ԳԱՆԳՍՏԵՐ ԷՐԴՈՂԱՆԻ ԵՎ ԱՇԿԵՐՏ ԻԼՀԱՄԻ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ
12.06.2020 \ 16:46
Reads: 11644
Թուրք-ադրբեջանական ռազմա-քաղաքական կենակցությունը սկիզբ առավ անցյալ դարի սկզբներին, երբ Թուրքիայի ձեռամբ լույս աշխարհ եկած Ադրբեջանական հանրապետությունը 1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում Օսմանյան պետության հետ կնքեց առաջին միջպետական փաստաթուղթը։ Հարյուր տարի է անցել «եղբայության» մեկնարկից, սակայն ոչինչ չի փոխվել Աթաթյուրքի և Նարիմանովի հետնորդների ուղեղներում։ 1918 թվականին հայերի դեմ նյութած դավադիր պլանները նույնությամբ վերարտադրված են 2010 թվականին ստորագրված թուրք-ադրբեջանական պայմանագրում։
ՆԱԽԻՋևԱՆՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ ԸՆԹԱՑՈՂ ՌԱԶՄԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
26.03.2018 \ 00:09
Reads: 3408
Նեոօսմանիզմի և պանթյուրքիզմի տեսության վրա զարգացող Թուրքիայի արդի արտաքին քաղաքականությունը` հավելյալ Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումներին, ռեալ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի անվտանգության և պետությունների տարածքային ամբողջականության համար։ Թուրք-ադրբեջանական միլիտարիստական քաղաքականությունը ներառում է Նախիջևանը, ինչը չի կարող լրջորեն չմտահոգել Հայաստանի իշխանություններին ու հասարակությանը, և ոչ միայն։
«ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ»-ԻՑ ԿԱԽՎԱԾ
26.01.2018 \ 16:00
Reads: 1843
Սիրիայի Աֆրին քաղաքում «Ձիթապտղի ճյուղ» անվանումը կրող ռազմական գործողությունները շարունակվում են՝ կանխատեսելով տհաճ հետևանքներ։ Այս վայրում նախկինում էլ իրավիճակը լարված էր, բայց այժմ այն թևակոխել է ավելի «թեժ փուլ», և իհարկե, այն, ինչ հիմա տեղի է ունենում, բարդացնում է իրավիճակը ինչպես Սիրիայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում։ Միևնույն ժամանակ մենք պետք է խոստովանենք, որ ներկայիս ռազմական գործողություններում առկա դերակատարներից յուրաքանչյուրը իր խաղն է «բեմադրում»։
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԻ ՀԱՅՑԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ, ԵՎ ԱՅԴ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼ
25.10.2017 \ 00:26
Reads: 1953
2017 թ. հոկտեմբերի 19-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդես գալով Բրյուսելում, Եվրոպական խորհրդարանում ընթացող Հայ դատի համագումարում, քննադատեց ՄԻԵԴ-ի դատավորին, որը մերժել էր Հայոց եկեղեցու դատական հայցը, այն համարելով անընդունելի: Մինչև այս հայտարարությունը, դատական գործի կարգավիճակի վերաբերյալ ոչ մի լուր չկար: Ես դիմեցի Ստրասբուրգում ՄԻԵԴ-ի նստավայր, հետաքրքրվելով Հայոց եկեղեցու հայցով և տեղեկացա, որ իրոք անհատ դատավորն իրավունք ունի մերժել ցանկացած հայց, որը տվյալ դեպքում նախապես չի ներկայացվել Թուրքիայի ստորին ատյանի դատարան՝ իրավական պաշտպանության տեղական բոլոր միջոցները սպառելու համար, և որ մերժման նամակը ուղարկվել էր Կաթողիկոսարան դեռևս 2017 թ. մարտին: Ամենացավալին՝ ՄԻԵԴ-ից ինձ հայտնեցին, որ դատավորի որոշումը չի կարող բողոքարկվել:
ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ` ԱՐՄԵՆՈՑԻԴԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՃԻՇՏ ՈՒՂԻ
03.05.2017 \ 23:53
Reads: 6678
Հայերիս համար կարևոր է վերանայել XX դարասկզբի ողբերգությունը, աստիճանաբար ազատվել ցեղասպանություն վերապրած ժողովրդի ազգային թերարժեքության բարդույթից, դառնալ պահանջներ նարկայացնող ազգ, վճռականորեն և հետևողականորեն պահանջել պատմական արդարության վերականգնում և ոճրագործների արդարացի պատժում: Իհարկե, դրա համար հարկավոր է հայեցակարգային մոտեցում խնդրին, այլ ոչ թե հույս լսել պետության ղեկավարների շուրթերից համապատասխան բառեր:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ
12.06.2016 \ 22:46
Reads: 2450
Հայաստանից արձագանքներ կան Թուրքիայի հայերի պատրիարքի փոխանորդ Աթեշյանին, որը Էրդողանին ուղղված իր նամակում գրել էր, որ «վշտով» է ընդունել Գերմանիայի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը: «Թարաֆ» թերթին տված հարցազրույցում Հայաստանի անկախ պատգամավոր Արագած Ախոյանն ասել է. «Պետության կողմը բռնելով՝ Աթեշյանն ուզում է երկարաձգել իր պաշտոնավարումը»:
ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԳՌՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
25.02.2016 \ 23:44
Reads: 2423
Հիմնական վտանգը, Արման Նավասարդյանի կարծիքով, կսպառնա Ռուսաստանին: Թուրքիան չի հանգստանա և չի համակերպվի նորօսմանական պլանի ձախողման հետ, ուստի սիրիական տարածքներ մտնելու և քրդերին ոչնչացնելու ծրագրերը կիրագործի ահաբեկիչների միջոցով:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԴԻՊԱՇԱՐ
25.01.2016 \ 08:54
Reads: 2518
.... Որտեղից որտեղ, բայց Բայդենի այդ հայտարարություններից հետո էր, որ նախագահ Էրդողանը հայտարարեց.- «Ջո Բայդենի հետ քննարկելու ենք Սիրիայի հյուսիսում Ռուսաստանի կողմից նոր ռազմաբազա հիմնելու անթույլատրելիության մասին...: - Մենք թույլ չենք տա, որպեսզի Իրաքից մինչեւ Միջերկրական ծով ձգվող Թուրքիայի սահմանին նման ռազմաբազա հիմնվի,- հոխորտացել է Էրդողանը:
ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՄԻՆՉԴԵՌ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՐԿԻՐՆ ԷՐ, ՈՐ ՃԱՆԱՉԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 1918-ԻՆ
20.01.2016 \ 11:30
Reads: 2149
Այնուհետև ելույթ ունեցավ քրդամետ ընդդիմադիր կուսակցությունը (HDP) ներկայացնող Կարո Փայլանը, որը նույնպես խոսեց Հայոց ցեղասպանության մասին. «Հարյուր տարի առաջ պետական որոշմամբ հայ ժողովուրդն արմատախիլ արվեց և բնաջնջվեց: Իմ ընտանիքը՝ պապս և նրա ընտանիքը, նույնպես տուժեց այս իրադարձություններից: Իմ պապը որբացավ՝ կորցնելով ծնողներին: Ես որբերի և սրի մնացորդների սերնդից եմ և ապրում եմ այս երկրում: Իմ ցեղը ջարդվել է»:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԴԵՐ, ՈՐՆ ԱՍՈՑԱՑՎՈՒՄ Է ՖՅՈՒՐԵՐԻ ՀԵՏ
22.12.2015 \ 10:10
Reads: 2722
Էրդողանն այսօր ասոցացվում է Հիտլերի կերպարի հետ` Երկրորդ աշխարհամարտի նախաշեմին: Նույն` ոչ համակարգված, պարանոյիկ գործելակերպը, նույն դիմախաղը, ձայնի նույն տոնայնությունը: Պատմությունը ցուցանում է. եթե երկրի ղեկը նման մոլագարի ձեռքում է, կնշանակի քաղաքակիրթ աշխարհը վտանգված է: Թերթեք ֆյուրերի ‹‹Mein Kampf››-ը ‹‹Իմ պայքարը››`կհամոզվեք:
ՄԻԵԴ-Ի ՎՃԻՌԻ ԴԵՄ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՔԱՅԼ Է ԱՆՈՒՄ ԹՈՒՐՔ ՀԱՅՏՆԻ ԵՐԳՉՈՒՀԻՆ
21.10.2015 \ 13:09
Reads: 2419
Թուրք հայտնի երգչուհի Լեման Շտեհնը հանդես է գալիս եվրոպական լավագույն բեմերում, նույնիսկ հասցրել է ընդգրկվել օպերային երգերի հայտնի կատարողների շարքում: Օրերս Երևան ժամանել է դասական համերգ տալու համար, հետո խոստովանում է՝ դժվար էր իր մեջ ուժ գտել ու մեզ հետ բարձրացել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ առերեսվելու իր պետության կատարած հանցանքներին:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
03.06.2015 \ 10:35
Reads: 3473
1980 թվականին թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո արգելվեցին մի շարք քաղաքական կուսակցությունների՝ այդ թվում ազգայնական կուսակցության գործունեությունը և նրա անդամները մտան այլ իսլամիստական գաղափարական կուսակցությունների մեջ: Սակայն 1993 թվականին Ազգայնական կուսակցությունը վերաբացվեց և շարունակեց գործել հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի գլխավորությամբ:
ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ (ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ)
Պետական կառավարման համակարգում հայերին վստահված պաշտոններն են եղել՝ պալատի արտասահմանյան բաժնի տնօրեն, Կառավարության առաջին կարգի պաշտոնյա, Կառավարության առաջին թարգման, ամենատարբեր բնագավառի ու վարչությունների պատասխանատուներ:
05.03.2014 \ 14:11
Reads: 2377

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ (ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ)
Աշխարհն այլևս պատճառ չունի անվերջ սպասելու ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի պատրաստակամությանը: Աշխարհում առկա են բոլոր պայմանները, որպեսզի հայկական ցեղասպանությունը իրականություն դառնա:
08.11.2013 \ 14:40
Reads: 1921

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ (ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ)
Թուրքական հասարակության մեջ չճանաչված ցեղասպանությունը հող ստեղծեց սեփական ինքնության վերաիմաստավորման համար և կասկածանքի տակ դրեց հեռավոր 1915 թվին կատարվածը:
01.11.2013 \ 14:54
Reads: 2819

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ (ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ)
Թուրք հասարակության մեջ ինքնության վերաիմաստավորման ընթացքն ավելի է ուժգնանում, որն իր մեջ միավորում է իսլամ ընդունած հայերի ժառանգներին:
25.10.2013 \ 00:48
Reads: 1697

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)
Այսպիսով, ռազմական դատարանը թարմ հետքերով ճանաչեց հանցագործությունը և դրա կազմակերպման համար դատապարտեց այն ժամանակվա Թուրքիայի կուսակցության և կառավարության ղեկավարներին:
18.10.2013 \ 01:28
Reads: 1841

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
1915 թվականի այդ ցրտաշունչ գարնանը ձյունածածկ Անատոլիայում մահաբեր մրրիկը հարազատ հողից սրբեց-տարավ հայկական օջախները: Բայց ոչ բնությունը, այլ իշխանությունն էր բորբոքում կրակը` տարածքը մաքրելով ապագա թուրքական ազգայնական պետության համար:
04.10.2013 \ 01:41
Reads: 4206

ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1890 ԹԹ. ԿԵՍԵՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
Կարելի եզրակացնել, որ հայոց ցեղասպանության համիդյան ծրագրի հիմնական բաղադրիչները պատրաստ էին արդեն 1890-ական թթ. սկզբներից: Այն սկսեց իրականացվել հայոց ազատագրական շարժման կարևոր կենտրոններից մեկում` Սասունում 1892 թվականից: Երկու տարի անց, 1894 թվականին կայսրության բանտերը արդեն լցված էին հայերով: Արյունալի զանգվածային կոտորածները դեռ առջևում էին:
02.05.2013 \ 00:16
Reads: 3697

ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1890 ԹԹ. ԿԵՍԵՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
Աբդուլ Համիդի կողմից ստեղծված կառավարման համակարգը հիշեցնում էր բուրգ, որի գաաթում գտնվում էր սուլթանական պալատը` Յըլդըզ քյոշքը: Անծայրածիր կայսրության արտաքին և ներքին քաղաքականությունը մշակվում էր հենց այստեղ, իսկ կառավարությունը պարզ կատարողի դերում էր: Օսմանյան արխիվների վավերագրերը վկայում են, որ Աբդուլ Համիդը հեռագրական կապի միջոցով անձամբ ղեկավարում էր նաև տեղական իշխանությունների գործունեությունը, տալով նրանց համապասխան կարգադրություններ հայերի նկատմամբ վարվող քաղաքականության վերաբերյալ, այդպիսով շրջանցելով կառավարությանը:
20.03.2013 \ 23:17
Reads: 2862

ՕՍՄԱՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (մաս երրորդ)
Իրենց պատմության ամենավաղ շրջանից սկսած օսմանյան թուրքերը ընկալում էին իրենք իրենց որպես առաջամարտիկներ՝ քրիստոնյաների դեմ պայքարում: Այդ ստեղծում էր նրանց միջավայրում համապատասխան ավանդույթների և հաստատությունների առկայության պայմաններում հակաքրիստոնեական ռազմատենչ մոլեռանդության յուրահատուկ մթնոլորտ և թելադրում էր մեկ գերխնդիր՝ նվաճումներ ջիհադի քողի ներքո:
14.03.2013 \ 23:08
Reads: 3254

ՕՍՄԱՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (մաս երկրորդ)
Ս. Շոուի բնորոշմամբ` այդ վաչկատուն ցեղը չուներ արմատներ և պատրաստ էր իր ծառայությունները առաջարկել այն տիրոջը, որից ակնկալում էր ավելի մեծ շահ: Այն քոչել էր Միջին Ասիայից եւ Իկոնիայի սելջուկյան սուլթանների կողմից նրանց մի մասի առաջնորդ Էրթողրուլը, Օսմանի հայրը, որպես ուչբեյություն ստացել էր քրիստոնյաներով բնակեցված տարածք Փոքր Ասիայի հյուսիս արևմուտքում:
23.02.2013 \ 16:08
Reads: 3077

ՕՍՄԱՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Փոլ Վիթեքի տեսությունն ունի նաև իր կողմնակիցները մեր օրերի օսմանագետների շրջանում: Նրանցից կարելի է նշել Մեթին Հեփերի տեսակետը, որ գտնում է, որ այն հանգամանքը, որ օսմանայն պետությունը առաջացավ որպես ՙղազիների պետութ-յուն՚, հանգեցրեց նրան, որ բանակը ՙբանալի՚ դերակատարում ստացավ:
12.02.2013 \ 16:04
Reads: 3295
