ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
02.03.2019 \ 23:18 Reads: 2198
Ներկա դարաշրջանում Չինաստանում ապրող և աշխատող հայերի թիվը գնալով աճում է, որի շնորհիվ Չինաստանի փոքրաթիվ հայկական համայնքը համալրվում է նոր անդամներով։ Այնուամենայնիվ հայ գիտական բնագավառում շատ քիչ  ուսումնասիրված ոլորտ է Չինաստանի հայկական համայնքը։ Ուստի աշխատանքի առաջնահերթ նպատակն է հասարակության լայն շրջանակներին ներկայացնելու Չինաստանի հայկական համայնքի համառոտ պատմությունը և ներկա շրջանում համայնքի զբաղեցրած դիրքը։
​ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ»
09.06.2016 \ 13:26 Reads: 2443
Հայկական դասական երաժշտությունը Մոսկվայում հնչում է Միքայել Հայրապետյանի «Հայաստանի գաղտնիքներ» ծրագրի, Ռուսաստանի հայ երիտասարդական կոնգրեսի և Չինաստանի Հայկական համայնքի համատեղ ջանքերի շնորհիվ:
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ
14.03.2016 \ 00:27 Reads: 2481
Մհեր Սահակյանը գիտական հետազոտություն է կատարում Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում: Նա ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության բաժնի շրջանավարտ է: Գերազանցության դիպլոմով ավարտել է ԳԱԱ Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Սովորել է ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում, Իրանի Իմամ Խոմեյնու համալսարանում, Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնում:
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ II ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
30.11.2015 \ 12:10 Reads: 2739
2015 թ. նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ «Չինաստանում Հայ հետազոտողների և ուսանողների II-րդ գիտաժողովը»: Գիտաժողովի շնորհիվ կապ ստեղծվեց հայ ուսանողների ու հետազոտողների միջև, համալրվեց հայ չինագետների թիմը, որը Չինաստանում և այլ երկրներում մասնակցում է գիտական միջոցառումներին, ներկայացնելով՝  հայկական գիտական միտքը: Մասնակցում էին Չինաստանում գտնվող, թե՛ սփյուռքահայ, թե՛ հայաստանցի  հետազոտողները:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԵՆՐԻ ԱՐՍԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ
16.10.2015 \ 11:58 Reads: 2672
Չինաստանի հայկական համայնքն ունի երեք հիմնական նպատակ՝ 1. միավորել Չինաստանում բնակվող հայկական ծագում ունեցող անհատներին, 2. աշխարհին ներկայացնել Չինաստանում հայկական ներկայության՝ հիշատակման արժանի պատմությունը, 3. ստանձնել Հայաստանը և Չինաստանը միավորող «բնական կամրջի» դերը։
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com