, որ 14րդ դարի բոլոր խոշոր պետական գործիչները թյուրքեր էին: Այդպես սկսեց ձևավորվել օսմանյան իշխող ռազմաֆեոդալական դասակարգը: Դավանափոխ քրիստոնյաների ներգրավումը իշխող դասակարգի մեջ 1314 դդ. կրում էր եզակի բնույթ: Այդ դասակարգի իշխանությունը հիմնվում էր զինված ուժի օգ-տագործման ամենադաժան ձևերի վրա: Որպես օժանդակ, սակայն կարևոր միջոց, հան-դես էր գալիս քրիստոնյաների բռնի մահմեդականացումը, որը հասել էր մեծ չափերի: Իրականությանը չի համապատասխանում նույն հեղինակի պնդումը այն մասին, որ այդ շրջանում մահմեդականուցումը կրում էր «սահմանափակ բնույթ և ընթանում էր դան-դաղ», քանի որ, ինչպես նշում է թուրք ճանաչված միջնադարագետներից Ի. Հ. Ուզուն-չարշըլըն, սովորաբար թուրքական նվաճումներից արդեն 10 15 տարի անց բալկանյան քաղաքները ստանում էին թուրքական տեսք: 

Քրիստոնյաների որոշակի քանակի պահ-պանումը պայմանավորված էր զուտ տնտեսական պատճառներով, քանի որ թյուրքական քոչվոր ու կիսաքոչվոր ցեղերը դեռևս չունեին տնտեսավարման անհրաժեշտ ունակություններ: 

Չիֆթչիները (չիֆթլիքների տերերը), որոնք, ինչպես նշել էինք վերեում, ներկայացնում էին զարգացման ավելի ցածր մակարդակի վրա գտնվող թյուրքական ցեղեր, կազ-մում էին միջանկյալ խավ: Հետագայում, երբ յայաների ու մյուսելլեմների ջոկատները կորցրեցին իրենց ռազմական նշանակությունը, նրանք զրկվեցին իրենց արտոնություն-ներից ու համալրեցին մահմեդական գյուղացիության շարքերը: Ստորին խավը կազ-մում էին կենդանի մնացած քրիստոնյաները: Նրանց թիվը այդ շրջանում համեմատա-բար մեծ չէր, քանի որ ռազմավարի մեծ չափերի և հասարակության ու պետության պարզունակ կառուցվածքի պայմաններում օսմանյան իշխող դասակարգը չուներ մեծ շահագրգռվածություն նրանց աշխատանքի արդյունքների մեջ: 

Այսպիսով` եզրակացնենք: Իրենց պատմության ամենավաղ շրջանից սկսած օսմանյան թուրքերը ընկալում էին իրենք իրենց որպես առաջամարտիկներ՝ քրիստոնյաների դեմ պայքարում: Այդ ստեղծում էր նրանց միջավայրում համապատասխան ավանդույթների և հաստատությունների առկայության պայմաններում հակաքրիստոնեական ռազմատենչ մոլեռանդության յուրահատուկ մթնոլորտ և թելադրում էր մեկ գերխնդիր՝ նվաճումներ ջիհադի քողի ներքո: 1314դդ. օսմանյան պետությանը բնորոշ էին համեմա-տաբար միատարր բնույթը, կրոնական մոլեռանդությունը ու գերռազմականացումը: Նրա գոյությունը հիմնականում ապահովվում էր զինված թալանի միջոցով, իսկ պետա-կան գաղափարախոսությունը՝ արտաքին ու ներքին ջիհադի կոնցեպցիան էր: Այն, ըստ էության, ինչպես և Փոքր Ասիայի արևմուտքում առաջացած այլ թյուրքական բեյություն-ները, «ղազիների պետություն» էր: Սակայն նա միակ «ղազիների բեյությունն» էր, որը վերաճեց կայսրության: Այդ կայսրությունը դարերի ընթացքում ենթարկվեց բազմաթիվ ձևափոխումների, սակայն պահպանեց այն մոլեռանդ ու ռազմատենչ էությունը, որն ի հայտ էր եկել դեռևս նրա ծագումնաբանության ժամանակաշրջանում:

ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ
2089 reads | 14.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com