ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԼՈՄՈՆՈՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2018» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

Ո՞Վ Է ՀՈՐԻՆԵԼ ՀԱՅԻՆ… ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱ՞ՆԸ
Մեր օրերում հակահայկական ինֆոլոգեմի ակտիվ շարժը հայ-ադրբեջանական պատերազմը տեղափոխել է տեղեկատվական հարթակներ և ճնշում է գործադրում բոլոր հնարավոր մեխանիզմներով: Այս առումով ադրբեջանական կողմի առաջխաղացումները պայմանավորված են.
• տնտեսաքաղաքական գործոնով. նավթարդյունաբերության ոլորտում ներդրված կապիտալը նպաստում է Ադրբեջանի ձայնը լսելի դարձնել միջազգային կառույցներում և աշխարհաքաղաքական հիմնահարցերի շահարկումներում
• հակահայկական քարոզչությունն իրականացվում է պետական մակարդակով
• Ադրբեջանի Հանրապետության ՈՒԿ-երը (ուղեղային կենտրոններ) ինստիտուցիոնալ կառույցներ են, գործում են ցանցային սկզբունքով և փոխհամաձայնեցված
• ԱՀ-ի դիվանագիտական ներկայացուցչությունները արտերկրում զբաղվում են ակտիվ քարոզչական գործունեությամբ և աջակցում տեղի հասարակական կազմակերպություններին
• քարոզչական գործունեություն որդեգրել են ադրբեջանական բոլոր ԶԼՄ-երը, որոնք քանակական և որակական հատկանիշներով գերազանցում են ՀՀ-ի ԶԼՄ-երին և ինչպես հայտարարում է ԱՀ-ի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը՝« Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմին մասնակցում է յուրաքանչյուր ադրբեջանցի, անկախ դրանից, թե որ պետության քաղաքացի է նա, որովհետև մեզ համար դա ազգային գաղափար է, հայերի համար՝ գենետիկական անբարյացկամություն»:
ԱՀ-ի քարոզչական բազմագործառութային այս համակարգը միտված է ադրբեջանական հանրությանն ապացուցել, որ.

1.Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծում կստանա հօգուտ Ադրբեջանի և առաջադրում են տարածքային ամբողջականության իրավական երաշխիքը՝ հղում անելով պատմական վկայություններին առ այն, որ ներկայիս Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է: Հայերն այդ տարածք են տեղափոխվել 1828թ.-ից: Իսկ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի սիրտն է»:

2.Ադրբեջանական բանակի մարտունակությունը ավելի բարձր է, քան հայկական բանակինը: Ըստ ադրբեջանական վարկածի ՀՀ-ի սոցիալ-տնտեսական ճգնաժամը քայքայել է բանակը. զինվորները սոված են և շատացել է դասալքությունը: Սա ապացուցելու համար համացանցի YouTube և RuTube որոնողական կայքերում տեղադրվում են տեսանյութեր, որոնք վարկաբեկում են ՀՀ-ի և ԼՂՀ-ի բանակը: Տեսանյութերը պարունակում են մանրամասներ.

ա) սպաների կամայականությունների
բ) քաղցած, վատ հագնված և հիվանդ զինվորների
գ) բանտային ռեժիմի
դ) գողական խմբավորումների մասին:

«Նախկին հայ զինծառայողների պաշտպանության ադրբեջանական կոմիտեն» հայ զինվորներին գերի հանձնվելու դեպքում հնարավորություն է տալիս անարգել տեղափոխվել արտասահման. «Սա հնարավորություն է ձեզ համար: Օգտվեք դրանից այսօր, քանի դեռ պատերազմը չի սկսվել: Ոչ ոք ձեզ չի պարտադրում: Պարզապես ազատ ժամանակ մտածեք ձեր սեփական ապագայի ու ձեր երեխաների ապագայի մասին: Ուզում եք, որ նրանք զոհվեն հրթիռների պայթյուններից, թե՞ ապրեն հանգիստ Եվրոպայում»:

3.Հայաստանը կաղում է սոցիալապես և տնտեսապես, ինչի հետևանքով տուժում է ռազմարդյունաբերությունը: Բացի այդ «…մենք բարձրացնում ենք մեր քաղաքացիների կենսամակարդակը, իսկ Հայաստանից ամեն շաբաթ տասնյակ ընտանիքներ են հեռանում, որոնցից ոմանք նույնիսկ անցնում են ադրբեջանական կողմ»: Ադրբեջանին քաղաքակիրթ երկրների կենսամակարդակին հասնելու համար պահանջվում է քսան տարի, իսկ Հայաստանին առնվազն հիսուն տարի:
4. Հայերը քոչվոր-եկվորներ են. նրանց նախնիները «թրակա-փռյուգիական» գաղթականներ են և տարածքային պահանջատիրական իրավասություններ չունեն: «Մենք տեղեկատվական պատերազմ ենք վարում սեփական տարածքների ազատագրման համար»,-հայտարարում է Ադրբեջանը, քանզի նրանք սերում են Մարաստանի և Ատրպատականի իրանական ցեղերից և համարվում են Կուրի ձախ ափին բնակվող ալբանացիների հետևորդները: Հայերը գրավեցին Արցախը և բարբարոսաբար ոչնչացրին ալբանական պատմական հուշարձանները: Նույնիսկ հայերին անվանում են «հայ»՝ հայերենից փոխառելով ադրբեջաներենին՝ պատճառաբանելով, որ «էրմենները» կամ «արմենները» շատ հին ցեղ են և ոչ մի կապ չունեն հայերի հետ: Եվ ընդհանրապես «…հայությունը հակաերևույթ է, որը բախվելով երևույթի հետ հանգեցնում է փոխադարձ ոչնչացման: Հայության ճիշտը սուտն է, հումանիզմը՝ մարդատյացությունը, պաշտպանությունը՝ ագրեսիա,հերոսությունը՝ ավազակություն, տրամաբանությունը՝ անհեթեթություն»:
5.Խոջալուի, Սումգայիթի և Բաքվի կոտորածները ծրագրեցին և իրագործեցին հայերը. սա հակահայ քարոզչության առանցքն է և պատմական կեղծիքի գագաթնակետը: Ադրբեջանցիների կողմից իրականացրած բռնությունները պրոյեկտելով հայերին և որակելով ցեղասպանություն՝ պետական կառույցները փորձում են ձեռք բերել միջազգային հանրության ուշադրությունը: Ըստ իրենց ներկայացրած վիճակագրական տվյալների 1988թ.-ից մինչև 1991թ.-ը զոհվել է 490 և վիրավորվել 1350 հայ, ընդ որում նրանցից 119-ը զոհվել են Սումգայիթի և Բաքվի ջարդերում: Այդ ընթացքում զոհվել է 930 ադրբեջանցի, վիրավորվել՝ 23002: Թվերի ուռճացման սովորությունը ադրբեջանցիները դրսևորում են բազմիցս՝ առանց հստակ աղբյուրների:

Ադրբեջանում հունվարի 20-ը նշվում է որպես համազգային սգո օր, փետրվարի 26-ը՝ «Խոջալուի ցեղասպանության օր», իսկ մարտի 31-ը՝ «Ադրբեջանցիների ցեղասպանության օր»: Այնպես որ «…մի օր ոչինչ չի փրկի հայ ժողովրդին միավորված մուսուլմանների վրեժխնդրությունից»:

6. Հայերը վանդալիզմի են ենթարկել Ադրբեջանի պատմամշակութային հուշարձանները և հաստատությունները. օրինակ՝ Շուշիի զավթման հետրանքով հայերը ոչնչացրին 8 թանգարան, 31 գրադարան և 8 մշակույթի տուն: Գողացվել են մոտ 1000 ադրբեջանական գորգի ցուցանմուշ, թալանվել կոմպոզիտոր ՈՒզեիր Հաջիբեկովի գրավոր հուշարձանները: Վերջինիս և բանաստեղծուհի Խուրշիդ Բանու Նաթավանի արձանները դուրս հանվեցին Շուշիից և գազանաբար գնդակոծվեցին: Օկուպացված տարածքներում քանդում են գերեզմանոցները, մզկիթները, դամբարանները, հին ալբանական հուշարձանները և իրականացնում մեծամասշտաբ, ոչ պրոֆեսիոնալ հնագիտական պեղումներ: «ԱՀ-ի մշակութային արժեքների կորստի ընդհանուր ցուցանիշը կազմում է 6մլրդ 71մլն ԱՄՆ դոլլար»:
7. Հայերը զբաղվում են գրագողությամբ. «Նրանք գողանում են ոչ միայն
ադրբեջանական երաժշտությունը, այլև ողջ մշակույթը: Դա հայկական հիվանդություն է: Մոտ 50 տարի նրանք դրանով են զբաղվում»- հայտարարում է ադրբեջանցի մշակութաբան Էլչին Այլիբեյլին:

Անի Սամսոնյան
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
1483 reads | 13.02.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com