ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼ-ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹ
«Չէք մահանայ, որովհետև Աստուած գիտի,
որ այն օրը, երբ դրանից ուտեք, կը բացուեն
ձեր աչքերը, և դուք կը լինեք աստուածների
նման` կիմանաք բարին ու չարը»:
Աստվածաշունչ, Գիրք Ծննդոց

Իրականի ու անիրականի սահմանագծումը թվագրվում է այնքան, որքան մարդկության պատմության զարգացման ողջ ժամանակաշրջանը: Տիեզերքի, աշխարհի և բնության մասին մարդու առաջնային պարզագույն և մի‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆոլոգիական պատկերացումները դարեր շարունակ քողարկել են օբյեկտիվ իրականության համըմբռնելի պատկերը և խոչընդոտել գիտական մտահայեցողության ձևավորմանը: Այդ խոչընդոտները եղել են ինչպես բնածին, այնպես էլ արհեստածին, որոնք պայմանավորված են մարդկության` որպես սոցիումի ձևավորման և կայացման կարևորագույն գործոններով` շփմամբ, հաղորդակցմամբ և դրանց ուղեկցող օժանդակ միջոցներով. խոսքի ծագմամբ` որպես համամարդկային փորձի փոխանցման անհրաժեշտություն և հաղորդակցման նախասկզբնական ձևերով` պատկերագրությամբ (պիկտոգրա‎‎‎‎‎ֆիա), գաղափարագրությամբ (իդեոգրաֆիա), հնչյունագրությամբ (ֆոնոգրաֆիա), բառագրությամբ (լոգոգրաֆիա): Քարոզչությունը` կամ պրոպագանդան որպես սոցիալ-պատմական երևույթ ծնունդ է առել վերոհիշյալ դասակարգումների պայմանական ներգործությամբ:

Մի շարք տեսաբաններ գտնում են, որ քարոզչության առաջին սաղմերն ի հայտ են եկել աստվածաշնչյան պատմություններում: Դրանցից մեկում հիշատակվում է (Հին Կտակարան, Դատավորներ 7), որ Աստված կոչում է Գեդեոնին փրկելու Իսրայելը: Վերջինս հակառակորդի դեմ կիրառում է ապակողմնորոշելու միջոցներ, որի հետևանքով թշնամու բանակը խուճապի է մատնվում և մադիամացիները դիմում են փախուստի:

Հույն փիլիսոփաներ Արիստոտելի «Հռետորություն» և Պլատոնի «Պետություն» աշխատությունները վկայում են, որ Հին Հունաստանի դասական մշակույթի շրջանում (մ.թ.ա. 5-4-րդ դարեր) հասարակական կարծիքը ենթարկվում էր վերահսկողության պոլիսային կյանքի միասնականության և ստրկատիրական-դեմոկրատական հասարակարգի գաղափարական հիմքերը չխարխլելու համար: Այս ժամանակաշրջանում խոսքը դառնում է համոզելու և քարոզելու արվեստ` հռետորություն:

Չարաշահելով դիցարանի և կրոնի նկատմամբ մարդկանց կույր հավատը՝ տարբեր ժամանակներում (ընդ որում նաև այսօր) քրմերը և հոգևոր առաջնորդները, կիրառելով քարոզչության տարբեր մեթոդներ, ձեռք են բերել ահռելի իշխանություն հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ( քաղաքական, տնտեսական, մշակութային, սոցիալ-կենցաղային և այլն): Հատկապես երկու համաշխարհային կրոնների` քրիստոնեական և իսլամական դոգմատիկների ծայրահեղականությամբ են պայմանավորված պատմա-քաղաքական մի շարք իրողություններ:Բավական է նշել 10-11-րդ դարերի խաչակրաց արշավանքները: Ֆեոդալ ասպետները ոչ մի էական պատճառ չունեին արշավել դեպի հեռավոր արևելք, բացառությամբ այն բարիքների (մեղքերի թողություն, հավիտենական կյանք դրախտում, Արևելքի գանձերը և այլն) ակնկալության, որ 1095թ.-ին Կլերմոնի տաճարում խոստացել էր նրանց Հռոմի ՈՒրբանոս 2-րդ պապը և նրա նախորդները` «Ովքեր այստեղ թշվառ են ու աղքատ, այնտեղ կլինեն ուրախ և հարուստ»: Նույն երևույթը կարելի է վերագրել նաև իսլամական սուրբ պատերազմին` ջիհադին:

13-14-րդ դարերում կղերական քարոզչությունն ուժգնացավ: Կաթոլիկ եկեղեցու հատուկ վերահսկիչ օրգանը` Ինկվիզիցիան սաստկացրեց հետապնդումները «այլախոհների» դեմ, հաստատեց «արգելված գրքերի ինդեքսը», որի համաձայն գրաքննության էին ենթարկվում բոլոր այն հրատարակչական միջոցները, որոնք հակասում էին կղերական դոգմաներին և սպառնում եկեղեցու իշխանական նկրտումներին:

«Կեղծ հաղորդագրությունը, որին երեք օր հավատում են, շատ օգտակար կարող է լինել պետության համար»
: Եկատերինա Մեդիչիի (‎‎‎‎‎‎Ֆրանսիայի թագուհի, Հենրիխ 2-րդի կինը) համարձակ ակնարկը կանացի շաղակրատանք չի, այլ անպատկառ խոստովանություն:

17-18-րդ դարերի քաղաքագիտության տեսաբանները բազմիցս անդրադարձել են քարոզչությանը որպես քաղաքական գործունեության օժանդակ գործառույթ: Շառլ Լուի Մոնտեսքյոն որպես ներքաղաքական քարոզչության ժանրեր մատնանշում էր քաղաքական-փիլիսոփայական երկերը և զրույցները: Հատկանշական են ֆրանսիացի լուսավորիչ Վոլտերի հակակղերական ստեղծագործությունները, որոնք տարածվում էին Մադրիդից մինչև Պետերբուրգ: Վոլտերի, ինչպես նաև Ժան Ժակ Ռուսոյի առաջադիմական հայացքները բեղմնավորեցին Ֆրանսիական մեծ հեղափոխությունը:

Տպագրության գյուտի (Յոհան Գուտենբերգ 1650թ.), հոգու և կեցության դրական վերափոխումների անհրաժեշտության ժամանակի հրամայականով ընդլայնվում են քարոզչության տարածական և ձևաչափային հնարավորությունները: Վերջինիս որդեգրում է մամուլը:

«Դուք ինձ տեսնում եք որպես Ֆրանսիայի տեր, բայց ես չէի համարձակվի երեք ամիս Ֆրանսիան ղեկավարել մամուլի ազատության պայմաններում»: Նրանք, ովքեր կարծում են, որ նապոլեոնյան բռնապետությունը գոյատևում էր միայն զենքի և սպառնալիքի ուժով` չեն սխալվում, բայց թերանում են: Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը (1769-1821), ով երեք թերթից ավելի էր վախենում, քան հարյուր հազար սվինից, վերահսկողություն էր սահմանել ոչ միայն տեղական, այլև գաղութային տարածքում հրատարակվող թերթերի («Գազետ դե Մադրիդ», «Գազետ դե Բեռլին», «Ժուռնալ դյու Կապիտոլ») վրա: Մամուլի` հասարակական կարծիքը կառավարելու հնարավորությունները գնահատելով համարժեք`խոհեմ կայսրը մշակում էր հատուկ մեթոդներ և ռազմավարություններ: Հենակետային պահանջներն էին լսարանի ընտրությունը, ասելիքի ճշտումը և նպատակը: Թերթերում անհետացան այն էջերը, որոնք անդրադառնում էին արտաքին և ներքին քաղաքականությանը: Արգելվեց խոսել հեղափոխության (1789թ.) և Բուրբոնների դինաստիայի մասին: Մասնավոր տպագիր միջոցների թիվը 73-ից դարձավ 13:

Մի առիթով ‎ֆրանսիական թերթերից մեկը հրատարակել էր տվյալներ նապոլեոնյան զորքի թվաքանակի մասին: Բոնապարտն արձագանքեց.«Եթե թերթը քառապատկեր թիվը, այդ դեպքում կարելի էր թույլ տալ»:

Անի Սամսոնյան
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
2155 reads | 26.02.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com