ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ
08.12.2017 \ 12:23 Reads: 2955
ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային Կովկասում առաջացավ նոր իրավիճակ: Մասնավորապես 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո Թուրքիան առաջին երկրներից մեկը դարձավ, որը ճանաչեց ՀՀ անկախությունը:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶՈՒ ԶԻՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
13.11.2017 \ 20:41 Reads: 2679
Հայաստանի սահմանների մոտակայքում տեղակայված են 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակայի կորպուսի զորամիավորումները, որոնք ներառում են մեկ տանկային, վեց մախանիզացված և չորս հետևակային բրիգադներ: Այս ուժերով թուրքական բանակը ի վիճակի է համեմատաբար կարճ ժամկետում (5 –ից 7 օր) Գյումրի - Երևան օպերատիվ ուղղությամբ ստեղծել հարձակողական խմբավորում հետևյալ թվակազմով ` 40-50 հազար մարդ, 350-370 հատ տանկեր և 700 միավոր հրանոթներ, ականանետներ ու համազարկային կրակի հրթիռային համակարգեր, որոնց կաջակցեն ռազմաճակատային ավիացիայի մի քանի էսկադրիլիաներ:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ
01.11.2017 \ 00:20 Reads: 1589
Նախիջևանը հանդիսանում է Ադրբեջանի ամենակոռումպացված  շրջանը: Այն իր կառավարման  ձևով գրեթե չի  տարբերվում Ուզբեկսանից. կառավարությունը չի ճանաչում կոռուպցիան համակարգային երևույթ, բայց ինչպես շատ ավտորիտար երկրներում, որոնք ունեն կլիենտային համակարգ, համատարած կոռուպցիան հանկարծահաս երևույթ չէ, որ բխում է միայն ցածր աշխատավարձերից, ցածր գիտակցական մակարդակից և իրավունքները չիմանալուց: Անձնական հարստացման աղբյուր լինելուց բացի, այն նաև վերից վար հսկողությունը պահպանելու միջոց է: Ինչից էլ  բխում է այն իրավիճակը, որն այսօր  առկա է Նախիջևանում՝ քաղաքացիական հասարակության լռեցում,  «ոչնչացում»,  բռնաճնշումներ և անարդարություններ:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԻ ՀԱՅՑԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ, ԵՎ ԱՅԴ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼ
25.10.2017 \ 00:26 Reads: 1378
2017 թ. հոկտեմբերի 19-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդես գալով Բրյուսելում, Եվրոպական խորհրդարանում ընթացող Հայ դատի համագումարում, քննադատեց ՄԻԵԴ-ի դատավորին, որը մերժել էր Հայոց եկեղեցու դատական հայցը, այն համարելով անընդունելի: Մինչև այս հայտարարությունը, դատական ​​գործի կարգավիճակի վերաբերյալ ոչ մի լուր չկար: Ես դիմեցի Ստրասբուրգում ՄԻԵԴ-ի նստավայր, հետաքրքրվելով Հայոց եկեղեցու հայցով և տեղեկացա, որ իրոք անհատ դատավորն իրավունք ունի մերժել ցանկացած հայց, որը տվյալ դեպքում նախապես չի ներկայացվել Թուրքիայի ստորին ատյանի դատարան՝ իրավական պաշտպանության տեղական բոլոր միջոցները սպառելու համար, և որ մերժման նամակը ուղարկվել էր Կաթողիկոսարան դեռևս 2017 թ. մարտին: Ամենացավալին՝ ՄԻԵԴ-ից ինձ հայտնեցին, որ դատավորի որոշումը չի կարող բողոքարկվել:
 
ՄԱԿ-ՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՍՊԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
02.10.2017 \ 11:26 Reads: 1814
Ադրբեջանի նման քաղաքականության մերկացումը ՀՀ նախագահի կողմից արված է ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին՝ երկու առումով. ա) ՄԱԿ-ն այն հարթակն է, որտեղ մշակվել և  ընդունվել են մարդու իրավունքների, ազատությունների, ցեղասպանության դատապարտման և այլ բարձր արժեքներ ընդգրկող փաստաթղթեր, բ) աշխարհում ընթացող տուրբուլենտային իրադարձությունների շրջանում, որը բաժին է ընկել այս սերնդին, տեղի են ունենում արժեքային համակարգերի խորքային տեղաշարժեր։
ՉԻՆԱԿԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ, ԹԵ՞ ԻՐԱՆԱԿԱՆ ԶԵՆՔ․․․
11.09.2017 \ 20:54 Reads: 3354
Իրանցիները հասկանում են, որ ռուսական զենքը լավն է, թե՛ իրենց, թե՛ չինական զենքից, պարզեցինք, որ չինացիներն էլ իրենց հերթին զենք են ներմուծում կամ հիմնական ռազմաարդյունաբերությունը զարգացնում են մեծամասամբ ռուսական նմուշների հիման վրա։
ԻՊ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՆԱԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՆ ՍԱՀՄԱՆԱԿՑՈՒՄ Է ՌԴ-ԻՆ
01.09.2017 \ 15:27 Reads: 930
«Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանի խոսքով՝ իսկապես անտեղի չեն այն մտահոգությունները, որ «Իսլամական պետություն» խմբավորման ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել նաև Հարավային Կովկասը, որի կարևորությունը էապես մեծանում է, քանի որ տարածաշրջանը անմիջապես սահմանակցում է Ռուսաստանին և, մասնավորապես ոչ այնքան կայուն Հյուսիսային Կովկասին:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳԻՏՊՐՈՊԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՇԱՀԱՐԿԵԼ ՀՐԵԱ ՔԱՂԱՔԱԳԵՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՈՒՐԻՆՍՈՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
13.07.2017 \ 11:54 Reads: 1743
Իրոք, Հայաստանում ցավով են ընկալում ադրբեջանա-իսրայելական համագործակցությունը։ Բայց ոչ թե նրա համար, որ դուք ծախում եք, իսկ ադրբեջանցիները` գնում։ Ինչպես ասում են, բիզնեսը բիզնես է։ Բայց, հավանաբար, Ձեր մակարդակի մտածող մարդիկ և քաղաքական գործիչները չգիտեն կամ չեն ցանկանում գիտենալ, որ իսրայելական արտադրության անօդաչու սարքերը ապրիլյան պատերազմի  օրերին սպանում էին հայ խաղաղ բանակիչներին, այդ թվում երեխաներին։
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԻՆՔՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՎԻԵՆՆԱՅԻ ԵՒ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
06.07.2017 \ 14:08 Reads: 1122
Սիրիական դեպքերի ծավալման սկզբնական շրջանում դեռեւս լուր հրապարակվեց, որ իսլամական ահաբեկիչներին Ադրբեջանի իշխանությունը 500 միլիոն դոլար է փոխանցել: Այդ ժամանակ հրապարակվեց նաեւ այն բացահայտումը, որ Կովկասից իսլամիստներին միացող  ահաբեկիչների գործունեությունը համակարգվում  է Ալիեւի թիկնազորի անդամի կողմից:
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
12.06.2017 \ 00:07 Reads: 1680
Խորհրդարանական դիվանագիտություն տերմինը առաջին անգամ միջազգային հարաբերությունների տերմինաբանության մեջ օգտագործել է Ֆիլիպ Ջեսսապը (ամերիկացի իրավաբան, դիվանագետ) 1956թ-ին: Տերմինի անվանումից արդեն իսկ պարզ է դառնում, որ նման տիպի դիվանագիտության հիմքում ընկած է պառլամենտարիզմը։
 
Ի՞ՆՉ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԽԱՌՆԱՐԱՆՈՒՄ
10.06.2017 \ 01:43 Reads: 1936
«Արաբական ՆԱՏՕ»-ի շրջանակներում Ադրբեջանը փորձելու է շահարկել մուսուլմանական երկրների, առաջին հերթին, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հնարավորությունները հակահայկական, հակաարցախյան գործունեություն ծավալելու համար։ Արաբական-մուսուլմանական  ֆորումներում Բաքուն ջանք չի խնայելու արցախյան հիմնահարցին կրոնական բնույթ հաղորդել։
ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՄ ԱՆՏԻԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
05.06.2017 \ 23:18 Reads: 3408
ԱՄՆ նորընտիր նախագահը կառավարման ընդամենը մի քանի ամսվա ընթացքում հասցրեց տրոհել ամերիկյան հասարակությունը հակոտնյա շերտերի, խորապես ֆրուստրացրեց ինչպես դեմոկրատներին, այնպես էլ կուսակից հանրապետականներին։ Նրա վայրուվերումներով և անկախատեսելիությամբ  լի արտաքին քաղաքական կուրսը խորապես մտահոգում է Միացյալ Նահանգների ավանդական դաշնակիցներին և  աշխարհաքաղաքական մյուս խաղացողներին, մասնավորապես, Ռուսաստանին:
ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՈՒՄ
27.05.2017 \ 16:42 Reads: 1423
Ըստ մեր դիտարկումների՝ ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական մեդիա-դաշտը հագեցած էր քարոզչական բնույթի նյութերով, որոնք կոչված էին հասարակության մեջ ամրապնդելու և միավորելու մինչ այդ էլ հետևողականորեն ձևավորված «թշնամի հայի» կերպարը, ապահովելու վրեժխնդրության, հակառակորդի հետ հաշվեհարդար տեսնելու մթնոլորտը, ինչպես նաև Ադրբեջանի դերի նշանակության բարձրացմանը սեփական հասարակության շրջանում։
ՌՈՒՍ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ՝ ԱԶԵՐՊՐՈՊԻ ՕԲՅԵԿՏ. ԱՐՀԱՄԱՐՀԵ՞Լ, ԼՌԵ՞Լ, ԹԵ՞ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
20.05.2017 \ 12:28 Reads: 2823
2010 թվականին լույս տեսած իմ «Դիվանագիտություն» գրքում  ես զետեղել էի «Արհամարե՞լ, լռե՞լ, թե՞ պատասխանել» խորագրով մի հոդված, որի հակահերոսը  ճանաչված քաղաքական մեկնաբան Մաքսիմ Շևչենկոն էր: Նա  նույնքան ճանաչված է որպես արմենաֆոբիայով տառապող գրչակ, որն անցնող տարիների ընթացքում չմարող եռանդով շարունակում է իր հակահայկական, չարանենգ և կեղտոտ աշխատանքը։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԻ ԿԱՇԱՌՔ ՏԱԼՈՒ ՄԵՋ
04.05.2017 \ 11:18 Reads: 1385
Ադրբեջանցի նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովը տեղեկացրել է «Գարդիան»-ին, որ Ադրբեջանի կառավարությունը ավելի քան 30 միլիոն դոլար է տվել ԵԽԽՎ մի անդամի՝ ԵԽԽՎ այլ անդամներին որպես կաշառք բաժանելու նպատակով: «Վեհաժողովում Շվեդիայի պատվիրակ և արդարադատության նախկին նախարար Թոմաս Բիլսթրոմը ասել է՝ «շատ վստահելի անդամներ» նրան պատմել են, որ իրենց կաշառք են առաջարկել որոշակի ձևով քվեարկելու համար:
ԲԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԲԻՈՏԵՐՈՐԻԶՄ
01.05.2017 \ 20:42 Reads: 4547
Մինչ օրս գնում են բիոլոգիական պատերազմներ՝ կենսաբանական զենքերի ստեղծմամբ, բիոտերորիզմի վառ դրսևորմամբ: Կենսաբանական զենքը յուրահատուկ է իր անտեսանելիությամբ և իր թողած հետքերով: Այս գործոնները թույլ են տալիս օգտագործողներին տարածել վախ, խառնաշփոթ ստեղծել և «ջրից չոր դուրս գալ»: Դրա օգտագործումը հենց բիոտերորիզմն է, և այն ոչ միայն մարդկանց մահացությունով ու վիրուսների տարածումով է պայմանավորված, այլև հոգեբանական ահռելի՝ վատ ազդեցությամբ: Կենսաբանական զենքի դիմելը կապված է պետության տնտեսական, սոցիալական, ֆինանսական միջոցներից:
 
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՍ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԱԽ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆՎԵՆ...
24.04.2017 \ 11:12 Reads: 2025
Քանի որ պետությունը վերացական մի հասկացություն է և կազմված է կոնկրետ թանձրացական մարդկանցից...
Պետությունը չի կարող դիմադրել այնպիսի մի հարցում, որի շուրջ հասակության մեծամասնությունը հստակ համոզմունք ունի: Ուստի պետությունը երկար չի կարող դիմադրել` ուզած-չուզած իր գոյությունը շարունակել կարողանալու համար պետք է ընդունի հասարակության համողմունքը...
ՔԵՌԻ ՍԵՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ Է ՔԻՄԻԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆԻ ԿՈՉՈՒՄԸ
15.04.2017 \ 11:46 Reads: 1532
Հաճախ ենք լսում, որ շուտով կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը: Մի խումբ մարդիկ կարծում են, թե այս անգամ Էլզաս-Լոթարինգիայի կամ Հարթլենդի փոխարեն խնդրո առարկա է դառնալու ջուրը: Մեկ այլ խմբի մարդիկ համոզված են, որ Սիրիայում է այս պահին խմորվում ապագա աշխարհամարտը: Իսկ մի երրորդ խումբ մարդիկ էլ արդեն ազդարարում են տարածաշրջանային մակարդակում դրա սկիզբը: 
ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՏԱՑՈՒՄԸ ԿԱԶԴԻ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ. ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
11.04.2017 \ 16:04 Reads: 1031
Բանախոսն  անդրադարձավ նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների   ազդեցությանը արցախյան հակամարտության վրա՝ նշելով,  որ մեզ համար   նպաստավոր կլինի, եթե ԵԱՀԿ ՄԽ եռանախագահները համաձայնության չգան  «Լավրովի պլանի» կամ Կազանի փաստաթղթի շուրջ:
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԵՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՄ
03.04.2017 \ 12:20 Reads: 1934
Որոշ ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր եղավ ճշտել ևս մեկ թեկնածուի՝ Եգիպտոսի ներկայացուցիչ, իրավապաշտպան Մուշիրա Խատտաբի անունը: Նա փետրվարին այցելեց ՌԴ՝ այդ երկրից ստանալու աջակցության խոստում: Ռուսական աջակցության համար ջանք չեն խնայում նաև ադրբեջանցիները՝ ձեռք բերելով ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցի և մշակույթի որոշ գործիչների հրապարակային բարեխոսությունը:
ՀԱՄԱՐԸ՝ ՏԱՆԳՈ-ՎԱԼՍ, ԲԵՄԱՀԱՐԹԱԿԸ՝ ՍԻՐԻԱ
26.03.2017 \ 23:20 Reads: 1117
Մերձավոր Արևելքը տարիներ շարունակ ստանձնել է սև անցքի գործառույթ. նա անդադար կլանում է՝ շարքային կյանքերից սկսած, ահռելի ֆինանսական միջոցներով վերջացրած: Դրանով հանդերձ, նա մեծանում է նաև իր տրամագծով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՔՐԴԵՐԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ
20.03.2017 \ 11:52 Reads: 2909
Ամիսներ առաջ Կարսի ադրբեջանցի մի գործարար, որը 1990-ականների սկզբին Նախիջևանից է տեղափոխվել, գնել է քաղաքի կենտրոնական մեծ հողակտոր՝ հայկական պատմական շինություններով հանդերձ՝ ճակատային մասում հայերեն արձանագրություններով: Ադրբեջանցի գործարարը փորձել է քանդել շինությունները՝ տեղում հյուրանոցային համալիր կառուցելու մտադրությամբ:
ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼՈՒԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ՅՈՒՆԵՍԿՕ- Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
20.03.2017 \ 11:42 Reads: 1235
Պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանը ստեղծված իրավիճակում մեղադրում է հայկական կողմին: Ճիշտ է՝ Բաքուն նավթադոլարներ է ծախսում, այդ քաղաքականությունը արդյունքներ է տալիս, եւ վաղուց պետք է հայկական կողմը մտածեր այդ ուղղությամբ:
ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԿԴԱՌՆԱ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ, ԵԹԵ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՐԱԾ ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼԻՆ ՆՇԱՆԱԿՎԻ ՂԵԿԱՎԱՐ
20.03.2017 \ 11:34 Reads: 1017
«Այս կառույցը կոռումպացված է: Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանն ու Քաթարը մեծ ներդրումներ են անում ՅՈՒՆԵՍԿՕ-ում անդամավճարների առումով և սա մեծ նշանակություն կունենա Բյուլբյուլօղլու համար: ԱՄՆ-ն կրճատել է իր ներդրումները այս կազմակերպության համար, այնպես որ, ֆինանսները մեծ նշանակություն կունենան կառույցի համար: 9 թեկնածուներից, որոնք առաջադրվել են, Բյուլբյուլօղլին առաջին պլան է մղվել»:
ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ԱՊՐԻԼԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԻ՝ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ «ԻՍԿԱՆԴԵՐԻ» ԹԻՐԱԽ. ՄՈԴԵՍՏ ԿՈԼԵՐՈՎ
16.03.2017 \ 11:49 Reads: 974
«Իսկանդերը» անկասկած զսպման շատ հզոր զենք է, քանի որ միայն «Իսկանդերի» կիրառումը բավարար չէ, օրինակ, ճակատային գիծը առաջ տանելու կամ տեղաշարժելու համար: Դրա համար պետք են մեծ թվով ուժեր: Իսկ «Իսկանդերը» կարող է ագրեսորին հասցնել անդառնալի վնաս, որը քաղաքական ցանկացած օգուտ տնտեսապես կդարձնի չափազանց թանկ:
« 1 2 3 4 5 ... 8 9 »
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com