ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԽԱԼԻԼ ՓԱՇԱ ԽԱՅԱԹ
18.05.2015 \ 14:06 Reads: 2340
1881-ին Եգիպտոսի կառավարությունից ձեռք է բերել սիգարի, ծխախոտի ներմուծման ու վաճառքի մենաշնորհը, որը պահպանել է 22 տարի: Կառավարությունից ստացել է նաև Կարմիր ծովի ափին գտնվող երկու աղահանքերի շահագործման մենաշնորհը; 
Հանդիսանալով եգիպտահայ կաթոլիկների առաջնորդներից մեկը, 1894թ. Ալեքսանդրիայում կառուցել է կաթողիկե Սբ. Աստվածածին Անարատ Հղության եկեղեցին:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱՅԱՆ
01.02.2015 \ 23:17 Reads: 2324
Նա եգիպտահայ համայնքի ամենաճանաչված և սիրված գործիչներից մեկն էր, դեռևս 1863-ից հանդիսանում էր Կահիրեի թաղական, քաղաքական, հոգաբարձական ժողովների անդամ և ատենապետ: Միաժամանակ ամենառատ ձեռքերից մեկն էր, որի քսակը մշտապես բաց էր ազգային կարիքները հոգալու համար:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԱՐՍԵՆ ԿԻՏՈՒՐ
20.01.2015 \ 00:14 Reads: 3048
1919թ. մայիսին եղել է Հայաստանի Հանրապետության Պետական խորհրդի անդամ, ապա գործուղվել Իրաք՝ որպես ՀՀ հյուպատոս, և կազմակերպել ներգաղթը: 1919-ին Բաղդադում հանդիսացել է ՀԲԸՄ տեղի մասնաճյուղի հիմնադիրներից: Մոսուլում հիմնել է «Վասպուրական» որբանոցը, որը հետագայում տեղափոխվել է Բաքուբա, ապա՝ Երուսաղեմ, վերանվանվելով «Արարատեան որբանոց»:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ՍԻՄՈՆ ՂԱՐԻԲՅԱՆ
04.07.2014 \ 14:45 Reads: 2456
1950թ. նա Բասրայի հայոց համայնքին նվիրաբերեց 50 հազ. քմ հողատարածք, ևս 12,5 հազ. քմ տարածք՝ գերեզմանատան համար, ինչպես նաև մեկ հասութաբեր շենք և դպրոցի նոր շենք, ուր բացվեց իր անունը կրող՝ Ղարիբյան վարժարանը: 1957թ. Բաղդադի հայ համայնքին տրամադրեց 40 հազար դինար, որով կառուցվեց 5-հարկանի հասութաբեր շենք:
Ս. Ղարիբյանը Իրաքում Բելգիայի պատվավոր հյուպատոսն էր:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ՄԱԹԻԿ ԳԵՈՐԳՈՖ
10.06.2014 \ 19:59 Reads: 2427
Մեծ հարգանք է վայելել արքունիքում, պարգևատրվել եթովպական ու ֆրանսիական բարձրագույն շքանշաններով: Մ. Գեորգոֆը Հայաստանի Առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչն էր Եթովպիայում:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ՏԻԳՐԱՆ ՔԵԼԵԿՅԱՆ
19.05.2014 \ 22:48 Reads: 3228
Տիգրան Կարապետի Քելեկյանը նախնական կրթությունն ստացել է Պոլսո Հակոբ Գուրգենի հայկական կրթարանում: Ապա իր ամբողջ երկարամյա գիտակցական կյանքում սկսեց զբաղվել մի բիզնեսով, որից աշխարհում շատ քչերն էին գլուխ հանում. դա անտիկ իրերի ժողովումն էր, ինչպես նաև առ ու ծախը: Այդ բիզնեսը պահանջում էր արվեստների նկատմամբ սեր, հատուկ գիտելիքներ, ճիշտ գնահատման ունակություն, հաշվենկատություն, գաղտնապահություն և առհասարակ մարդկային յուրահատուկ խառնվածք:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԲԳԱՐ, ՆԵՐՍԵՍ ԽԱՆ ՆԵՐՍԵՍՅԱՆ, ՀԱՅԿԱԶՈՒՆ ԹՈՓԱՔՅԱՆ
28.03.2014 \ 12:56 Reads: 2761
Ալեքսանդր Աբգարը (1862, Կալկաթա-1914, Բենգալոր) դաստիարակվել է Անգլիայում, ապա տեղափոխվել Հնդկաստան և մեծ հանբավ ձեռք բերել առևտրի ու սպորտի բնագավառներում: Եղել է Կալկաթայի շերիֆը (դատավոր) և Առևտրական պալատի նախագահը: Անգլիայի թագավորի կողմից արժանացել է “սըր” տիտղոսի:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԿԱՐԱՊԵՏ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ
17.03.2014 \ 11:13 Reads: 2332
Կ. Նազարեթյանը Այնթապում Պարսկաստանի հյուպատոսն էր, ուներ բեյի տիտղոս:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ՄԱՆՈՒԿ ՄԻՐԶԱՅԱՆ
10.03.2014 \ 14:08 Reads: 3234
Պարսիկ հարստահարիչների շարունակական թալանից ու ճնշումներից խույս տալով` Արարատյան նահանգի Կարբի գյուղից ստիպված արտագաղթում է վաճառական Մարտիրոս Միրզայանը: Բուրգաս քաղաքում նա ամուսնանում է մի ունևոր հայ վաճառականի աղջկա հետ, զբաղվում առևտրով, ապա բնակություն է հաստատում Ռուսչուկում: Կինն անզավակ մահանում է, և Մարտիրոսը նորից է ամուսնանում, այս անգամ՝ Ռուսչուկի հայ վաճառական Հանըմ օղլուի դուստր Մամիկի հետ, և 1769թ. ծնվում է Մանուկը:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏ, ՊՈՂՈՍ ԲԵՅ ՅՈՒՍՈՒՖՅԱՆ
14.02.2014 \ 23:56 Reads: 3426
1723թ. ռուսական կառավարության կողմից դիվանագիտական առաքելությամբ Արևելյան Հայաստան ուղարկվեց պետերբուրգցի խոշոր վաճառական Եփրեմի որդի Հովհաննես Կարապետը (Иван Ефремов сын Карапет):
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐՅԱՆ
21.01.2014 \ 12:22 Reads: 3038
Դիանա Աբգարյանը Հայաստանի Առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչն էր Ճապոնիայում: Նա ՀՀ դիվանագիտական հիմնակազմի միակ կինն էր:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻ
10.01.2014 \ 14:14 Reads: 5677
1698թ. նա Դյուսելդորֆում հանդիպում է Պֆալցի կուրֆյուստ Յոհան Վիլհելմին, ինչի առթիվ կուրֆյուստը գրում է. «Դրամական իր հաշիվների համար մեզ մոտ ունկնդրություն ստացավ»: Թե ինչպիսի այլափոխություններ կատարվեցին Օրու ներաշխարհում՝ դժվար է ասել, բայց նա որոշում և, ավելին, կարողանում է կուրֆյուստին ներարկել այն գաղափարը, թե Պֆալցի 40-հազարանոց զորքով հնարավոր է Հայաստանն ազատագրել թուրքերից:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԽՈՋԱ ՄՈՒՐԱԴ
20.12.2013 \ 19:06 Reads: 2708
1666թ. բաղեշցի խոջա Մուրադը, որ Կանեայում (Կրետե) փրկագնել և ազատ էր արձակել բազմաթիվ ֆրանսիացի գերիների, կազմավորեց մի պատվիրակություն, նպատակ ունենալով Լյուդովիկոս XIV-ի աջակցությամբ Հայաստանն ազատագրել թուրքերից ու պարսիկներից:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԽՈՋԱ ՇԻՈՇ, ԽՈՋԱ ՍԱՖԱՐ
01.11.2013 \ 23:56 Reads: 3681
1608-1619թթ. շահի նախաձեռնությամբ Հռոմի պապի, Իսպանիայի թագավորի, Իտալիայի կարմեղյան գեներալների, Տոսկանայի դքսի, Վենետիկի դոժի մոտ դիվանագիտական առաքելություն իրականացրեց նորջուղայեցի Եդիգարի որդի խոջա Սաֆարը:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԳԵՐԱՔ ՄԻՐՄԱՆ, ՍԵՖԵՐ ՄՈՒՐԱՏՈՎԻՉ
25.10.2013 \ 23:57 Reads: 2880
Դեսպաններից ոչ մեկին՝ ոչ մոսկովյան, ոչ անգլիական, ոչ վենետիկյան և ոչ էլ Պապի, չհաջողվեց ինձ այնքան բավականություն պատճառել, որքան այդ մարդուն, որի հետ կարող էի խոսել մայրենի լեզվով:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ՄԱՏԹԵՈՍ
11.10.2013 \ 23:57 Reads: 2535
Եվրոպայում Եթովպիայի առաջին դեսպանը հայ վաճառական Մատթեոսն էր:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ՍԵՐԿԻԶ
04.10.2013 \ 01:41 Reads: 2300
Մոսկվայի հետ կապերի ստեղծմանը նպաստում էին ռուսահայ և այլ գաղթավայրերում բնակվող վաճառականների առևտրական ուղևորություններն ու հանդիպումները, ինչպես նաև զանազան երկրներից Մոսկվա գնացող հայազգի դիվանագետների բանագնացությունները:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԽՈՋԱ ՄԻՐԱՔ
24.09.2013 \ 01:57 Reads: 2831
Ո՞վ էր հայ վաճառականը: Մարդ, որ ճակատագրի կամ պրոֆեսիոնալ գործունեության բերումով ապրում էր օտար ափերում, շրջում երկրե-երկիր, տիրապետում էր օտար լեզուների, քաջատեղյակ էր տարբեր ժողովուրդների նիստուկացին, բարքերին, սովորույթներին և ինքնաբավ էր, այսինքն՝ սեփական ֆինանսական միջոցներ ուներ:
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com