«ՎԱՏԻԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԸ
17.04.2015 \ 21:48
Reads: 3567
Իրավամբ, Վատիկանը ազդանշեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով նախաձեռնված նշումների ամենից տարողունակ եւ միջազգային մակարդակի վրա ամենից արձագանքող հանգրվանը: Մինչ այժմ: Սա նշանակում է, որ առնվազն միեւնույն բարձրակետի վրա մնացող այլ կարեւոր իրադարձություններ եւս կիրականանան մինչեւ ապրիլի 24-ը:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՀ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՌԻԹԸ
29.03.2015 \ 21:46
Reads: 1731
Այս հանգրվանի էականը մեզ համար այլ ուղերձ եւս ունի: Այսպես, եթե մանրադիտակի տակ բերենք բանաձեւը, այնտեղ կնկատենք, որ հույների եւ ասորիների ցեղասպանությունները անառարկելիորեն ամբողջացնում են ցեղասպանության ուխտի բանաձեւած կետերը: Մարդկության դեմ կատարված հանցագործությունների վաղեմության ժամկետի անընդունելիության ընդգծումը պարզ է, որ վերաբերում է նաեւ Հայոց ցեղասպանությանը, եւ այս պահին նման շեշտադրումը լուսաբանելն ավելի քան ըմբռնելի է: Նոր չէ նաեւ հայ, հույն եւ ասորի ժողովուրդների պատմական բարեկամության գիտակցումը:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ ԲԱԶՄԱՎԵԿՏՈՐԱՅԻՆ ԴԻՏԱԿԵՏԵՐ
19.03.2015 \ 15:14
Reads: 3174
Խնդիրը կենտրոնանում է նշման տարողության, ոչ հայկական` պետական, հասարակական, զանգվածային առավելագույն շրջանակներ ներգրավելու վրա: Եւ այս առումով, պարզ է, որ հայ մարդը սպասում է առավելագույն հնարավորը, թե՛ իբրեւ բարձրորակ, թե՛ իբրեւ յուրահատուկ եւ թե՛ իբրեւ արձագանքում ապահովող հսկայածավալ միջոցառումների շարք:
ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
06.03.2015 \ 12:18
Reads: 9933
Առանց մեկ առ մեկ նշելու տարածաշրջանի հայկական եկեղեցիների և կենտրոնների կրած վնասները, կենտրոնանանք դարձյալ Դեր Զորի հուշահամալիրի պայթեցման արարքի վրա, վերստին համոզվելու պատվերի առկայության, պատվիրատուի դիմագծի ու ձեռագրի և այլոց ձեռքով մշակութային ջարդարարությունը շարունակելու ակներև փաստին:
ԼԻԱԶՈՐՎԱԾ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԱԾ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐ. ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ
03.03.2015 \ 21:08
Reads: 1846
Դրանք տարածաշրջանային իրողական սահմանագծումներին ծառայող միջոցներ են, եւ խորքում Իսլամական պետություն խմբավորումը շարունակում է իբրեւ ամենաազդեցիկ գործիք իրականացնել աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվող ծրագիրը:
ԳԱԼԻՊՈԼԻ. ՀԱԿԱՔԱՅԼ` ԵՐԿՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
09.02.2015 \ 12:50
Reads: 3812
Անկարան Գալիպոլիի հակաքայլով պարզ դարձրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի նշումների չեզոքացման միտող իր քաղաքականությունը: Գալիպոլիի 100-ամյակի նշման պաշտոնական հայտարարությունից հետո էր միայն, որ պաշտոնական Անկարան հստակեցրեց՝ չպիտի ընդունի Հայոց ցեղասպանության 100-ամյակի երևանյան նշմանը ներկա լինելու ՀՀ նախագահի հրավերը:
ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ՆՈՐ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄՆԵՐԸ. ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
26.01.2015 \ 15:48
Reads: 1887
Դեռ պիտի ականատես լինենք այս ներկայացման արարների զարգացմանը: Զուգահեռ, ազգայնական տարրերը դեր ունեն կարծր անհանդուրժողականությամբ հատկանշվող հայտարարություններով հանդես գալու, որպեսզի իշխանությունները միջազգային ընտանիքին ապացուցեն, որ ի գին մեծ դժվարությունների և ներթուրքական բողոքի հսկայական ալիքների բարձրացման «ձիթենու ճյուղ» են երկարում հայկական կողմին:
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ, ԹՈՒՐՔԱԿԱՆԸ` ՀԱԿԱԶԴՈՂ
16.01.2015 \ 22:52
Reads: 2141
Կասկած չկա, որ Դարդանելը հակազդեցություն է Ցեղասպանության 100-ամյակին: Կասկած չկա նաեւ, որ 100-ամյակը լրջագույն մարտահրավեր-մղձավանջ է դարձել Անկարայի համար, որ պետական ամենաբարձր մակարդակով եւ աշխարհին ուղղված հրավերներով ուզում է հակակշիռ քայլերի դիմել: Այս ծրագիրը վեր է Թուրքիայի վարչապետի հայ խորհրդականի իրավասություններից, ինչը որ հերթական անգամ ընդգծում է հայազգի խորհրդականի սոսկ ազգային պատկանելիության փաստի շահարկումը Անկարայի կողմից:
ՇԱՌԼԻ ՀԵԲԴՈՆ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ԼԱՐԱԽԱՂԱՑՈՒԹՅՈՒՆԸ
13.01.2015 \ 00:48
Reads: 1668
Թուրքիայի վարչապետի հայտնվելը դատապարտանքի և զորակցության քայլարշավին որոշ նախաբան ուներ. Անկարայի հայտարարությունները` ահաբեկչությունը դատապարտող ու տակավին այն կանխարգելող գործողությունների մասնակցելու պատրաստակամության դրսևորումով, Դավութօղլուի ճանապարհն էր հարթում դեպի Փարիզ։
ՄՈՆՏԵՎԻԴԵՈ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
12.01.2015 \ 11:54
Reads: 1591
Տարեսկիզբը հայության համար հատկանշվում է քաղաքական բավական ուշագրավ եւ կարեւոր մի իրադարձությամբ: Ձայնը հնչեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետության կողմից: Պաշտոնական Մոնտեվիդեոն հանդես է գալիս նման հայտարարությամբ, հայության ամենահրատապ խնդրի շուրջ շատ կարեւոր նախանշում կատարելով:
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ` ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Որքան մոտենա Ցեղասպանության 100-ամյակը, այնքան պիտի շատանան Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականի հայտարարությունները: Եվ այս առումով, երևույթը պետք է ընկալել օրինաչափ. ի վերջո ճիշտ չեն այն պնդումները, որ Մահչուպյանի նշանակման մեջ դեր չի ունեցել նրա հայազգի լինելը և թե Մահչուպյանն ընդհանրապես թուրքական հրատապ հարցերի նկատառումով է, որ նշանակվել է վարչապետի խորհրդական:
17.12.2014 \ 17:23
Reads: 1674

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇՐՋԱԴԱՐՁԻ ՆԱԽԱՆՇԱՆՆԵ՞Ր
11.12.2014 \ 11:03
Reads: 1505
Էրդողանի կիրառած առաձգականությունը այս խաղում բավական նեղացել է։ ՌԴ նախագահի Անկարա կատարած այցելությանը անմիջապես հետևած ԵՄ-ի պատվիրակության այցելությունը միայն Անկարային սիրաշահելու փորձերով չի բացատրվում։ Այստեղ հստակ ճնշում կա ԻՊ-ի զարգացման և տարածման ընթացքին մեծ աջակցություն ցույց տված Անկարայի վրա, որի ղեկավարը Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների համաժողովում իր ելույթում ասել էր. «Արևմուտքը չի սիրում մուսուլմաններին, նրանք ժպտում են մեր երեսին, միաժամանակ հրճվում մեր և մեր երեխաների մահերով:
ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՔԱՂԱՔԸ ՄԻԱՅՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ ՉԷ (ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 26-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ)
Իբրև Թուրքիայի սահմանակից հայկական քաղաք, Գյումրիին տրված ռազմական այս նշանակությունը իր հիմնավորումներն ու բացատրությունները ունի: Սակայն մեր ռազմավարական գործընկերները պիտի իմանան նաև, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը միայն ռազմակայան չէ: Դա քաղաք է, որը պիտի ապրի, շնչի, զարգանա ու բարգավաճի, ժամանակակից հասկացողությամբ իբրև ԵՏՄ-ի անդամ հանրապետության կարևորագույն երկրորդ քաղաք: Ռազմավարական գործընկերները միայն ռազմական հիմնադրույթների վրա չեն մշակում իրենց հայեցակարգերն ու համագործակցության դաշտը ընդհանրապես:
08.12.2014 \ 11:40
Reads: 1431

ԲՈԼԻՎԻԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄԸ
Բոլիվիան Հարավային Ամերիկայի երրորդ երկիրն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հետևողի համար առաջին հարցն այն է, որ Բոլիվիան, ի տարբերություն Ուրուգվայի և մանավանդ Արգենտինայի, չունի հայկական գործոնի տարողունակությունը, քանակը և քաղաքական լծակի հանգամանքը: Չի կարելի անշուշտ բացարձակ հաստատումներ կատարել այն շարժառիթների մասին, որոնք Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները մղել են հանգելու նման բանաձևի:
02.12.2014 \ 11:35
Reads: 1664

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ. ՎԵ՜ՐՋ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԼԵՇՄՈԲԵՐԻՆ
Գործողության կազմակերպման, նախապատրաստման, իրականացման եւ կատարողականության որակի ռազմագիտական վերլուծումները մասնագիտական մոտեցումներ են պահանջում։ Այս պահին պարզ է եւ հստակ, որ ուղղաթիռի վայրի ապաշրջափակումը, ադրբեջանական ծուղակի չեզոքացումը, ադրբեջանցի զինվորների ոչնչացումը եւ հայ օդաչուների դիակի եւ մասունքների, ինչպէս նաեւ ուղղաթիռի անհրաժեշտ մասերի տարհանումը բարդ, սակայն միաժամանակ կատարելագործության հասնող զինվորական միջամտություն է, եւ վեր է ամեն գնահատականից։
24.11.2014 \ 13:15
Reads: 1587

ԵՐԵՎԱՆԸ՝ ՄԵԿՈՒՍԱՑՎՈՂ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԱՊԱՄԵԿՈՒՍԱՑՎՈՂ ԹԵՀՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Ընթացքը այնպես է, որ Ռուսաստանի մեկուսացման դիմաց Իրանի ապամեկուսացման միտումներ են դրսևորվում ԱՄՆ-ի առաջնորդությամբ, ինչը նաև հատկանշում է Իրանի հետ բանակցությունների աշխուժացումը և դրական արդյունքների հանգման հավանականությունների բարձրացումը: Իրանի գործոնի նկատմամբ ԱՄՆ-ի հարափոփոխ դիրքորոշումները իրենց ազդեցությունն են ունենում Երևանի ուղղությամբ. մանավանդ որ մյուս կողմը այս դեպքում Ռուսաստանն է, որի նկատմամբ որդեգրված պատժամիջոցները արձանագրում են հետևողական մագլցողականություն:
20.11.2014 \ 10:27
Reads: 1503

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԱՐԿԵԼ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ
Հիմա պահն է, որ պատասխանատվությունների համահավասարեցման խաղը կանգ առնի եւ իրերը կոչվեն իրենց անուններով: Պատասխանատվության մատնանշմանը բնականաբար կհաջորդի դատապարտում: Ուսումնավարժական նպատակով թռիչք իրականցնող ուղղաթիռի խոցումները կանխարգելելու համար միջազգային հանրությունը պետք է երաշխավորի օդային անվտանգ տարածք Արցախին:
19.11.2014 \ 00:29
Reads: 1607

«ԱՎԵԼԻ ՎԱՏ ԾԱԳՈՒՄՈՎ» ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ
Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի նշանակման լուրը բնականաբար պիտի գրավեր բազմակողմանի ուշադրություն: Առաջին հայացքից թվում է, որ «Ակոսի» նախկին խմբագրի նշանակումը կապված է հայկական կողմին ուղղված ծրագրերի հետ. ավելի մասնակի` Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ առնչված Անկարայի որդեգրած գործողությունների շարքի կարեւոր օղակի հանգամանք ունի այս քայլը:
30.10.2014 \ 00:32
Reads: 1695

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՐԿԱԿԻ ԽԱՂԸ ՏԱՆՈՒՄ Է ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ
Միջազգային փորձագիտական խավը հետզհետե ավելի ընդգծված ձևով է խոսում Թուրքիայի դերի լուսանցքայնացման կամ ընդհանրապես Թուրքիայի մեկուսացման գործընթացի մասին: Խնդիրը վերաբերում է Քոբանիի պատերազմին Թուրքիայի կիրառած երկակի խաղին, որ հայտնապես չի տեղավորվում տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի ունեցած պատկերացումների ընդհանուր պարունակում:
25.10.2014 \ 13:40
Reads: 1447

ՎԵՐԱՇԱՐԱԴՐԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ «ՑԱՎԱԿՑԱԳԻՐԸ»
Թուրքիայի նախագահը «Մարմարա» համալսարանում անդրադարձել է պատմական իրադարձությունների մասին ուսումնասիրություններ կատարելու կարևորությանը, 1915-ի դեպքերին, քննադատել է Անկարայի նախկին քաղաքականությունը` «չլսենք, չտեսնենք»-ի , հայտարարել, որ 1915-ի դեպքերի 100-ամյակին առանձնահատուկ կերպով պիտի զբաղվեն այդ հարցով:
21.10.2014 \ 00:11
Reads: 1692

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ «ԹԵ, ԹԵ»-Ի ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՈՒՌ
Դեռևս պարզ չէ, որ ԵՏՄ-ի այլ անդամ երկրի հետ ընդհանուր սահման չունեցող ՀՀ-ն ի՞նչ տեսակի խնդիրներ կարող է ունենալ ոչ ԵՏՄ-ական հարևանների և ցամաքային ճանապարհով` դրանց միջոցով մյուս ԵՏՄ-ական երկրների հետ առևտուր զարգացնելու ընթացքում: Այստեղ ուղղությունները ունեն որոշակի տարբերություն: Մինչ Վրաստանի վրայով ՀՀ-ն կկապվի ԵՏՄ-ական Ռուսաստանի, Իրանի դեպքում հանգրվանային այդ հանգամանքը գոյություն չունի: Առևտրային հարաբերությունը պետք է քննել ԵՏՄ-Իրան գծի վրա և փորձել իմանալ, թե այնտեղ ի՞նչ տեսակի խոչընդոտներ կարող են հայտնվել:
16.10.2014 \ 12:48
Reads: 1633

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է
Այսօր ՆԱՏՕ-ի գերխնդիրը Թուրքիայի տարածքային ամբողջականության պահպանումն է: Յենս Ստոլտենբերգը այսպիսով ուզում է ասել, որ ռազմաքաղաքական սեղանի վրա այսօր քննարկման նյութ է Թուրքիայի տարածքային ամբողջականության պահպանումը: Իր հերթին, պահպանման անհրաժեշտության ընդգծումը մտածելու տեղիք է տալիս , որ վտանգը թակել է Թուրքիայի սահմանները:
10.10.2014 \ 00:14
Reads: 1915

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՓՈԹՈՐԿՈՏ ԳԱՐՈՒՆ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՎ
Միջինարեւելյան տարածաշրջանային պատերազմը կտրուկ դիմափոխությունների է ենթարկվում: Եթե Սիրիայի դեպքում բանակ-ազատ բանակ ձեւաչափով էր առաջին փուլը, ապա դա վերածվեց Դաեշ-վարչակարգ ընդհարումների վրա կենտրոնացած պատերազմի: Հիմա արդեն մարտերի թեժ կետերում ներգրավվել են քուրդերն ու իսլամական պետության զինյալները: Իհարկե որոշ տարբերություններով` իրավիճակը ընդհանուր առմամբ նույնն է Իրաքի դեպքում:
04.10.2014 \ 23:37
Reads: 1882

ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ, ԱՄԲԻՈՆ ԵՎ ԱՌԻԹ
ՄԱԿ-ի գլխավոր համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը իրավամբ բոլոր պատճառներն ունի առանձնանալու այդ ամբիոնից հնչած նախորդ ելույթներից: Յուրահատկությունը ունի թե բովանդակային, թե կառուցվածքային, թե շեշտադրումային և թե ոճաբանական հիմնավորումներ: Այստեղ առիթը օգտագործվել է առավելագույն ձևով ամուր, կարծր դիրքերից ուղերձներ փոխանցելու:
27.09.2014 \ 21:39
Reads: 1529

ԱՆԿԱՐԱՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՂ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ ԻՍԼԱՄԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
19.09.2014 \ 15:13
Reads: 2034
ԱՄՆ-ի կողմից առաջադրված նոր դաշինքն ընդդեմ իսլամական պետության դեռեվս չի ձեւաւորվել։ Եւ այստեղ դաշտն այնքան մշուշոտ է, այնքան անորոշ գործընթացներ են արձանագրվում, որ բազմաբնույթ հարցադրումները պարզաբանումներ չունեն։