ԽՈՍՈՒՄ ԷՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆԸ: ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ. ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանը պետք է Խորհրդային Միության մասին իր մեկնաբանություններում լինի ավելի իրատես և ագրեսիվ, եթե նույնիսկ դա կխոչընդոտի դիվանագիտությանը»- «Նյու-Յորք թայմս» թերթին տրված հարցազրույցում հայտարարել է Ներկայացուցիչների պալատի պաշտոնյա ՈՒ. Բակլին: Սա ևս մեկ անգամ ապացուցում է ամերիկյան տեղեկատվական քաղաքականության ագրեսիվ կուրսի մասին: Հրատարակիչ Ջոն Դեյլին 1968թ.-ին հրաժարվելով ռադիոկայանի տնօրենի պաշտոնից, հորդորեց. «Մենք հեռու չենք գնա՝  խեղաթյուրելով լուրերը: Արտասահմանյան շատ ռադիոկայաններ չեն վստահում «Ամերիկայի ձայն»-ի հաղորդումներին: Նրանք չեն հավատում ամերիկյան կառավարության հաղորդագրություններին՝ չնայած արտասահմանյան քարոզչության վրա պետական գանձարանից ծախսվում են հսկայական միջոցներ»:

1976-ին հաստատվեց «Ամերիկայի ձայն»-ի կանոնադրությունը, համաձայն որի, ռադիոկայանը պարտավոր էր լուսաբանել իրադարձությունները օբյեկտիվ և հավաստի, ներկայացնել ողջ ԱՄՆ-ը՝ առանց ռասսայական և դասակարգային խտրականության, ներկայացնել ԱՄՆ-ի քաղաքական կուրսը հստակ և անալիտիկ մեկնաբանություններով: Տեղեկատվություն էր ստանում ինչպես ամերիկյան, այնպես էլ այնպես էլ արտասահմանյան լրատվական գործակալություններից: Մամուլի պատմության մեջ քարոզչական հարուստ պրակտիկայի առաջնորդներն են «Time» շաբաթաթերթը և «Readers Digest» ամսագիրը: «Ամերիկան որպես ձեռնարկատիրական բոլոր ոլորտների շարժուն կենտրոն է, Ամերիկան որպես մարդկությանը ծառայող բարձրորակ մասնագետների երկիր է, Ամերիկան ինչպես բարի սամարաց է՝ ըմբռնող, որ ավելի օրհնյալ է տալ, քան վերցնել և Ամերիկան՝ Ազատության և Արդարության իդեալների ազդարար է:Սրանից կարելի է եզրակացնել 20-րդ դարի մեր առաքելությունը, որին նախապատրաստվում ենք ուրախությամբ, էներգիայով և խանդավառությամբ»: Այս խոսքերի հեղինակը ծայրահեղ հակակոմունիստ Հենրի Լուիսն է, որը կոչվեց «Ամերիկյան դար»: Լուիսը 1923թ.-ին Բրայթոն Հեդենի ( երկուսն էլ պատկանում էին «Գանգ և ոսկորներ» գաղտնի կազմակերպությանը) հետ միացյալ նախաձեռնեցին և հրատարակեցին հայտնի «Թայմ» շաբաթաթերթը: Հ. Լուիսը խոշոր կապիտալիստ էր, իրեն համարում էր բարձր խավի ներկայացուցիչ և արհամարհում աղքատ դասակարգին: Ռադիոմեկնաբան Քուինսի Հոուի խոսքերով՝ «Նայելով առաջ՝  նա դիտում է ողջ աշխարհը որպես Ամերիկայի պրովինցիա»: «Ամերիկյան դար» հոդվածը, որը դարձավ ԱՄՆ-ի նախագահների քաղաքական մանիֆեստը, բացահայտում է նաև նրա շովինիստական նախապաշարումները: Օբյեկտիվության և հավաստիության սկզբունքը ոտնահարվում էր ստի, կեղծիքի, կողմնակալության և գործարար շահերի գերակայությամբ: «Ինչ որ գրել է ‹‹Թայմ››-ը, դրան հավատացել են, որովհետև դա գրել «Թայմ»-ը»,-ծաղրում է Հ. Լուիսը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «Թայմ»-ը հանդես էր գալիս խոշոր ձեռնարկատերերի շահերի պաշտպանությամբ: Երբ 1942թ.-ին սենատոր Հարրի Տրումենը մեղադրեց «Ստանդարտ օյլ»  կորպորացիային ճապոնական նավատորմին, գերմանական և իտալական ինքնաթիռներին վառելիք տրամադրելու համար, «Թայմ»-ը քննադատեց Տրումենին և նրա մեղադրանքները որակեց անհիմն:  1934թ.-ին Ռազմական արդյունաբերության գործերը հետաքննող կոմիտեն մեղադրեց Մորգանի բանկային կայսրությանը ԱՄՆ-ին Առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու համար: «Թայմ»-ում Հ. Լուիսը գրեց. «Շուրջ քսան տարի ԱՄՆ-ի հասարակության լայն շրջաններում հավատացել են մարքսիստական ծագման այն լեգենդին, որ միջազգային բանկիրները պետությանը ներքաշեցին պատերազմի մեջ, որի հետ ոչ մի կապ չունեին»:

«Թայմ»-ը որոշ չափով կողմ էր ֆաշիզմին, նիցշեական գերմարդու գաղափարին, որն իրեն էր ենթարկում անդեմ մասսաներին: Առաջնորդվում էր «Իմ թշնամու թշնամին ընկերս է» կարգախոսով, քանզի կոմունիզմը «ամենաքրեական» հասարակարգն է աշխարհում, իսկ բոլշևիկները՝  «անհմայիչ կենդանիներ»: Չինաստանում «Թայմ»-ը պաշտպանում էր գեներալ Չան Կայ-շիի իշխանությունը: Երբ թղթակՀենրի Լուիսից Թեոդոր ՈՒայթը սկսեց գրել գեներալի բանակի դաժանությունների, քաղբանտարկյալների, համակենտրոնացման ճամբարների, ազատ խոսքի և դեմոկրատիայի ոչնչացման մասին, Հ. Լուիսը արձագանքեց. «Նույնիսկ վատ Չան Կայ-շին լավ է, քան կոմունիստների իշխանությունը»: Նա ՈՒայթին արգելեց գրել քաղաքական նյութեր և նրան հայտարարելով կոմունիստ՝  հեռացրեց աշխատանքից:

1959թ.-ին արգելվեց «Թայմ»-ի տարածումը Բոլիվիայում այն բանից հետո, երբ այն գրեց. «Բոլիվիայի խնդրի միակ լուծումն այն է, որ ոչնչացվի Բոլիվիան: Թող նրա հարևանները միմյանց միջև կիսեն երկիրը և նրա խնդիրները»: Այս խոսքերի պատճառով Լա Պասում ամերիկյան դեսպանատունը քարկոծեցին:  «Թայմ»-ը կիրառում էր խմբակային լրագրության պրակտիկան: Այսինքն՝  թղթակիցները պարտավոր չէին խմբագրություն ուղարկել ավարտուն և ամբողջական նյութեր կամ ռեպորտաժներ: Նրանք տրամադրում էին միայն տեղեկատվությունը, իսկ դրանց մշակմամբ զբաղվում էին մասնագիտացված բաժինները, որոնք վարպետաբար խեղաթյուրում էին իրադարձությունները, փաստերը և հրամցնում ընթերցողներին: Թերթի լեզուն հագեցնում էին բարդ և սարկաստիկ ածականներով՝  առնետամռութ (rat-faced), ծուռատամ (snaggle-toothed), արծվաքիթ (eagle-beaked), խոզամռութ (pig-faced) և այլն:

«Ռիդեր Դայջեսթ» ամսագրի քարոզչությունը հիմնվում էր գաղափարական կարծրատիպերի՝  ազատության, մասնավոր ձեռնարկատիրության, ժողովրդավարության, ադարության և այլ հասկացությունների վրա: Օրինակ՝ «Ես պնդում եմ, որ անհատական ազատության կամ ազատ ձեռնարկատիրության սկզբունքները ընդունելի, ցանկալի և մեծապես օգտակար են աշխարհում ամենուր» կամ «Ամերիկայի կառավարման մարդկային ամենաբարձր ձևը ամենաուժեղ և կայունն է բոլոր կառավարման ձևերից, որ հայտնի է պատմությանը»: Այս ամսագիրը զբաղվում է նաև ռասսայական խտրականության քարոզչությամբ: Դա ուժեղագույնս դրսևորվեց 1960-ականներին, երբ աֆրոամերիկյան առաջնորդ Մարտին Լյութեր Քինգի գլխավորությամբ սկսվեց խաղաղ պայքար սևամորթների քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար: «Ռիդեր Դայջեսթ»-ը Լյութեր Քինգին և սևամորթներին հայտարարեց ԱՄՆ-ի թշնամիներ և կոչ արեց հաշվեհարդար տեսնել նրանց հետ. «Մենք չենք թույլատրի անարխիա քաղաքներում»: 1968թ.-ին ԱՄՆ-ի ոստիկանությունը հաշվեհարդար տեսավ սևամորթների արմատական կազմակերպության՝  «Սև հովազ»-ի հետ՝  գնդակահարելով անդամներին: Ամսագրում հայտնվեցին կեղծ լուրեր. ««Սև հովազ»-ի անդամները իրականացնում են զանգվածային հարձակումներ ոստիկանության վրա և ամենուր ենթարկում բռնությունների»: Սրամորթներին ներկայացնում էին որպես գողեր, մարդասպաններ, կործանարարներ:

Բարձր տեխնոլոգիաների թռիչքային զարգացումը և հեռահաղորդակցության նոր միջոցների տարածական և ժամանակային հնարավորությունների ընդլայնումը տեղեկատվական և գաղափարական քարոզչությունը տեղափոխում են համացանց:  Ներկայումս ԱՄՆ-ի ռազմական ուժերը մշակում են հատուկ ծրագրեր, որոնք կզբաղվեն ամերիկամետ քարոզչությամբ սոցիալական ցանցերում, տեղեկատվական պորտալներում, որոնողական կայքերում և տարբեր բլոգներում: Գործող "Twitter” և " Facebook” սոցիալական ցանցերում կստեղծվեն կեղծ բաժանորդագրություններ: Ծրագիրը հնարավորություն կտա բաժանորդագրել անիրական մարդկանց, ովքեր կտարածեն ԱՄՆ-ին շահավետ տեղեկատվությունը: «Այս տեխնոլոգիան հնարավորություն կտա Կենտրոնական հրամանատարությանը կանխարգելել արտասահմանյան համացանցային տարածքում ծայրահեղականև թշնամական քարոզչության տարածումը ԱՄՆ-ի դեմ»,- հայտնում է անգլիական «Գարդիան» թերթը:

Ծրագիրը ներառված է «Ազնիվ ձայն» օպերացիայում, որը մշակվել էր «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբի դեմ հոգեբանական պատերազմ իրականացնելու համար: Սակայն ակնհայտ է, որ այն կօգտագործվի ոչ միայն տեղեկատվական ինքնապաշտպանության, այլև գլոբալ պրոպագանդայի իրականացման և արդյունավետ տեղեկատվական պատերազմներ մղելու միտումներով, որի ժամանակակից մեթոդների մշակմամբ էլ զբաղվում է ԱՄՆ-ի «մտքի ֆաբրիկան»՝ RAND կորպորացիան, նորագույն կիրառական տեխնոլոգիաների համար: Բացի RAND-ից ԱՄՆ-ի վարկանիշային «Ուղեղային կենտրոնների» /ՈՒԿ/ շարքում դասվում են Բրուքինգսի ինստիտուտը /Brookings Institution/, Արտաքին քաղաքականության խորհուրդը /Council on Foreign Relations/, Միջազգային խաղաղության Քարնեգիի հիմնադրամը/Carnegie Endowment
for International Peace/,  «Ժառանգություն» հիմնադրամը  /Heritage Foundation/, Վուդրո Վիլսոնի անվան միջազգային կենտրոնը /Woodrow Wilson International Center for Scholars/, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը /Center for Strategic and International Studies /, Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտը / American Enterp-rise Institute, Կատոնի ինստիտուտը /Cato Institute/, Հուվերի ինստիտուտը /Hoover Institute/, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:

ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
1512 reads | 10.02.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com