ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
Ցեղասպանության 100-ամյակի հռչակագիրը ագրեսիվ արձագանք է ստացել Թուրքիայում առաջին հերթին այն պատճառով, որ այդ փաստաթուղթը դարձավ հայ-թուրքական հարաբերությունների յուրօրինակ դոկտրինա: Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը փետրվարի 11-ին հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել թուրքական ագրեսիայի նոր դրսևորումների, որոնք նախևառաջ կարտահայտվեն Ադրբեջանի միջոցով:

Ագրեսիա քաղաքական, դիվանագիտական, մշակութային ու ռազմական ոլորտներում: Առաջին երեքը իրականացնում է Թուրքիան, սահմանային բախումներ հրահրելու դերը հանձնարարված է Ադրբեջանին: Ցեղասպանության 100-ամյակին սա է թուրքերի հիմնական ծրագիրը: Արման Նավասարդյանը հիշեցնում է դիվանագիտության փափուկ և կոշտ ձևերի մասին՝ շեշտելով, որ 100-ամյակի հռչակագիրը ճիշտ ձևակերպված և դիվանագիտության սահմաններում տեղավորվող փաստաթուղթ է:

Հռչակագիրը առանձնահատուկ է նրանով, որ ցեղասպանության հետևանքների կրողն ու պահանջատերը ոչ միայն սփյուռքն է, այլև Հայաստանի Հանրապետությունը: Այդ առումով պետականությունը ավելի  ուժեղ է և ադեկվատ՝ պայքարի մեջ մտնելու Թուրքիայի հետ: 15-ին այդ երկրում սպասվող խորհրդարանի ընտրությունը ճակատագրական է Էրդողանի համար, քանի որ հաղթելու դեպքում նրա գլխավորած կուսակցությունը Թուրքիան կվերածի նախագահական հանրապետության: Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները կարող են ձախողել Էրդողանի պլանները:

«Եթե Թուրքիան դառնա նախագահական կառավարման երկիր, և եթե նրա հնարավորությունները մեծանան, նա անպայման պետք է սաստկացնի իր իսլամական և ազգայնական քաղաքականությունը, որը նույնպես մեր օգտին չի խոսում»,-նշում է Նավասարդյանը:

Էրդողանի միապետական և հակահայ ծրագրերը ձախողելու ձևեր կան, այդ թվում հայկական կողմից: Դիվանագետի կարծիքով, նախ պետք է լուծել 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների հարցը՝ չվնասելու 100-ամյակի հռչակագրին. «Պետք է ցյուրիխյան արձանագրությունները հետ կանչվեն, որովհետև ստացվում է երկու փաստաթղթերի՝ հռչակագրի և արձանագրությունների դիսոնանս, ասիմետրիա, որը կարող է մեզ խանգարել»:

Խանգարող երևույթիների շարքից են նաև Մերձավոր արևելքի և Ուկրաինայի հակամարտությունները: Դեսպանը դրանք անվանում է երկնքում ճախրող մեծ պատերազմի վտանգ, որը ամեն վայրկյան կարող է ծածկել ամբողջ աշխարհը: Ուկրաինայում արդեն կա 5.000 զոհ, Իրաքում ու Սիրիայում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը նոր տարածքներ է գրավում: Միավորվելու փոխարեն Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները իրար դեմ հզորացնում են միջուկային զինանոցները, իսկ մեր տարածաշրջանը ամեն պահ կարող է դառնալ մեծ պատերազմների թատերաբեմ և ենթարկվել սահմանային ձևափոխումների:

Նաիրի Հոխիկյան
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1292 reads | 12.02.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com