ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԱՄԵՐԻԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹԵԼԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՉՈՒՂԱՐԿԻ ՍԻՐԻԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԼՂՀ) ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԿԱ ԱՆԿԱՍԵԼԻ ՀԻՄՔԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՆՑ ՀԱՅ ԶԻՆՈՒԺԻ ԴՐՈՇԱԿԸ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԿՈՆՏԱԿՏ ԿԱ․ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԱԱ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՅՐՑԱՄԱՔ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ

ԱՐՏԱԳԱՂԹԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏ ԿԱՄ ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ (մաս 2-րդ)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Ագամեմնոնը կռվից դառնում է տուն, ուր նրա բացակայության ժամանակ կինը` Կլիտեմնեստրան, կապվում է Էգիսթոսի հետ: Նրանք ստորաբար սպանում են Տրոյայի հերոսին և վախենալով, որ Ագամեմնոնի տղան` Օրեստեսը, մի օր կլուծի հոր վրեժը, փորձում են նրան էլ սպանել: Օրեստեսի քույրը` Էլեկտրան, թաքցնում է եղբորը: Տղան մեծանում է և, ինչպես կարելի էր սպասել, սպանում է և' մորը, և' նրա սիրածին: Սակայն, լինելով զգայուն տղա, ընկնում է հոգեկան ծանր վիճակի մեջ: Վրեժխնդրության դիցուհիներ Էրինիներն էլ կրնկակող հետևում են նրան` ցանկանալով պատժել որպես մայրասպանի: Քրեական գործ է բացվում. Աթենքի դատարանը (Արեոպագոս)` անտիկ աշխարհի ամենադեմոկրատական ատյանը, արդարացնում է Օրեստեսին: Այստեղ վճռական դեր է խաղում Ապոլլոնի պաշտպանական խոսքը: Օրեստեսի առասպելը, որի հիմքում ընկած է մայրիշխանության և արյան վրեժի թեման, ոգեշնչել է Հին և Նոր աշխարհների շատ գրողների` Էսքիլեսին, Սոֆոկլեսին, Եվրիպիդեսին, ավելի ուշ` Վոլտերին, Դյումային, Սարտրին, Անույին և ուրիշների: (Ի դեպ, այս հարցում մենք առաջատար ենք. մեր պատմության մեջ կա և' հայրասպանության, և' մայրասպանության մեկտեղված օրինակ: Սամվել Մամիկոնյանը սպանում է ‹‹դավաճան հորը›› և ‹‹ուրացող մորը››` զուտ քաղաքական-հայրենասիրական դրդապատճառներով: Հետաքրքիր է` ինչպես կմեկնաբանեն IV դարում կատարված այս ողբերգությունը հայ հոգեվերլուծաբանները):


Արտագաղթողը կրկնակի մայրասպա՞ն

Ինչպես տեսանք, մայրասպանությունը սկիզբ է առել հին Հունաստանում: Բայց ինչո՞ւ է մայրասպան մակդիրը տրվում ամերիկացիներին: Հոգեվերլուծաբանները կարծում են, որ ամերիկյան արտագաղթին բնորոշ է մայրասպանությունը, ընդ որում` կրկնակի մայրասպանությունը: Ինչո՞ւ կրկնակի: Որովհետև, բացատրում են Ֆրոյդի հետնորդները, իմիգրանտը նախ սպանում է մորը, երբ թողնում է մայր հայրենիքը, ապա գալով նոր երկիր` խիստ անհարգալից է վերաբերվում նրան, ինչպես կվարվեն անբարոյական կնոջը. բռնաբարում է Ամերիկայի բնությունը, հետո աշխարհով մեկ աղմուկ է բարձրացնում էկոլոգիայի խնդիրների և շրջապատի աղտոտման մասին: Դաժան է ասված: (Ինձ հետաքրքրում է, թե ինչպիսին կլինի իմ հայրենակցի դեմքի արտահայտությունը, եթե ‹‹Զվարթնոց›› օդանավակայանում մեր արտագաղթողի ականջին փսփսան. ‹‹Կրկնակի մայրասպան››: Եթե կնոջը չեն հարգում, նրա ներկայացրած երկիրը նույնպես չեն հարգում, այն չեն դիտում որպես մայր հայրենիք: ԱՄՆ-ում այսօր էլ այդպիսի կատեգորիա գոյություն չունի: Բացի դրանից` այստեղ գաղթած պիոներներին խորթ է Եվրասիական արեալում իշխող մշակութային սիրային-հոգեբանական մթնոլորտը: Այն կնամեծարությունը, որը տարածված է Եվրոպայում, եկվորները չեն բերել Նոր աշխարհ: Ուժ, մկան, փող, բրուտալ սեքս: Սա է հարգի եղել Նահանգներում: 

Երկու խումբ տղամարդկանց` ամերիկացիների և ասիացիների ենթարկել են թեստի: ‹‹Դուք ընտանիքով` մայր, կին, երեխա, դուրս եք եկել ծովային ճամփորդության: Ձեր նավը սկսում է խորտակվել: Միայն դուք գիտեք լողալ և կարող եք փրկել ձեր ընտանիքի միայն մեկ անդամի: Ո՞ւմ կընտրեք››: Ամերիկացիների պատասխանը. երեխային - 90%, կնոջը - 10%, մորը - 0%: Ասիացիների 100%-ը ցանկություն է հայտնել փրկել մորը: ‹‹Նոր կին կառնենք և երեխաներ կունենանք, նոր մայր չենք կարող ունենալ››,- ասել են նրանք: Ի դեպ, մոր հանդեպ տածած զգացմունքների առումով հռոմեացիների ժառանգորդ իտալացիները հետ չեն մնում ասիացիներից: ‹‹Ես հարգում եմ կնոջս, երես եմ տալիս սիրուհուս, սիրում եմ մորս››,- ասվում է իտալական անեկդոտում: Mama mia ասելիս իտալացին ընկնում է էքստազի մեջ:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

ՍԿԻԶԲԸ՝ ԱՅՍՏԵՂ
ԱՐՏԱԳԱՂԹ
1690 reads | 29.01.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com