ՎԱՐՈՒԺԱՆ ՊԼՈՒԶՅԱՆԸ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 80 ՏԱՐԵԿԱՆ (ՇՈՒՐՋ 50 ՏԱՐԻ ՌԱԴԻՈՅՈՒՄ)
Այսօր ռադիոյի երաժշտական մեկնաբան Վարուժան Պլուզյանը կդառնար 80 տարեկան: Դժվար է մեկ առ մեկ հիշել բոլոր այն բարի և օգտակար գործերը, որ կատարել է նա ռադիոյի հաղորդումները երաժշտությամբ հարստացնելու համար: Նա ստեղծեց երաժշտական ռադիոէսսեն. կարելի է ասել, որ դա իր մենաշնորհն է: Վարուժան Պլուզյանը հեղինակ է ռադիոյի, հեռուստատեսության, լրագրերի, ամսագրերի շուրջ 3000 հաղորդումների և հոդվածների:

Պատրաստել է հաղորդումներ համամիութենական ռադիոյի I, III և «Մայակ» ալիքների համար: Առնվազն շաբաթը մեկ անգամ նրա հաղորդումները հեռարձակվել են Մերձավոր և Միջին Արևելքի երկրների համար: Նա բազմաժանր ստեղծագործող էր, բեղմնավոր գրիչ և վառ երևակայության տեր մարդ: Պլուզյանի տարերքը նաև «Երաժշտությունը և մենք» հաղորդաշարն էր, որը նա իրականացնում էր «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության եթերում: Ավելի քան 150 ծավալուն թողարկում:

Հիմա գրական շնորքի մասին: Նա հրատարակել է վավերագրական չորս վիպակ՝ բոլորն էլ գրված վարպետորեն, խորն ու նրբին մեկնաբանությամբ, գեղեցիկ լեզվով: Վերջապես նրա վերջին «Այսօր ձայնըն հայրական» վեպը, որը ավելի հուշագրություն է, քան վեպ:

Այն օժտված է կենսագրական վեպի հատկանիշներով և ներկայացնում է թե՛ հեղինակի կենսագրությունը, թե՛ հատկապես նրա վանեցի նախնիների կյանքի մի շարք դրվագներ՝ շարադրված հետաքրքիր մանրամասներով: Վարուժան Պլուզյանը քանիցս արժանացել է շնորհակալագրերի և գնահատանքի:
ՎԱՐՈՒԺԱՆ ՊԼՈՒԶՅԱՆ
167 reads | 25.10.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com