ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ
21.06.2013 \ 01:03 Reads: 2825
Միջազգային պայմանագիրը կնքվում է պետության ներկայացուցչի կողմից։ Որպես պետության ներկայացուցիչ կարող են հանդես գալ ինչպես պետության ղեկավարը, կառավարության ղեկավարը և այն պաշտոնատար անձինք, ովքեր իրավունք ունեն միջազգային պայմանագիր կնքել իրենց պարտականությունների ուժով (ex officio), այնպես էլ նրանք, ովքեր, տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան իրավասու անձանցից ստացել են միջազգային պայմանագիր կնքելու հատուկ լիազորություն։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
15.06.2013 \ 01:04 Reads: 3389
Պետությունների՝ միջազգային պայմանագրեր կնքելու իրավունքը նրանց էությունից բխող և գոյության փաստով պայմանավորված իրավունք է, որը հանդես է գալիս որպես յուրաքանչյուր պետության ինքնիշխանության դրսևորման բնական և անօտարելի հատկանիշ։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԸ
07.06.2013 \ 01:04 Reads: 1872
Բանավոր կամ, ինչպես հաճախ անվանվում է, ջենտլմենական պայմանագիր միջազգային հարաբերություններում սովորաբար կնքվում է շատ հազվադեպ։ Ջենտլմենական պայմանագրի կնքման օրինակ կարող է լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ ընտրելիս աշխարհագրական արդարացիության սկզբունքով ղեկավարվելու մասին 1946թ. ՍՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Չինաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը, Միջերկրական ծովի կարգավիճակի մասին 1937թ. անգլո-իտալական համաձայնությունը և այլն։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
21.05.2013 \ 01:04 Reads: 2775
Այդ դրույթն ուղղակի նշված է Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 2-րդ հոդվածում, որտեղ տրված սահմանումից բխում է, որ պայմանագրի կառուցվածքային առանձնահատկությունն իրավաբանական ուժի տեսակետից որևէ նշանակություն ունենալ չի կարող:
« 1 2
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com