«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ
«Արմնյուզ» հեռուստաընկերութ
յան լրագրող, վերլուծաբան








«Քարոզչությունն օգնեց մեզ գալ իշխանության գլուխ: 
Քարոզչությունը կօգնի մեզ պահել իշխանությունը: 
Քարոզչությունը կօգնի գրավել ողջ աշխարհը» 

Պայքարի ցանկացած ձև համարվում է ճիշտ և մարդասիրական, եթե ապահովում է արագ հաղթանակ: Այդ ձևերից մեկը գտան 20-րդ դարի գերտերությունները և փորձարկեցին աշխարհի վերաբաժանման համար սցենարավորված 1914-1918թթ.-ի համաշխարհային պատերազմում: «Իր էությամբ 1914-1918թթ առաջին համաշխարհայինը այն պատերազմն էր, երբ լայնորեն սկսեցին օգտագործել տպագիր միջոցները հակառակորդի վրա ներգործելու համար: Հենց այս պատերազմում օգտագործեցին հոգեբանական պատերազմի մեթոդներն ու միջոցները միմյանց դեմ իմպերիալիստական կոալիցիաները: Միաժամանակ անգլո-ֆրանս-ռուսական և ավստրո-գերմանա-իտալական կոալիցիաները շովինիզմի, հայրենասիրության բորբոքման համար իրենց երկրներում զբաղվում էին սոցիալական, ազգային, կրոնական ամբոխավարությամբ»: 

Առաջին քարոզչական կառույցները հայտնվեցին Անտանտի երկրներում: Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունում բացվեց Ռազմական քարոզչության բյուրոն, որի ղեկավարը դարձավ հրատարակչության մագնատ լորդ Մ. Բիվերբրուկը: Հրատարակվում էին «Պատերազմը պատկերազարդումներում» ամսագիրը, հազարավոր բազմաբովանդակ տեղեկատվական թերթիկներ, նկարահանվում փաստագրական և խաղարկային ֆիլմեր: 

Ֆրանսիայում բացվեց «Մամուլի տուն»-ը և ոչ պաշտոնական «Ալյանս Ֆրանսե» կազմակերպությունը: Միաժամանակ ճշտվեցին ռազմական քարոզչության գլխավոր նպատակները.
1. Համոզել բնակչությանը սեփական գործողությունների ճշտության հարցում, բարձրացնել մարտական ոգին, բոլոր ուժերը կենտրոնացնել և ուղղել թշնամու դեմ:
2. Բոլոր հնարավոր միջոցներով պառակտել թշնամու ճամբարը, հիասթափեցնել, թուլացնել և ապաբարոյականացնել զինվորներին:
3. Ստեղծել բարեկամական կապեր չեզոք երկրների հետ դաշնակցության նպատակով:


Մինչև 1916-ը տեղեկատվական թերթիկները և թռուցիկները Ֆրանսիայի և Բելգիայի օկուպացված տարածքներում տարածում էին օդաչուները: Այնուհետև գործածվեցին ցրող օդապարիկները, որոնց թռիչքը հասնում էր 600կմ-ի: Յուրաքանչյուր օդապարիկ կարող էր կրել մինչև 400 թերթիկ: Տարածում էին նաև ‎ֆրանսիական "Lavoix du pays” թերթի և "Courrier de 1’ air” թռուցիկների կեղծված համարները: Դրանք ունեին փախուստի, դասալքության, հեղափոխության կոչերով բովանդակություն: 

ԱՄՆ-ը Եվրոպայի իր ռազմական գերագույն շտաբերում ստեղծեց «Հոգեբանական պատերազմի ենթասեկցիաներ», որոնք զբաղվում էին ոչ միայն տեղեկատվական թերթիկներ տարածելով, այլև հակառակորդի մարտավարության սոցիալ-հոգեբանական մեթոդների ուսումնասիրությամբ: Իսկ ԱՄՆ-ի տարածքում ստեղծվեց «Հասարակական տեղեկատվության կոմիտեն», որն ուներ լուրերի, գովազդի և այլ բաժանմունքներ և զբաղվում էր ակտիվ քարոզչությամբ: Ինչպես նշում է Պ. Լայնբարջերը, «գերմանական քարոզչությունը նրանք անվանում էին քարոզչություն, իսկ իրենց քարոզչական միջոցառումները՝ տեղեկատվություն, մշակութային կապեր, գրականություն…»: 

1915-ին Ցարական Ռուսաստանում կազմավորվեց «Մամուլի բյուրոն». այն տեղեկատվություն էր տրամադրում ոչ միայն ռուսական, այլև դաշնակից և չեզոք երկրների մամուլին: Բյուրոն հաստատում էր նաև մամուլի տեղեկատվական քաղաքականությունը, այն է թե՝
ա) չբացահայտել սկսված և ավարտված գործողությունները, որպեսզի թշնամին չկռահի մեր ծրագրերը:
բ) չհայտարարել մեր կողմից բացահայտված թշնամու ծրագրերի մասին, որպեսզի խաբենք հակառակորդին մեր անտեղյակությամբ:
գ) մեր անհաջողությունները մեկնաբանել անորոշ արտահայտություններով, իսկ հաջողությունները ամբողջությամբ:
դ) չլուսաբանել մեր կորուստները և չհաջողված գործողությունները :
ե) երբ մենք հարվածում ենք գերմանացիներին, գրել «գերմանացիներին», իսկ եթե ավստրիացիներին՝ գրել «հակառակորդին»:
զ) գերիների թիվը հաշվել հաճախ, տարբեր տարեթվերով, որպեսզի ստեղծենք հաջողության պատրանք:


Գերմանիայում քարոզչությունը թույլ էր և անարդյունավետ: Սխալները ծնում էին անհաջողություններ: Պրոպագանդայով զբաղվում էին 27 ինքնուրույն գերատեսչություններ, այնուհետև Արտաքին գործերի նախարարության կազմում բացվեց «Կենտրոնական բյուրոն»: Սա քարոզչությունն իրականացնում էր կրոնական համատեքստում: Դրան մասնակցում էին նաև կաթոլիկ քսյոնձները (լեհ քահանա) և լյութերական քահանաները: Չեզոք երկրների վրա ազդելու նպատակով արտասահման էին ուղարկվում գերմանական թերթերի մեծ տպաքանակներ՝ «Ճիշտը արտասահմանի համար» կարգախոսով: Սակայն որոշ ժամանակ անց այդ երկրների հասարակական, քաղաքական գործիչները պահանջեցին չուղարկել նույն թերթերի կրկնվող համարները: Հիմնականում տարածում էին "Deutsche Tages-zeitung”, "Post”, "Tagliehe Rundschau” թերթերը: 

«Կենտրոնական բյուրոյի» ղեկավար գեներալ Էրցբերգերը, գնահատելով տեղեկատվության հնարավորությունները, օգնում էր չեզոք երկրների լրագրողներին ներթափանցել գերմանական ռազմաճակատ, սակայն բանակի հրամանատարները, վախենալով լրտեսությունից, մերժում էին տեղեկություններ և հարցազրույցներ տալ: Քարոզչական թերթիկների վրա հակառակորդին պատկերում էին ծիծաղելի տեսքով, բայց երբ գերմանացի զինվորը ռազմաճակատում դեմ առ դեմ հանդիպում էր թշնամուն, հուսալքվում էր և աստիճանաբար համոզվում, որ սեփական մամուլը իրեն խաբում է: 

Իսկ Անտանտի դաշնակիցները թշնամուն պատկերում էին բարբարոսների տեսքով և զինվորներին նախապատրաստում ցանկացած դաժանության: Գերմանական դիվիզիաները անընդհատ ենթարկվում էին թռուցիկների գրոհներին: 1918-ին դիվիզիաներից մեկը հանձնեց թշնամական 300.000 թերթիկ: Դրանք կոչեր էին, ծաղրանկարներ, քաղաքական գրքույկներ, որտեղ զանազան փաստարկներով ապացուցվում էր Գերմանիայի մեղավորությունը՝ որպես պատերազմի հրահրող: «Գերմանիայում համոզված էին, որ իրենց պարտությունը բացատրվելու է ոչ թե թշնամու ռազմական առավելություններով, այլ խոսքի և մտքի հաղթանակով»: 

Գերմանական քարոզչության սխալն այն էր, որ նրանք փորձում էին ապացուցել, որ պատերազմի պայթման հարցում ոչ ոք մեղավոր չի, այնինչ անհրաժեշտ էր մեղավորությունը վերագրել հակառակորդին: Պարտությունն ակնհայտ էր: «Բանակը,-գրում է տոտալ պատերազմի հայեցակարգի հեղինակ Է. Լյուդենդորֆը,-երկրի ներսում չգտավ քարոզչության ուժեղ դաշնակից: Հաղթելով մարտի դաշտերում՝ Գերմանիան անզոր գտնվեց հակառակորդ ժողովուրդների հոգեբանության դեմ պայքարում»: 
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
3321 reads | 02.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com