ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
05.09.2020 \ 13:52
Reads: 2015
Հելսինկյան եզրափակիչ ակտում նշվում է ակտի սկզբունքների համապատասխանության մասին ՄԱԿ-ի կանոնադրությանը և արտահայտում անդամ պետությունների կամքը Հելսինկյան ակտի սկզբունքները կիրառելիս գործել ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին համապատասխան: Հելսինկյան ակտի 10-րդ սկզբունքը ուղղակիորեն հաստատում է, որ այն դեպքում, երբ ՄԱԿ-ի կանոնադրությամբ անդամների ստանձնած պարտավորությունները կհակասեն որևէ պայմանագրով կամ միջազգային այլ համաձայնագրով ստանձնած պարտավորություններին, կգերակայեն կանոնադրությամբ ստանձնած նրանց պարտավորությունները` ՄԱԿ-ի կանոնադրության 103-րդ հոդվածին համապատասխան:
«ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՂԵՂԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ՎՏԱՆԳԸ ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ
10.08.2020 \ 01:18
Reads: 2407
Տավուշյան մինի պատերազմից հետո միջազգային քաղաքագետների և ռազմա-քաղաքական վերլուծաբանների կարծիքը բաժանվեց երկու մասի. որոշ վերլուծաբաններ գտան, որ կատարվածը Հայաստանի և Ադրբեջանի միջև երեսուն տարի մխացող պատերազմական կրակի հերթական բորբոքում է, 2106 թվականի պատերազմի վերարտադրությունը։ Այլ վերլուծաբաններն այն միտքն հայտնեցին, որ թուրք-ադրբեջանական կլիկը փորձում է ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը տեղափոխել անմիջականորեն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ունենալով հեռուն գնացող աշխարհաքաղական և աշխարհառազմավարական ծրագեր։
ԳԱՆԳՍՏԵՐ ԷՐԴՈՂԱՆԻ ԵՎ ԱՇԿԵՐՏ ԻԼՀԱՄԻ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ
12.06.2020 \ 16:46
Reads: 11564
Թուրք-ադրբեջանական ռազմա-քաղաքական կենակցությունը սկիզբ առավ անցյալ դարի սկզբներին, երբ Թուրքիայի ձեռամբ լույս աշխարհ եկած Ադրբեջանական հանրապետությունը 1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում Օսմանյան պետության հետ կնքեց առաջին միջպետական փաստաթուղթը։ Հարյուր տարի է անցել «եղբայության» մեկնարկից, սակայն ոչինչ չի փոխվել Աթաթյուրքի և Նարիմանովի հետնորդների ուղեղներում։ 1918 թվականին հայերի դեմ նյութած դավադիր պլանները նույնությամբ վերարտադրված են 2010 թվականին ստորագրված թուրք-ադրբեջանական պայմանագրում։
ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ ԱՌԵՐԵՍՄԱՆ և ԱՆՑՅԱԼԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՓՈՐՁԸ: ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
06.05.2020 \ 23:13
Reads: 8329
Հոդվածը նվիրված է նորաստեղծ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից ֆաշիստական Գերմանիայից ժառանգած կարծրատիպերից ձերբազատման գործընթացին: Մասնավորապես անդրադարձ է կատարվում Հոլոքոստից հետո հրեա և գերմանացի ժողովուրդների հաշտեցման և պատմական անցյալի հաղթահարման ուղղությամբ Գերմանիայի կողմից իրականացված քայլերին: Այդ համատեքստում որոշ զուգահեռներ են անցկացվում Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության հարցում որդեգրած դիրքորոշման հետ:
ԱՄՆ ԶԻՆՈՒԺԸ ԵՒՍ ԵՐԿՈՒ ՌԱԶՄԱԲԱԶԱ Է ՀԱՆՁՆՈՒՄ ԻՐԱՔՅԱՆ ՈՒԺԵՐԻՆ․ ԱՄՆ-Ն ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԻՐԱՔԻՑ
17.04.2020 \ 10:24
Reads: 1045
Ընդամենը երեք շաբաթում ԱՄՆ եւ միջազգային միացյալ զորքերը (ՄՄԶ) 5 ռազմաբազա են հետ հանձնել Իրաքի զինուժին։ Մինչ այդ, այն, ինչ պետք էր վերցրեցին, ինչը քիչ կարևոր էր` ոչնչացրին։ Այս կարծիքն է հայտնել այդ զորքերի տեղաշարժին ականատես BBC-ի թղթակիցը։ ԱՄՆ-ի եւ ՄՄԶ-ի զորքերը շատ արագ դատարկեցին Սիրիա-Իրաք սահմանի մոտակայքում Ղաեմ ռազմաբազան, ապա Ղիյարեն՝ Մուսելում, հետո հերթը հասավ Քերքուքի K1 եւ Մուսելի Նինվա ռազմաբազաներին։
ՆԵՈՕՍՄԱՆԻԶՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
08.03.2020 \ 21:17
Reads: 892
Վերջին տարիներին, երբ Թուրքիայի իսլամական կողմնորոշում ունեցող քաղաքական էլիտան արտաքին քաղաքականության նոր ռազմավարությունում նախապատվությունը տվեց նեոօսմանիզմին, այդ գաղափարախոսությունն աստիճանաբար դարձավ ներքին և արտաքին քաղաքականության առանցք։
ԿԼԻՆԻ՞ ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ՞ ՈՉ
05.03.2020 \ 18:57
Reads: 3099
Առաջին քաղաքակրթությունից՝ Շումերներից սկսած պատերազմները, նվաճումներն ու բռնությունները պատմության անքակտելի մաս են կազմել։ Անցած յոթ ու կես հազար տարիների ընթացքում ընդամենը 360 տարի է խաղաղություն տիրել երկրագնդի վրա։ Այսօր էլ աշխարհի տարբեր ծագերում կռվում, կրակում և սպանում են։
ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՔՎՈՒՄ ԱՐԱԾ ՍԱԴՐԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
26.02.2020 \ 23:51
Reads: 1367
Ռուս-սիրիական համատեղ առճակատման դինամիկան կորոշի Թուրքիայի հետագա քաղաքական քայլերը, այդ թվում նաև կովկասյան ուղղությամբ։ Եթե նա անհաջողության մատնվի Սիրիայում, ինչի հավանականությունը բավական մեծ է, ապա կարող է ակտիվացնել գործողությունները մեր տարածաշրջանում, ինչին պետք է պատրաստ լինել։
ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ԳՈՐԾԱՐՔԸ ԵՎ ՉԵԽՈՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՕԿՈՒՊԱՑՈՒՄԸ
23.02.2020 \ 18:01
Reads: 1505
Մյունխենյան գործարքը Ֆրանսիայի և Բրիտանիայի կողմից փաստացի համաձայնություն էր Ավստրիայի և Չեխոսլովակիայի հարցերում զիջումների գնալ նացիստական Գերմանիային և Իտալիային: Մի քանի տարի վարվող «խաղաղեցման քաղաքականությունն» ի վերջո իր պրակտիկ արտացոլումը գտավ 1938թ. կնքված Մյունխենի պայմանագրում:
ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐՈՒՄ
20.02.2020 \ 22:19
Reads: 1124
Լեռնային Ղարաբաղի շուրջ հասունացող ռազմական ընդհարման հեռանկարը, իշխանության համար ծավալվող ներքին պայքարը և մի շարք այլ խորքային խնդիրներ պատճառ դարձան 1980-ականների վերջերին Ադրբեջանում իսլամական գործոնի քաղաքականացման և վերաիմաստավորման համար:
ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
10.02.2020 \ 01:49
Reads: 1774
Միջուկային համաձայնագիրը համարվում է Իրանի նորագույն պատմության հետհեղափոխական շրջափուլի դիվանագիտական ամենամեծ ձեռքբերումը: Եթե ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի (2005-2013) նախագահության տարիներին միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները որևէ լուրջ արդյունք չկարողացան ապահովել, ապա Հասան Ռուհանիի նախագահության շրջանում, ի վերջո, հաջողվեց հասնել համաձայնության, որն Իրանին հնարավորություն տվեց չեզոքացնել ռազմական հարձակման վտանգը, չեղարկել միջազգային պատժամիջոցների մեծ մասը, որոնք երկրի տնտեսությունը կաթվածահար վիճակի էին հասցրել, և միջազգային ասպարեզում ու տարածաշրջանում Իրանը հայտնվել էր բավական խոցելի իրավիճակում:
ՉԿԱ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄՇՏԱԴԱԼԱՐ ՄԱՅՐԻՆԵՐԻ ՏԱԿ
03.02.2020 \ 01:41
Reads: 1234
Հիշենք անցյալ դարի քառասունական թվականների ներգաղթը, երբ Լիբանանից եկած մեր հայրենակիցները, հետպատերազմյան ծանր պայմաններում, մեծ ներդրում ունեցան երկրի վերականգնման ու զարգացման գործում։ Լիբանանահայերի ներկա սերունդը կարող է նույնն անել, և ավելին։ Օգնենք մեր հայրենակիցներին, դրանով իսկ օգնած կլինենք Հայաստանի առաջընթացին։
ԷՅԶԵՆՀԱՈՒԵՐԻ ԴՈԿՏՐԻՆԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
19.01.2020 \ 11:20
Reads: 1046
Միացյալ Նահանգների քաղաքական կոնտեքստում անչափ կարևոր է դոկտրին հասկացությունը: Դոկտրինը տվյալ պետության արտաքին քաղաքականության, գերակայության համակարգն է:1957թ. ի հայտ է գալիս Էյզենհաուերի դոկտրինը: Այդ դոկտրինի համաձայն՝ ԱՄՆ-ն պարտավորություն ստանձնեց ռազմական և տնտեսական օգնություն ցուցաբերել տարածաշրջանի երկրներին, որոնք դարձան ագրեսոր միջազգային կոմունիզմի համար: 1957թ. մարտին այդ ծրագրի իրագործման համար հատկացվեց 200 միլիոն դոլար:Էյզենհաուերի դոկտրինը բացասական արձագանք գտավ արաբական երկրների մեծամասնության կողմից:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
18.01.2020 \ 10:07
Reads: 1672
Պատմության մեջ ամենաերկար պատերազմը համարվում է Անգլիայի և Ֆրանսիայի միջև մղված հարյուրամյա պատերազմը, որը հարյուր տարի չի տևել, այլ հարյուր տասնհինգ տարի (1338-1453թթ.):