ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԱՄԵՐԻԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹԵԼԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՉՈՒՂԱՐԿԻ ՍԻՐԻԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԼՂՀ) ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԿԱ ԱՆԿԱՍԵԼԻ ՀԻՄՔԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՆՑ ՀԱՅ ԶԻՆՈՒԺԻ ԴՐՈՇԱԿԸ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԿՈՆՏԱԿՏ ԿԱ․ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԱԱ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՅՐՑԱՄԱՔ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՆ-ՈՒՄ. ԽՈՍՈՒՄ Է «ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ»-Ը
«Մեր քարոզչության հիմնական թերությունն այն է,
որ մենք շատ ակնառու քարոզիչներ ենք»:
Ռ. ՈՒայթ /ամերիկացի սոցիոլոգ/

Ամերիկյան քարոզչությունն աչքի է ընկնում ագրեսիվությամբ և ծայրահեղ ամերիկակենտրոնությամբ: Աշխարհին ներկայանալով որպես համաշխարհային «խաղարարներ»՝ ամերիկյան ռազմատենչ ուժերը զբաղվում են պատերազմի, երկպառակտչության, շովինիզմի հրահրմամբ: Այս տրամադրությունները թափանցել են նաև ԶԼՄ-ներ:

ԱՄՆ-ի քարոզչական ուղեղային կենտրոնները

ԱՄՆ-ի քարոզչական ուղեղային կենտրոնները բազմագործառույթային կառույցներ են, որոնք զբաղվում են հիմնականում գաղտնի և սև քարոզչությամբ: Դրանք կարող են լինել.

Բարեգործական ֆոնդեր, օրինակ Կարնեգիի, Մորգանի, Ֆորդի, Ռոկֆելլերների և այլն: Ռոկֆելլերների ‎ ֆոնդը ստեղծվել է ավագ և կրտսեր Ռոկֆելլերների նախաձեռնությամբ: Թ. Ռուզվելտի ժամանակներում ֆոնդը դարձավ «Միջամերիկյան գործերի կոորդինացման վարչության» ղեկավար մարմինը: Վարչության իրավասության մեջ էր մտնում Լատինական Ամերիկայի հետ համագործակցության ստեղծումը, որի շրջանակում էլ քողարկվում էր ֆոնդի քարոզչական գործունեությունը: Այս տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված էր նաև նավթարդյունաբերական շահերով: Զբաղվում էր քաղաքական, ռազմական և տնտեսական հարցերով, արտաքին քաղաքական քարոզչական մարտավարությունների մշակմամբ: Ֆոնդին է պատկանում «Ֆորին աֆֆերզ» (Foreign Affairz) ամսագիրը, որը լույս է տեսնում 1922-ից՝ տարին վեց անգամ: Անդրադառնում է ԱՄՆ-ի ներքին և արտաքին քաղաքականությանը:

Պետական քարոզչական կառույց է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհուրդը, որը նախագահի անմիջական վերահսկողության ներքո է, զբաղվում է ներքին քաղաքականության հիմնախնդիրներով և կոորդինացնում պետական գերատեսչությունների աշխատանքը:
Քարոզչական գիտահետազոտական կենտրոն է Ստենֆորդի համալսարանի (Կալիֆոռնիա) Պատերազմի, հեղափոխության և խաղաղության Հուվերյան ինստիտուտը: Այն ստեղծվել է 1919-ին Հերբերտ Հուվերի կողմից՝ որպես Առաջին համաշխարհային պատերազմի փաստագրական նյութերի գրադարան: Նախորդ դարում ակտիվորեն զբաղվում էր հակակոմունիստական քարոզչությամբ:

Տեղեկատվական գործակալությունները ևս զբաղվում են քարոզչությամբ, օրինակ՝ ԱՄՆ-ի լրատվական գործակալությունը՝ USIA-ն: Ստեղծվել է 1953-ի օգոստոսին ԱՄՆ-ի նախագահ Դ. Էյզենհաուերի հրամանով: Ունի վարչական բաժանմունքներ Աֆրիկայում (Սահարայից հարավ), Հարավ-արևելյան Ասիայում, նախկին Խորհրդային Միության տարածքում, Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում:


USIA-ի գործունեության նպատակն է զարգացնել համագործակցությունը ԱՄՆ-ի և մյուս երկրների միջև ինստիտուցիոնալ մակարդակով, մեկնաբանել ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունը լայնահաղորդ լսարանին, օժանդակել զարգացող երկրներին ժողովրդավարության կառուցման գործում, իրազեկել նախագահին, պետքարտուղարին և Ազգային անվտանգության խորհրդին արտասահմանյան լսարանի տրամադրությունների մասին ԱՄՆ-ի քաղաքականության հանդեպ, նաև նպաստել տեղեկատվության փոխանակմանը և կրթամշակութային ծրագրերի իրականացմանը ազգային շահերի նկատառումներով:

USIA-ն ղեկավարվում է Վաշինգտոնից: Դրա գործառույթների մեջ են մտնում նաև արտասահմանյան քարոզչական գործողությունների ծրագրումը և իրագործումը: Խոսելով գործակալության կարևորագույն խնդիրներից՝ կառույցի ղեկավարներից մեկը՝ Թոմաս Սորենսենը հայտարարել է. «Անհրաժեշտ է բոլորին ստիպել մտածել և գործել ամերիկյան նպատակներին համապատասխան»: Այս համարձակ հայտարարության իմաստը այն մեխն է, որը կրում են ամերիկյան քարոզչության մշտական և հաստատուն հարվածները: 1999 թ. Գործակալությունն անցավ Պետդեպարտամենտի ենթակայության:

ԱՄՆ-ի լրատվական գործակալությանն է պատկանում «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը: Այն ստեղծվեց որպես հակաքարոզչական միջոց ֆաշիստական պրոպագանդայի դեմ 1942-ին: ԽՍՀՄ-ում այն հեռարձակվեց հինգ տարի հետո՝ 1947-ին քսանվեց կարճալիք հաղորդիչներով: Ռադիոկայանի հաղորդումների 40%-ը ուղղված էին սոցիալիստական երկրներին: Գերակշռում էին երաժշտական, ժամանցային ծրագրերը, որոնք քարոզում էին ամերիկյան ազատ կենսակերպը և կապիտալիզմի «հրաշքների» մասին, այսինքն զբաղվում էր սոցիալական քարոզչությամբ:

ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
1685 reads | 02.02.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com