ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՂՄՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆ
31.01.2018 \ 14:07
Reads: 1715
Որոշում կայացնողների (decision makers) հոգեբանական, զգացմունքային, կենսաբանական հատկանիշները, նրանց ընկալումները մեծ ազդեցություն ունեն քաղաքական գործընթացների վրա: Քաղաքական գործչի ագրեսիվ, էքստրեմալ, անհավասարակշիռ վարքագիծն արտացոլվում է նաև արտաքին քաղաքականության մեջ: Ասվածի վառ օրինակը ԱՄՆ 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփն է: Թրամփի արկածախնդիր, կոշտ, կոպիտ բնավորությունը արտահայտվում է նաև իր քաղաքականության մեջ: