«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ
ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ
լրագրող, վերլուծաբան, ԵՐԵՎԱՆ








Ադրբեջանում հակահայկական քարոզչական գործունեություն են իրականացնում պետական և ոչ պետական կազմակերպությունները: Ոչ պետական է Հեյդար Ալիևի հիմնադրամը, որը ղեկավարվում է Ալիևների ընտանիքի կողմից, իսկ ՌԴ-ում մասնաճյուղը ղեկավարում է Ալիևի դուստրը՝ Լեյլա Ալիևան: Հիմնադրամը ստեղծվել է 2004-ի մայիսի 10-ին Բաքվում: Այն բաղկացած է հետևալ բաժիններից.

1. Հումանիտար ծրագրերի բաժին
2. Միջազգային հարաբերությունների բաժին
3. Հասարակական հարաբերությունների բաժին
4. Գործառնական բաժին


Հիմնադրամը ֆինանսավորում և աջակցում է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ արտերկրում գործող քարոզչական կազմակերպություններին և անհատներին:
Գործունեությունը կենտրոնանում է հետևալ բնագավառներում.

• Կազմակերպում են «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված միջոցառումներ արտասահմանյան երկրներում, իսկ տարելիցը պաշտոնապես նշում են ադրբեջանական դեսպանատներում և հյուպատոսարաններում
• Թողարկում է տեսաձայնային նյութեր և ֆիլմեր (օրինակ՝ «Խոջալուի ցեղասպանությունը»)
• Կազմակերպում է տարաբնույթ ցուցահանդեսներ («Խոջալուն երեխաների աչքերով»)
• հրատարակում է ահռելի քանակությամբ տպագիր միջոցներ՝ գրքեր, թերթեր, բուկլետներ («Հայկական ագրեսիայի հետևանքները», «Ղարաբաղի պատմությունը» և այլն):

Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնը հիմնադրվել է 2007-ին Իլհամ Ալիևի հրամանով: Կենտրոնը զբաղվում է տարածաշրջանային և միջազգային քաղաքական խնդիրների վերլուծությամբ: Վերջինիս պարտականությունների մեջ է մտնում նաև ԼՂՀ-ի մասին Ադրբեջանին ձեռնտու «ճիշտ» տեղեկությունների հավաքագրումը և տարածումը: Կենտրոնի կարգախոսն է՝ «Մեր խնդիրը Ադրբեջանի ազգային անվտանգության ապահովումն է»:

«Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնը» (Center for Economic and Social Development-CESD) հիմնադրվել է 2005-ի հունվարի 1-ին: Կենտրոնը նախաձեռնում և իրականացնում է սոցիալ-տնտեսական ոլորտի ծրագրեր, մշակում է նավթային ռեսուրսների օգտագործման առաջարկներ և երկրում աղքատության դեմ պայքարի ռազմավարական ծրագրեր: Համագործակցում է Համաշխարհային բանկի, Եվրասիա հիմնադրամի, Համաշխարհային առևտրային կազմակերպության և այլ խոշոր կառույցների հետ:

Խաղաղության և դեմոկրատիայի ինստիտուտը (Institute of Peace and Democracy-IPD) հիմնադրվել է Խորհրդային Ադրբեջանում (1988) մարդու իրավունքները պաշտպանող առաջին հասարակական կազմակերպության հիմնադիր, Անկախ դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեյլա Յունուսովայի կողմից: Այն զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, տարածաշրջանում խաղաղության ապահովման համար անհրաժեշտ ուղիների որոնմամբ, ինչպես նաև զբաղվում է կրթական գործունեությամբ:

Կառուցվածքայնորեն տարաբաժանվում է.
• Մարդու իրավունքների պաշտպանության
• Պետության և հասարակության
• Կոնֆլիկտոլոգիայի և միգրացիայի
• Կանանց հիմնախնդիրների
• Երիտասարդների հիմնախնդիրների հարցերով զբաղվող միավորումների:


Հակահայկական տրամադրություններով աչքի են ընկնում Ռուսաստանի ադրբեջանական ՀԿ-երը: Համաձայն վիճակագրական տվյալների՝ Ռուսաստանում բնակվում է 3 մլն ադրբեջանցի, որով էլ պայմանավորված է վերոհիշյալ ակտիվությունը: Նշենք մի քանիսը համառոտ նկարագրությամբ.
1.Ռուսաստանի ադրբեջանցիների դաշնային ազգային-մշակութային ինքնավարություն ՀԿ. (Федеральная национально-квультурная автономия азербайджанцев России (ФНКА АЗЕРРОС)) ստեղծվել է 1999թ.-ին: Հրատարակում է "Я-гражданин”, "Азеррос” թերթերը և "Вестник XXI века ” ամսագիրը:
2.Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես (Всероссийский азербайджанский конгресс-ВАК). ստեղծվել է 2001թ.-ին: Հրատարակում է "Азербайджанский конгресс” թերթը:
3.Ադրբեջանական երիտասարդության համակարգող խորհուրդ (Координационный совет азербайджанской молодежи-КСАМ). կազմակերպության առաջնորդն է Սիյավուշ Մամեդովը, ում հրահրմամբ 2007-ի մայիսի 1-ին Մոսկվայի ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանի (РУДН) տարածքում տեղի ունեցավ հայ և ադրբեջանցի երիտասարդների ընդհարումը:
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
1582 reads | 26.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com